ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ է 2008թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
փետրվարի 6-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկել 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղա-քացիական դատավարության օրենսգիրքը (լրացումներով եւ փոփոխություններով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք»:
Հոդված 2. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ 1964 թվականի քաղաքացիական դատա-վարության օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով, ինչպես նաեւ «Ցուցակ քաղաքացիների այն գույքի տեսակների, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել կատարողական փաստաթղթերով» վերնագիրը կրող թիվ 1 հավելվածը եւ «Դատական կամ կատարողական կորած վարույթի վերականգնումը» վերնագիրը կրող թիվ 2 հավելվածը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
14 փետրվարի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-185