Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին

ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԵԼ  Է 2005թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքով կարգավորվում են ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները£

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ I

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1. Ապրանքային եւ սպասարկման նշանները

 

Ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետª ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների նույնատիպ ապրանքներից և ծառայություններից (այսուհետª ապրանքներ)£

 

Հոդված 2. Ապրանքային նշանի իրավական պաշտպանությունը

 

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավական պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանի պետական գրանցման (այսուհետª գրանցում) հիման վրա կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան£

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը պաշտպանվում է պետության կողմից£

 

Հոդված 3. Ապրանքային նշանի գրանցման վկայականը

 

Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անունով£

Գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայական (այսուհետª ապրանքային նշանի վկայական)£

Ապրանքային նշանի վկայականը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայականում նշված ապրանքների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունքը£

 

Հոդված 4. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը

 

Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքն առաջանում է նրա գրանցման պահից£

Ապրանքային նշանի սեփականատերն ունի ապրանքային նշանը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու բացառիկ իրավունք, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու իրավունք£ Առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտպանվող ապրանքային նշանը£

Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում առանց նրա թույլտվության այդ ապրանքային նշանի կամ դրանով նշված արտադրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանիª նույն նպատակով պահեստավորումը և սույն օրենքի 22 հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունների իրականացումը£ Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում նաև այդ նշանին շփոթելու աստիճան նման մեկ այլ նշանի օգտագործումը նույնատիպ ապրանքների համար£

 

Հոդված 5. Ապրանքային նշանի տեսակները

 

Որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային, պատկերային, ծավալային և այլ նշաններ կամ դրանց համակցությունը£ 

Ապրանքային նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային համակցությամբ£

 

ԳԼՈՒԽ II

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 6. Ապրանքային նշանի գրանցման հայտը

 

Ապրանքային նշանի գրանցման հայտը (այսուհետª հայտ) արդյունաբերական սեփականության հարցերով պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետª պետական լիազորված մարմին) է ներկայացնում այն իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը (այսուհետª հայտատու), որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը£ Հայտը կարող է ներկայացվել նաև պետական լիազորված մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով£

Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են պետական լիազորված մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով£ Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիազորագրով, որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը£

Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը£

Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ£

Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակիª

ա) դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը.

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը£

Հայտին կցվում ենª

ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.

բ) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ.

գ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով£

Հայտը ներկայացվում է հայերեն£ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով£ Այս դեպքում հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը պետական լիազորված մարմին ներկայացնել հայտի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում£

Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը£

 

Հոդված 7. Ապրանքային նշանի առաջնությունը

 

Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու տարով, ամսով ամսաթվով (այսուհետª թվական)£

Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել առաջին հայտը արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն) այն դեպքում, երբ հայտը պետական լիազորված մարմին ներկայացվել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում£ Նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու ամսով, եթե կոնվենցիայով առաջնության խնդրանքով հայտը հայտատուից անկախ պատճառներով չի ներկայացվել սահմանված ժամկետում£

Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադրված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը պետական լիազորված մարմին ներկայացվել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում£

Կոնվենցիայով առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքումª կցելով այդ պահանջի իրավունքը հաստատող փաստաթղթերը կամ այդ փաստաթղթերը պետական լիազորված մարմին ներկայացնել հայտի ներկայացման թվականից երեք ամսվա ընթացքում£

Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել նշանի միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանի առաջնության թվականովª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան£

Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա հայտատուների միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան, համընկնող ապրանքների համար նշանը (կամ շփոթելու աստիճան նման նշաններից որեւէ մեկը) կարող է գրանցվել նրանցից մեկի անունով£

Համապատասխան ծանուցագրի ստացման օրվանից 6¬ամսյա ժամկետում, համընկնող ապրանքների համար նշանի գրանցման հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող ապրանքների մասով հայտերը համարվում են հետ կանչված£

 

