Ընդունված է 2003թ. նոյեմբերի 26-ին
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտան-գության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:
Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքնե-րով և այլ իրավական ակտերով:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և ծառայության իրականացման սկզբունքները
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է օրինա-կանության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանա-պատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության, հասարակական միավո-րումների գործունեությունից անկախության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա և կենտրո-նացված ղեկավարման միջոցով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների կիրառման համակցմամբ:
3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորվում է սույն օրեն-քով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություննե-րով և կանոնագրքերով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության միջազգային պայմանագրերով:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահա-կան տույժի ենթարկելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զին-ված ուժերի կարգապահական կանոնադրությամբ:
5. Ազգային անվտանգության մարմիններում պարտադիր ժամկետային զինվորական ծա-ռայություն անցնող շարքային կազմի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայող է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով տվել է ազգային անվտանգության մարմինների ծա-ռայողի երդում և զբաղեցնում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշ-տոն կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի տրամադրության տակ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը պետական ծառայող է:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների խմբերը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի՝
1) ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոններ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի (այսուհետ՝ պետական լիազոր մարմին) ղեկավար,
բ) լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ.
2) ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններ՝ պետա-կան լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտ, գըլ-խավոր վարչություն, վարչություն, բաժին և այլն) պետեր և նրանց տեղակալներ.
3) ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններ՝ ոչ ինքնու-րույն ստորաբաժանումների (վարչություն, բաժին, բաժանմունք, վարչության բաժին և այլն) պե-տեր և նրանց տեղակալներ.
4) ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններ՝ սույն հոդվա-ծի առաջին մասի 1-3-րդ և 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.
5) ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններ՝ ենթասպա-ներով համալրվող պաշտոններ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի պաշտոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների զինվորական կոչումները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհ-վում են զինվորական կոչումներ (այսուհետ՝ կոչումներ): Ազգային անվտանգության մարմիններում սահմանվում են սպաների և ենթասպաների հետևյալ կազմերն ու կոչումները.
Ծառայողների կազմերը | Կոչումները |
Ենթասպայական | ենթասպա ավագ ենթասպա |
Սպայական | |
կրտսեր սպաներ | կրտսեր լեյտենանտ լեյտենանտ ավագ լեյտենանտ կապիտան |
ավագ սպաներ | մայոր փոխգնդապետ գնդապետ |
բարձրագույն սպաներ | գեներալ-մայոր գեներալ-լեյտենանտ |
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գնդապետի և բարձրագույն սպա-յական կոչումները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների՝ մայորի, փոխգնդապետի, կրտսեր սպայական և ենթասպայական կոչումները շնորհում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
4. Ազգային անվտանգության մարմինների կոչումները շնորհվում են անհատական կարգով:
Հոդված 5. «Ենթասպա» և «ավագ ենթասպա» կոչումը շնորհելը
1. «Ենթասպա» կոչումը շնորհվում է ենթասպայական պաշտոնի նշանակված այն ծառա-յողներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն:
2. «Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են հինգ և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով կամ սպա-ներով համալրման ենթակա պաշտոններում:
«Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում տասը և ավելի տարի ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:
Հոդված 6.«Կրտսեր լեյտենանտ» կոչումը շնորհելը
«Կրտսեր լեյտենանտ» կոչումը շնորհվում է հինգ և ավելի տարի ծառայած ենթասպաներին և ավագ ենթասպաներին՝ սպայական պաշտոնի փոխադրվելու և այդ պաշտոնում առնվազն 2 տարի ծառայելու դեպքում:
Հոդված 7.«Լեյտենանտ» կոչումը շնորհելը
«Լեյտենանտ» կոչումը շնորհվում է՝
1) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, բարձրագույն կրթություն ունեցող և սպայական կոչում չունեցող ծառայողներին.
2) սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կըր-թություն և ունեն բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.
3) սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին, ովքեր ունեն բարձրագույն կրթու-թյուն և ստացել են բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.
