Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ԼՂՀ պատվավոր կոչումների մասին

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2009թ.

                                                                                            Ընդունված է 2002 թվականի

                                                                                            նոյեմբերի 27-ին

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառների ականավոր գործիչներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է պատվա-վոր կոչումներ  շնորհելու կարգն ու պայմանները:

 

Հոդված 2. Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը

Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումները

Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառների զարգացման գործում ակնառու գործու-նեության եւ բացառիկ վաստակի համար սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության հետեւյալ պատվավոր կոչումները.

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ,

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ,

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր արտիստ,

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ,

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր նկարիչ,

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարիչ,

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ,

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ,

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր իրավաբան,

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաս-տակավոր գործիչ:

Նոր ծառայությունների համար «ժողովրդական» պատվավոր կոչում կարող է շնորհվել «վաստակավոր» պատվավոր կոչում շնորհելու օրվանից ոչ պակաս, քան հինգ տարի հետո:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների /այսուհետ՝պատվա-վոր կոչումներ/ արժանացած անձանց շնորհվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած համապատասխան ձեւի պատվոգրեր, կրծքանշաններ, ինչպես նաեւ պատվավոր կոչումները հավաստող վկայականներ:

Մշակույթի եւ արվեստի բնագավառներում «ժողովրդական» պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվում է ամենամսյա լրավճար՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարության սահմանած չափին եւ կարգին համապատասխան:

 

Հոդված 4. Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում գիտնականներին՝գիտության, կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, վաս-տակի եւ բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման ու գիտական գործունեու-թյան համար:

 

Հոդված 5. Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում մանուկների, պատանինե-րի ու երիտասարդության ուսուցման եւ դաստիարակության բնագավառներում բացառիկ ա-վանդ ունեցող կրթության ականավոր գործիչներին, դպրոցի, նախադպրոցական ու արտադպրո-ցական ուսումնական եւ ուսումնադաստիարակչական հաստատությունների ուսուցիչներին, մանկավարժներին եւ աշխատակիցներին:

 

Հոդված 6. Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչումը

Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում է շնորհվում մամուլի, ռադիոյի եւ հե-ռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագի-տական բարձր վարպետությամբ աչքի ընկած այն ժուռնալիստին, որն իր գործունեությամբ նպաստել է ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաեւ ակտիվ կենսադիրքո-րոշման շնորհիվ օժանդակել է երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացին:

 

Հոդված 7. Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Մշակույթի  վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում գրականության, մշա-կույթի զարգացման ասպարեզում ակնառու վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիա-յի, հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների, մամուլի, հրատարակչությունների, ինչպես նաեւ մշակույթի բնագավառներում աշխատող անձանց, որոնք ունեն մասնագիտական բարձր որակավորում եւ մեծ վաստակ:

 

Հոդված 8. Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին եւ արվեստի  մյուս գործիչ-ներին` տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության կամ ստեղծագործող սերնդի դաս-տիարակության գործում ունեցած մեծ վաստակի, ինչպես նաեւ արվեստի ասպարեզում արժե-քավոր գործեր ստեղծելու համար:

 

Հոդված 9. Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետ-մայստերներին եւ ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝բարձր վարպետության եւ արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար:

 

Հոդված 10. Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի, հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման, ստեղծագործող սերնդի դաս-տիարակության գործում բացառիկ վաստակ ունեցող արվեստի ականավոր գործիչներին:

 

Հոդված 11. Վաստակավոր նկարչի  պատվավոր կոչումը

Վաստակավոր նկարչի պատվավոր կոչում է շնորհվում կերպարվեստի, գեղանկարչու-թյան, քանդակագործության, գծանկարչության, դեկորատիվ-կիրառական, թատերադեկորա-ցիոն արվեստի գործիչներին եւ գեղարվեստական արվեստագործության վարպետներին, որոնք ստեղծել են բարձրարժեք գեղարվեստական գործեր եւ իրենց գործունեությամբ նպաստում են արվեստի զարգացմանը:

 

Հոդված 12. Ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը

Ժողովրդական նկարչի պատվավոր կոչում է շնորհվում կերպարվեստի, գեղանկարչու-թյան, քանդակագործության, ճարտարապետության, գծանկարչության, դիզայնի, դեկորատիվ-կիրառական, թատերադեկորացիոն արվեստի զարգացման, երիտասարդ նկարիչների սերնդի դաստիարակության գործում բացառիկ ավանդ ունեցող արվեստի առավել ականավոր գործիչ-ներին:

 

Հոդված 13. Վաստակավոր ճարտարապետի  պատվավոր կոչումը

Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում է շնորհվում ճարտարապետության զարգացման գործում բացառիկ վաստակ ունեցող ճարտարապետներին՝քաղաքաշինության  բնագավառում ստեղծարար գործունեության, համաժողովրդական ճանաչում ստացած ճար-տարապետական համալիրների, շենքերի եւ շինությունների ստեղծման համար:

 

Հոդված 14. Վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը

Վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվում առողջապահության զարգացման գործում մեծ ավանդ եւ ակնառու հաջողություններ ունեցող, բացառիկ մասնագիտական կարո-ղություններ դրսեւորած եւ անձնվիրությամբ օժտված բժիշկներին:

Հոդված 15. Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը

Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվում իրավաբաններին՝իրավա-գիտության եւ իրավաբանության զարգացման գործում, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառներում ունեցած մեծ ավանդի եւ բացառիկ մասնագիտական կարո-ղությունների դրսեւորման համար:

 

Հոդված 16. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի  պատվավոր կոչումը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհ-վում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի առավել ականավոր կազմակերպիչներին, գործիչնե-րին եւ մարզիչներին, մարզական կոլեկտիվների, սպորտային կառույցների եւ կազմակերպու-թյունների, ուսումնական հաստատությունների այն աշխատողներին, որոնք մեծ վաստակ ունեն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում:

 

Հոդված 17. Պատվավոր կոչումների ներկայացնելու կարգը

Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարությունը՝լիազորված պետական մարմինների (գերատեսչությունների) առաջարկությունների հիման վրա՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ուղղված  գրավոր միջնորդագրերի միջոցով:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով, ինքնուրույն կերպով պատվավոր կոչումների ներկայացնելու իրավունք ունեն նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ստեղծագործական միությունները եւ (կամ) հասարակական կազմակերպությունները:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության Նախագահը:

 

Հոդված 18. Պատվավոր կոչումներ շնորհելու կարգը

Պատվավոր կոչումների  շնորհումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Նախագահը` հանդիսավոր արարողության եւ հրապարակայնության պայմաններում:

Պատվավոր կոչումները շնորհվում են ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 19. Պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավական կարգավիճակը

Սույն օրենքով սահմանված պատվավոր կոչումների արժանացած անձինք օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

Մինչեւ սույն օրենքի ընդունումը պատվավոր կոչումների արժանացած անձինք օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություն-ներից:

 

Հոդված 20.  Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                                  Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

30 դեկտեմբերի 2002 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-18