Հոդված 8. Հայտի փորձաքննությունը

 

Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական փորձաքննություն եւ հայտարկված նշանի փորձաքննություն, իրականացնում է պետական լիազորված մարմինը£

Պետական լիազորված մարմնի կողմից հայտի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում, մինչեւ դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ եւ ուղղումներ կատարել հայտի նյութերում£

Փորձաքննության ընթացքում, մինչեւ նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի դիմում ներկայացնել տվյալ հայտով հայտատուի փոփոխության մասին£

Եթե լրացուցիչ նյութերը էապես փոփոխում են գրանցման ներկայացված նշանը, կամ եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառվել են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ£

Փորձաքննության ընթացքում պետական լիազորված մարմինը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է£ Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն այդ մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում£

Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչեւ այդ ժամկետի ավարտը£ Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն£

Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում£

 

Հոդված 9. Նախնական փորձաքննությունը

 

Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում£ Սույն օրենքի 8 հոդվածի հինգերորդ մասին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչեւ պատասխանի ստացումը£

Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին£ Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունվելու կամ չընդունվելու մասին£

Հայտը քննարկման ընդունվելու դեպքում հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի ներկայացման թվականի մասին£

 

Հոդված 10. Հայտարկվող նշանի փորձաքննությունը

 

Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացվում է նախնական փորձաքննությունն ավարտվելուց հետո 6¬ամսյա ժամկետում£ Փորձաքննության ընթացքում սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը և ստուգվումª հայտարկվող նշանի համապատասխանությունը առնվազն սույն օրենքի 11 հոդվածով և 12 հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին£

Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշումª ապրանքային նշանը գրանցելու կամ նրա գրանցումը մերժելու մասին£

Նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքովª բերելով հիմնավոր փաստարկներ£

Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ ժամկետի ավարտը£

Ապրանքային նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել պետական լիազորված մարմնի կողմից նույնատիպ ապրանքների համար վաղ առաջնությունից օգտվող նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանի հայտի ստացման կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ£

 

Հոդված 11. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը

 

Ապրանքային նշանը չի գրանցվում, եթե այն բաղկացած է միայն այնպիսի նշաններից, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշ, մասնավորապեսª

ա) պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգեւներ և այլ տարբերանշաններ կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ են£ Այդպիսի նշանները, դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ, որպես չպաշտպանվող տարրեր կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ. 

բ) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.

գ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ և տերմիններ են.

դ) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը£

Սույն հոդվածի առաջին մասի ՙա՚ , ՙբ՚ , ՙգ՚ , ՙդ՚ ենթակետերում նշված նշանները, որպես չպաշտպանվող տարրեր, կարող են ներառվել նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող  մասը£

Որպես ապրանքային նշան կամ նրա տարր չեն կարող գրանցվել նաեւ այն նշանները, որոնքª

ա) պարունակում են կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադրողի մասին.

բ) հակասում են հասարակական շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին£

 

Հոդված 12. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու այլ հիմքեր

 

Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման ենª

ա) նույնատիպ ապրանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պաշտպանվող այլ անձանց ապրանքային նշաններին.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրահայտ ապրանքային նշաններին, որոնք որոշվում են պետական լիազորված մարմնի կողմից.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պաշտպանվող ապրանքի ծագման տեղանվանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա որպես չպաշտպանվող տարր ներառված է տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.

ե) սահմանված կարգով գրանցված հավաստագրային նշաններին£

Որպես ապրանքային նշան չեն գրանցվում այն նշանները, որոնք վերարտադրում ենª

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հայտնի և այլ անձանց պատկանող ֆիրմային անվանումները (կամ դրանց մի մասը), եթե այդ անվանումների նկատմամբ իրավունքը նրանք ստացել են մինչև նույնատիպ ապրանքների համար ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը.

բ) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշներ, որոնց տնօրինման իրավունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումներ կամ դրանցից մեջբերումներ և գործող անձանց, արվեստի և մշակույթի ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներª առանց դրանց հեղինակների կամ նրանց ժառանգների համաձայնության.