4) հինգ և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող և դրական բնութագրվող ենթասպաներին և ավագ ենթասպաներին ազգային անվտան-գության մարմիններից արձակելու դեպքում.
5) կրտսեր լեյտենանտներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն և ունեն բարձրա-գույն կրթության պետական նմուշի դիպլոմ:
Հոդված 8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների
խմբերին համապատասխանող կոչումները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոններին հա-մապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-լեյտենանտի կոչումն է:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին համա-պատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններին համապա-տասխանող կոչումների վերին սահմանը փոխգնդապետի կոչումն է:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններին համապա-տասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններին համապա-տասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:
6. Պետական լիազոր մարմնի ղեկավարը, կախված ազգային անվտանգության մարմին-ների ծառայողների ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից, սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահ-մանները:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշ-տոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահ-մանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:
Հոդված 9. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին հերթական
կոչումը շնորհելը
1. Ազգային անվտանգության մարմիններում հերթական կոչումը շնորհվում է հաջորդա-կան կարգով, եթե ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է շնորհվող կոչ-մանը հավասար կամ բարձր կոչում:
2. Հերթական կոչումը շնորհվում է նախորդ կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ ռազմաուսումնական) ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպաներին հերթական կոչումը, մինչև գնդապետը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական կոչումը համապատասխանում է մինչև ուսումնական հաստատություն ըն-դունվելն զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչմանը:
4. Հերթական կոչումը վաղաժամկետ շնորհվում է ազգային անվտանգության մարմիննե-րում անբասիր ծառայության համար՝ նախորդ կոչումը կրելու ժամկետի կեսը լրանալուց հետո, սակայն ոչ բարձր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումից:
5. Զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կա-րող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:
6. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննու-թյան մեջ գտնվող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հերթական կոչումը շնորհելը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
7. Նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվող արձա-կուրդն ազգային անվտանգության մարմինների կին ծառայողների կոչումը կրելու ժամկետում չի հաշվարկվում: Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է կին ծառայողների կողմից ծառայու-թյան անցնելուց հետո:
8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով զրկվել կոչումից:
9. Ազգային անվտանգության մարմիններում կոչում շնորհելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
Հոդված 10. Ազգային անվտանգության մարմիններում կոչումներ շնորհելու
ժամկետները
1. Ազգային անվտանգության մարմիններում տվյալ կոչումով ծառայության անցնելու հա-մար սահմանվում են հետևյալ ժամկետները՝
1) ենթասպա՝ 5 տարի.
2) կրտսեր լեյտենանտ՝ 1տարի.
3) լեյտենանտ, ավագ լեյտենանտ՝ 2 տարի.
4) կապիտան՝ 3 տարի.
5) մայոր՝ 3 տարի.
6) փոխգնդապետ՝ 4 տարի:
«Ավագ ենթասպա», «գնդապետ» և ավելի բարձր կոչումների համար ծառայության ժամ-կետ չի սահմանվում:
2. Տվյալ կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է ծառայության ժամկետում, որում հաշվի է առնվում նաև անհիմն քրեական պա-տասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններից ան-օրինական արձակվելու և հետագայում վերականգնվելու հետևանքով ընդհատված ժամանակա-հատվածը:
3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին լիազոր մարմնում պաշտոնի նշանա-կելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դա-սին) համապատասխան կոչում՝ ատեստավորման արդյունքում, իսկ հերթական կոչումները շնորհ-վում են սույն օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակա-վորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի կոչումն իջեցնելը և
վերականգնելը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի կոչումը, որպես կարգապահական տույժ, կարող է տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնել մեկ աստիճանով՝ կարգապահական կանոնադրությամբ սահմանված կարգով:
2. Մինչև ծառայողների նախկին կոչումը վերականգնելը և հերթական կոչումը շնորհելը կոչ-ման կրկնակի իջեցում չի թույլատրվում:
3. Հերթական կոչումը շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում:
4. Հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև մինչև կոչումը իջեցնելն ունեցած կոչումով ծառայության ժամկետը:
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության
մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝
պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային
անվտանգության մարմիններ ծառայության ընդունված(տեղափոխված)
և սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին հերթական կոչման
ներկայացնելու ժամկետները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պա-հեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝ պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահ-մանված ժամկետը լրանալուց և ազգային անվտանգության մարմիններում ստորև բերված ժամ-կետներում ծառայելուց հետո.
