Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 20-ին
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (26 նոյեմբերի 2003 թվականի, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «կրտսեր լեյտենանտ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հանել:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «Կրտսեր» բառը:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «կրտսեր լեյտենանտ,» բառերը:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.
«6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի և ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:»:
Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.
«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, եթե`»:
Հոդված 9. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած ազգային անվտանգության մարմինների ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ նրանց հերթական կոչում շնորհելը, ինչպես նաև ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 դեկտեմբերի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 328