Կոչումը | Պահեստազորից (այդ թվում՝ ազգային անվտանգության մարմինների պահեստազորից) |
Զինված ուժերից, այլ զորքերից և այլ մարմիններից |
Կրտսեր լեյտենանտից՝ կապիտանը ներառյալ |
6 ամիս | 3 ամիս |
Մայորից՝ գնդապետը ներառյալ |
1 տարի | 6 ամիս |
2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստա-զորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների՝ տվյալ կոչու-մով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամա-նակահատվածը:
3. Զինված ուժերից և այլ զորքերից ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում տվյալ կոչումով զինվորական ծառայության ժամկետը:
Հոդված 13. Ազգային անվտանգության մարմիններում կոչում ստանալուն խոչընդոտելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխա-նատվություն:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սե-ռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զո-րակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշնե-րով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատա-րելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազ-գությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնե-լու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայու-թյան ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածու-ների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմա-նում է լիազոր մարմնի ղեկավարը:
3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության չի կարող անցնել այն քաղա-քացին, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբա-ղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.
4) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Հոդված 15. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի երդումը
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիները Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի և պետական լիազոր մարմնի դրոշի առջև, պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովան-դակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության ազգային անվտանգության մարմիններում՝ երդվում եմ.
հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:
Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս, անմնացորդ նվիրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության ազգային անվտանգության ապահովման վսեմ գործին»:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը երդում տալիս է մեկ անգամ՝ ան-կախ նախկինում զինված ուժերում կամ պետական այլ մարմիններում ծառայելու (աշխատելու) ընթացքում երդում տալու հանգամանքից:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
Հոդված 16. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանվում են հետևյալ տարիքային սահմանափակումները.
Կոչումը | Ծառայության սահմանային տարիքը |
Ենթասպայական կազմ ենթասպա, ավագ ենթասպա |
50 |
Սպայական կազմ Կրտսեր սպայական կազմ կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան |
50 |
Ավագ սպայական կազմ մայոր, փոխգնդապետ, գնդապետ |
50 55 |
Բարձրագույն սպայական կազմ գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ |
60 |
2. Սահմանային տարիքի հասած ծառայողների՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտո-նատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը՝ մինչև 10) տարի ժամկե-տով:
Հոդված 17. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբը և ավարտը, ծառայության ժամկետի հաշվարկման կարգը
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում ծառայո-ղին պաշտոնի նշանակելու մասին հրաման տալու օրը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից, ինչպես նաև ոստիկանության մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխված և մինչև համապատասխան պաշտոնի նշանակվելը կադրերի տրամադրության տակ թողնված ծառայող-ների համար ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում կադ-րերի տրամադրության տակ թողնելու օրը:
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ավարտ է համարվում ծառայո-ղին ազգային անվտանգության մարմիններից արձակելու մասին հրամանում նշված օրը:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:
Սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով կարող է սահմանվել ծառայության ժամկետի հաշվարկի արտոնյալ կարգ:
ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ
Հոդված 18. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելը
1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարումն իրականացնում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան վարչապետի առաջարկությամբ: Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նա-խագահը՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կըրտ-սեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում էպե-տական լիազոր մարմնի ղեկավարը:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողներին պաշտոնների նշանակումները կատարվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
Հոդված 19. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները
1. Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային ան-վտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային ան-վտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գըլ-խավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչև նշանա-կումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ազ-գային անվտանգության մարմինների ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշ-տոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոն-ներում նշանակումը կատարվում է միմիայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
7. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի:
Պաշտոնը համարվում է բարձր, եթե տվյալ պաշտոնի համար նախատեսված կոչումը բարձր է նախկին պաշտոնի համար նախատեսված կոչումից, իսկ դրանց հավասարության դեպ-քում բարձր է համարվում ավելի բարձր պաշտոնային դրույքաչափով պաշտոնը:
Պաշտոնը համարվում է հավասար, եթե նախկին և նոր պաշտոններին համապատասխա-նում են նույն կոչումն ու պաշտոնային դրույքաչափը:
Պաշտոնը համարվում է ցածր, եթե տվյալ պաշտոնի համար նախատեսված կոչումն ու պաշտոնային դրույքաչափն ավելի ցածր են ծառայողի նախկին պաշտոնի համար սահմանված կոչումից և պաշտոնային դրույքաչափից:
Հոդված 20. Բարձր պաշտոնի նշանակելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի ծա-ռայության մեջ առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ:
Հոդված 21. Հավասար պաշտոնի նշանակելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի՝
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
4) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրա-կացության համաձայն:
Հոդված 22. Ցածր պաշտոնի նշանակելը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի.
2) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
3) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրա-կացության համաձայն (իր համաձայնությամբ).
4) իր դիմումի համաձայն.
5) «Պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ ստանալու դեպքում.
6) եթե «Նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին» կար-գապահական տույժ ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը չի ուղղվել՝ օրինա-կելիորեն կատարելով պարտականությունները:
2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել տույժը հանելուց հետո:
3. Կին ծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի՝ բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի դեպքերում պահպանվում են նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ:
Հոդված 23. Պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր
կատարող նշանակելը
1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր պաշտոնի պարտականությունների ժա-մանակավոր կատարող:
2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ տևողու-թյունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները՝
1) 6 ամիս՝ թափուր պաշտոնի պարտականությունների կատարումը.
2) 4 ամիս՝ զբաղեցված պաշտոնի պարտականությունների կատարումը:
Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են ոչ թափուր պաշտոնի պարտականու-թյունների կատարող՝ պաշտոնն զբաղեցնողի՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:
3. Ծառայողին ժամանակավոր պաշտոնի նշանակում և պաշտոնեական պարտականու-թյունների կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ-տոնատար անձը:
4. Թափուր և զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են՝
1) ենթասպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ենթասպայական և կրտսեր սպայական կոչումներ.
2) կրտսեր սպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կոչումներ.
3) ավագ սպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ավագ և բարձ-րագույն սպայական կոչումներ.
4) բարձրագույն սպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են բարձրա-գույն սպայական կոչումներ:
Հոդված 24. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայության նոր վայր տեղա-փոխվում է հետևյալ դեպքերում՝
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
3) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրա-կացության համաձայն.
4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
2. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայու-թյան նոր վայր, հավասար կամ բարձր պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց ծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողի կամ նրա ըն-տանիքի անդամի (կին, երեխա, խնամքի տակ գտնվող անձ) համար, համապատասխան բժշկա-կան հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:
3. Ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է նաև առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:
4. Ընտանեկան պայմաններից ելնելով՝ ծառայողին ծառայության նոր վայր փոխադրելը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ:
5. Ազգային անվտանգության մարմիններում միաժամանակ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառա-յության տեղափոխել նաև ամուսնուն (կնոջը) նրա (նրանց) համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղա-փոխումը չի կատարվում:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը, ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում, տեղափոխվում է այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան մեկ աստիճանով ցածր:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը հետագա ծառայությունը շարունա-կելու համար կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր, կամ պետական այլ մարմին, որտեղ նախատեսված է զինվորական կամ դրան հավասարեցված այլ ծառայություն:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողի տեղափոխությունը կատարվում է պե-տական լիազոր մարմնի և համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցված և Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 25. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին այլ պետական մարմիններ գործուղելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողները, ծառայողական անհրաժեշտու-թյամբ պայմանավորված, կարող են գործուղվել պետական այլ մարմիններ և կազմակերպու-թյուններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
Հոդված 26. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի տրամադրու-թյան տակ հետևյալ դեպքերում.
1) կազմակերպչական հաստիքային միջոցառումների կապակցությամբ՝ մինչև 2 ամիս ժա-մանակով.
2) ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխելիս՝ մինչև 3 ամիս ժամանակով.
4) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս՝ մինչև վերադառնալը կամ օրենքով սահ-մանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
5) գերության մեջ գտնվելիս՝ մինչև ազատվելը.
6) նախածննդյան և հետծննդյան կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին ծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս՝ մինչև արձակուրդի ավարտը:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի դրամական բավարարումը, ըստ զբաղեցրած վերջին պաշտոնի, իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակա-հատվածում£
3. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի դրամական բավարարումն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություննե-րում հանցակազմ չկա: Այդ դեպքում դրամական բավարարումն իրականացվում է կադրերի տրա-մադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար:
4. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կադրերի տրա-մադրության տակ գտնվելիս կին ծառայողին տրվում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ նախատեսված վճարները:
5. Ծառայողը կադրերի տրամադրության տակ է վերցվում սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներն ի հայտ գալու կամ դրանց մասին հայտնի դառնալու օրվանից:
6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադ-րության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին՝ նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակ-վում է ծառայությունից:
Հոդված 27. Պաշտոնից ազատելը
1. Ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝
1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ազգային անվտանգության մարմնում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաս-տիքների կրճատումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմնի հաստիքների ընդ-հանուր թվի կրճատմամբ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտա-նիության կապակցությամբ՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում) համապատասխան թափուր հաստիք-ների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.
5) իր դիմումի համաձայն.
6) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված.
7) ազգային անվտանգության մարմիններից արձակվելիս:
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավունք ունեցող ղե-կավարը:
Հոդված 28. Ծառայողների ատեստավորումը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխա-ղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում:
2. Ատեստավորում անցկացնելու համար պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
3. Ազգային անվտանգության մարմինների սպաներն ատեստավորվում են ծառայության յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ (ենթասպաները՝ 3 տարին մեկ անգամ), բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Ծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, իջեցված կոչումը վերականգնելու դեպքում անցկացվում է ատեստավորում:
4. Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները.
2) ազգային անվտանգության մարմինների բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները կամ բարձրագույն կոչում ունեցողները.
3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծա-ռայողները:
Նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառ-նալուց մեկ տարի հետո:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամա-նակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնե-լուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և վերադասու-թյան կարգով բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:
6. Ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին£
7. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղե-կավարը:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԱԶԳԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 29. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրա-վական ակտերին ծանոթանալը.
2) իր գործունեության գնահատականներին ու ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և դրանց առնչությամբ բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություն-ներ և նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառա-յողական քննություն պահանջելը՝ իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման նպատակով.
6) դրամական բավարարումը, առողջության պահպանությունը.
7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը.
9) պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.
10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստ-վելը.
11) ատեստավորման արդյունքները բողոքարկելը£
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 30. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականություններն են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրա-ժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով իր վրա դրված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.
4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձ-նարարականները և ընդունած որոշումները կատարելը.
5) զինվորական և ծառայողական կարգապահության կանոնները պահպանելը.
6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունից արձակվելուց հետո.
7) եկամուտների հայտարարագիրը սահմանված կարգով ներկայացնելը:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
Հոդված 31. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի դրամական բավարարումը
1. Ազգային անվտանգության մարմինների յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահ-մանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի ծառայությանը հա-մարժեք դրամական բավարարման իրավունք:
2. Ծառայողներին տրվող դրամական բավարարումը (պաշտոնային դրույքաչափ և օրենք-ներով ու իրավական այլ ակտերով սահմանված այլ հավելավճարներ) իրականացվում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների համար սահմանված կարգով և պայմաններով:
Հոդված 32. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի սոցիալական պաշտպանությունը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապա-հովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրա-վական ակտերով սահմանված կարգով:
2. Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ծառայողին հասց-ված գույքային վնասը հատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 33. Աշխատաժամանակի տևողությունը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար սահմանվում է 40-ժամ-յա հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Ազգային անվտանգության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պար-տականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահման-վում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:
Ազգային անվտանգության մարմինների այն պաշտոնների ցանկը, որոնց համար սահման-վում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարությունը:
Հոդված 34. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի արտաժամյա ծառայությունը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) հասարակական-քաղաքական, կրոնական և զանգվածային այլ միջոցառումների ան-վտանգության ապահովման համար.
4) ազգային անվտանգության մարմինների վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
5) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին օրական 8 ժամից ավելի արտա-ժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողու-թյունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ազգային անվտանգու-թյան մարմինների ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար տրվում է հավելավճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաննե-րով:
Հոդված 35. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայության ներգրավելը հանգստյան և տոն օրերին
1. Սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային ան-վտանգության մարմինների ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:
2. Հանգստյան և տոն օրերի ծառայության համար տրվում է հավելավճար՝ Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
3. Հանգստյան և տոն օրերին, ինչպես նաև արտաժամյա ծառայության հաշվարկման կար-գը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Հոդված 36. Հերթապահության ժամանակը
1. Հերթապահության ժամանակի տևողությունը յուրաքանչյուր ամսվա համար չպետք է գե-րազանցի 150 ժամը:
2. Հերթապահության ժամանակի համար տրվում է սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված չափի հավելավճար:
3. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Հոդված 37. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին դրամական բավարարման պահ-պանմամբ տրվում են՝
1) հերթական (ամենամյա) արձակուրդ.
2) ուսումնական արձակուրդ.
3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) կին ծառայողներին՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի հա-մար արձակուրդ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին տրվում է նաև օրենքով և իրա-վական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ:
3. Սույն հոդվածի առաջին մասի 2-5-րդ կետերում նշված արձակուրդները ծառայողի հեր-թական արձակուրդում չեն հաշվվում:
4. Սույն հոդվածի առաջին մասում սահմանված արձակուրդների տրամադրման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Հոդված 38. Հերթական արձակուրդը
1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝
1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 30 օր .
2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 40 օր.
3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 45 օր:
2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպ-քերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար ան-ձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր և ավելի: Արձակուրդի չօգտագործած օրերը ծառայողի ցանկու-թյամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է՝
1) մարտական գործողությունների մասնակիցներին.
2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցողներին.
3) հաշմանդամ կին կամ երեխա ունեցողներին:
4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարա-ձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում է համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայության ընդունվելու և ծա-ռայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը տասներկուսի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծա-ռայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլո-րացվում են ավելացման եղանակով:
6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմին-ների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի արձակուրդի:
Հոդված 39. Ուսումնական արձակուրդը
Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սույն օրենքով սահմանված կարգով սովորող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին (այդ թվում՝ ասպիրանտներին, դոկտորանտներին) տրվում է ուսումնական արձակուրդ՝ ուսումնաքննա-կան ժամկետներին համապատասխան:
Հոդված 40. Լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը
Լրացուցիչ արձակուրդը տրվում է՝
1) ծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենք- ներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու տևողությամբ.
2) ընտանեկան պայմաններից ելնելով և հարգելի այլ պատճառներով՝ մինչև 10 օր տևողու- թյամբ:
Հոդված 41. Հիվանդության պատճառով արձակուրդը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին հիվանդության պատճառով արձա-կուրդ տրվում է համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
2. Ծառայողին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ մինչև 60 օր տևողու-թյամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժա-մանակը, ընդհանուր առմամբ, չպետք է անցնի 4 ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին հիվանդությունների բուժման համար օրենսդրությամբ սահմանվում են ավելի երկար ժամկետներ:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգել պետական լիազոր մարմնի ղեկավա-րը՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:
4. Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողը ենթակա է համապատասխան բժշկական հանձնաժողովի հետա-զոտման՝ հետագա ծառայությունը շարունակելու հնարավորությունը որոշելու համար:
Հոդված 42. Նախածննդյան, հետծննդյան և երեխայի խնամքի համար արձակուրդը
1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողին նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշ-վարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահ-մանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար տալու, միանվագ դրամական պարգե-վատրման և կենսաթոշակ հաշվարկելու համար:
Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի պաշտոնը պահ-պանվում է:
3. Նախածննդյան և հետծննդյան տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտ-վելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար, մինչև օրացուցային տարվա ավարտը՝ ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկուսուկես օր հաշվարկով:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 43. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի՝
1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծա- գործական աշխատանքից.
2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմի-ջականորեն վերահսկելի է իր կողմից.
5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարա-կումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծա-ռայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազ-մակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.
9) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
10) կազմակերպել գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ ծառայողական պարտականությունների չկատարմամբ պայմանավորված՝ մասնակցել դրանց:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպություն-ների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգա-յին անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:
3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապ-ված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղ-բայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմի-ջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության անդամ, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրակա-նացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կար-գապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պե-տական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական կամ ծառայողական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մա-սին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտու-թյանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորաց-մանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում` միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ:
Հոդված 44. Ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները
1. Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք`
1) հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.
2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորություն-ների սահմաններից դուրս են:
2. Ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կար-գադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Հոդված 45. Ուսումնական ծախսերի փոխհատուցումը
1. Ուսումնական հաստատություն սովորելու կամ վերապատրաստվելու գործուղված ծառայո-ղը պարտավոր է փոխհատուցել իր սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատա-րած ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների, ինքնակամ դադարեցրել է ուսումը կամ վերապատրաս-տումը.
2) սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ, 6-10-րդ, 12-14-րդ կետերով նախա-տեսված հիմքերով արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից.
3) այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինների ծառայողը չի հատուցում սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
1) ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ազգային անվտանգության մարմիննե-րում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն անցնելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ծառայությունից արձակվել է սույն օրենքով նախատեսված հիմքերով (բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվածների):
3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհա- տուցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆեՐՈՒՄ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 46. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողն արձակվում է՝
1) պետական լիազոր մարմնի պահեստազոր` պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմա-նած կարգով և դեպքերում.
2) զինված ուժերի պահեստազոր, եթե զինված ուժերի պահեստազորում գտնվելու սահմա-նային տարիքի չի հասել և պիտանի կամ սահմանափակ պիտանի է զինվորական ծառայությանը.
3) պաշտոնաթողության դեպքում, եթե հասել է զինված ուժերի պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի, կամ համապատասխան բժշկական հանձնաժողովը նրա առողջության վի-ճակի պատճառով նրան ճանաչել է ծառայության համար ոչ պիտանի:
Հոդված 47. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակ-ման`
1) տարիքի կապակցությամբ` ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.
2) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, եթե՝
ա) արձակման պահին ունի 20 և ավելի տարվա ծառայության ստաժ (այդ թվում՝ նաև ար-տոնյալ հաշվարկով),
բ) տարիքի, առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով ծառայությու-նից արձակման պահին ունի 25 և ավելի տարվա աշխատանքային ստաժ, որից 8 տարուց ոչ պա-կասը կազմում է զինվորական ծառայությունը (օրացուցային հաշվարկով).
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
4) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրա-կացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում.
5) համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնում ծառայու-թյունը շարունակելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.
6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոչու-մից զրկվելու դեպքում.
8) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպ-քում.
9) հաստիքների կրճատման դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.
10) ծառայողական ոչ լրիվ համապատասխանության պատճառով` ատեստավորման կար-գով.
11) իր հիմնավորած զեկուցագրով` այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգա-մանքների կապակցությամբ.
12) կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու առաջարկվող պաշտոնին.
13) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
14) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպ-քում:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:
Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը լրիվ չա-փով ապահովվում է դրամական, նյութական բավարարությամբ, պարենի փոխհատուցմամբ:
3. Ազգային անվտանգության մարմիններում 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) ան-բասիր ծառայած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առանձնակի ծառա-յություններ մատուցած սպաներին և ենթասպաներին, անկախ ազգային անվտանգության մարմին-ներում ծառայության ընդհանուր ծամկետից, արձակելու իրավունք ունեցող ղեկավարի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք:
Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն կոչում ունեցող ծառայողները ծառա-յությունը դադարեցնելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:
Հոդված 48. Ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումները, արտոնությունները և կենսաթոշակի ապահովումը
Ազգային անվտանգության մարմինների՝ ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայ-մանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները կար-գավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների սո-ցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակ-տերով:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 49. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կամ պաշտոնում վերականգնումը
Ազգային անվտանգության մարմինների այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն կամ անօրինական տեղափոխված, ծառայողական պար-տականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից արձակված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնը-ման` դիմելու պահից մեկամսյա ժամկետում:
Հոդված 50. Ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո
1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ ան-օրինական արձակումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:
2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված ծառայողներին մինչև վերա-կանգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրա՝ չվճարված դրամական բավարարման չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:
Այն ծառայողներին, ովքեր արձակման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, փոխհատու-ցումը վճարվում է նրանց՝ զբաղեցրած վերջին պաշտոնի դրամական բավարարման և ծառայու-թյունից արձակված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերու-թյան չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:
3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչև վերա-կանգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է մինչև կոչումը կամ պաշտոնն իջեցնելը պաշտոնի կամ կոչումի համար սահմանված վճարումների և իջեցված պաշտոնի կամ կոչումի հա-մար սահմանված վճարումների տարբերությունը:
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 51. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը
1. Լիազոր մարմնի համակարգում կարող է գործել ուսումնական հաստատություն (ուսումնա-կան կենտրոն):
2. Ուսումնական հաստատությունում ծառայությունն իրականացվում է սույն օրենքին և զին-ված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապա-տասխան:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները պայմանագրային հիմունքներով սովորելու կամ վերապատրաստվելու են ուղարկվում ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության, այնպես էլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ (այդ թվում` ռազմաուսումնական):
Հոդված 52. Ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող քաղաքացիները
Ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային կարգով սպասարկման աշխա-տանքներ իրականացնող անձինք ծառայողներ չեն և աշխատանքի են ընդունվում Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոցված 53. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն
օժանդակող անձանց խրախուսումը
Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել, ինչպես նաև ներկայացվել պետական պարգևների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 54. Ազգային անվտանգության մարմինների վետերանները
Ազգային անվտանգության մարմինների վետերաններ են համարվում սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հիմքերով ազգային անվտանգության մար-միններից արձակված անձինք:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 55. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 56. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սույն օրենքից բխող իրավա-կան ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այն-քանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 57. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների առաջին ատեստավորումը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների առաջին ատեստավորումն անց-կացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո և ավարտվում է 2007թ. հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ծառայողների 1/3-ը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության՝ ազգային ան-վտանգության մարմինների ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շա-րունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:
Առանց բարձրագույն կրթության՝ ազգային անվտանգության մարմինների ավագ և գլխա-վոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպ-քում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսում-նական հաստատությունում համապատասխան ուսուցում անցնելուց հետո:
Հոդված 58. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:
Հոդված 59. Նախկինում շնորհված կոչումները
1. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ազգային անվտանգության մարմիններում առանց բարձրագույն կրթության սպայական կոչումներ ստացած ծառայողներին հերթական կոչումներ չեն շնորհվում մինչև սահմանված կարգով բարձրագույն կրթություն ստանալը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված և հետագայում բարձրագույն կրթություն ստացած ծառայողներին հերթական կոչում շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնե-լով նախորդ կոչումով ծառայության ժամկետը:
Հոդված 60. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը
Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
27 դեկտեմբերի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 78