դ) հռչակավոր անձանց անուններ, ազգանուններ, կեղծանուններ և դրանցից ածանցյալներ, դիմանկարներ և ֆաքսիմիլեª առանց այդ անձանց, նրանց ժառանգորդների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով տրված թույլտվության, եթե դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի սեփականությունն են£

 

Հոդված 13. Փորձաքննության որոշման գանգատարկումը և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետների վերականգնումը

 

Նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում գանգատ ներկայացնել պետական լիազորված մարմնի գանգատարկման խորհուրդ (այսուհետª գանգատարկման խորհուրդ)£ Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով£

Գանգատարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6¬ամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի դիմել դատարան£

Հայտատուն իրավունք ունի ծանոթանալ փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին£ Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները£

Պետական լիազորված մարմինը սույն օրենքի 8 հոդվածի երրորդ և վեցերորդ մասերով և սույն հոդվածի առաջին և երրորդ մասերով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնելª դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում£

 

Հոդված 14. Ապրանքային նշանի գրանցումը

 

Պետական լիազորված մարմինը ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված տուրքի վճարման փաստաթուղթն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապրանքային նշանը գրանցում է նշանների գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մատյանում (այսուհետª գրանցամատյան)£ Գրանցամատյանում գրանցվում են ապրանքային նշանը, ապրանքային նշանի սեփականատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանքների ցանկը, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը և պետական լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկով ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ տեղեկություններ, ինչպես նաև դրանց հետագա փոփոխություները£

 

Հոդված 15. Ապրանքային նշանի վկայականի հանձնումը

 

Ապրանքային նշանի վկայականը հանձնում է պետական լիազորված մարմինըª գրանցամատյանում ապրանքային նշանի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում£ Վկայականի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը£

 

Հոդված 16. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

 

Ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչեւ պետական լիազորված մարմին հայտ ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը£

Համաձայն ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի, որը տրվում է գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում, ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել եւս 10 տարով£

Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաեւ ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքումª լրացուցիչ տուրք վճարելու դեպքում£

Պետական լիազորված մարմինն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում և սեփականատիրոջ խնդրանքովª ապրանքային նշանի վկայականում£

 

Հոդված 17. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

 

Ապրանքային նշանի սեփականատերն իր անվանման կամ ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխման, այն ապրանքների անվանացուցակի կրճատման, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փոփոխման և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների մասին տեղեկացնում է պետական լիազորված մարմնին£

Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայականում փոփոխությունները կատարվում են սեփականատիրոջ դիմումի համաձայնª սահմանված տուրքի վճարման դեպքում£

 

Հոդված 18. Գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը

 

Պետական լիազորված մարմինը ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող եւ սույն օրենքի 14 հոդվածին համապատասխան գրանցամատյանում գրանցված տեղեկությունները գրանցման օրվանից 6 ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում£

 

Հոդված 19. Ապրանքային նշանի գրանցումն օտարերկրյա պետություններում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձինք կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները եւ անհատ ձեռներեցներն իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցել օտարերկրյա պետություններում կամ կատարել դրա միջազգային գրանցում£

Ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը ներկայացվում է պետական լիազորված մարմնի միջոցով£

                                       

ԳԼՈՒԽ III

ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆ

 

Հոդված 20. Կոլեկտիվ նշանը

 

Կոլեկտիվ նշան է համարվում որևէ տնտեսական ընկերակցության կամ տնտեսական միավորման (այսուհետª միավորում) ապրանքային նշանը, որը նախատեսված է միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող և իրենց կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանքները նշելու համար£

Կոլեկտիվ նշանը և նրա օգտագործման իրավունքը փոխանցման ենթակա չեն£

 

Հոդված 21. Կոլեկտիվ նշանի գրանցումը

 

Կոլեկտիվ նշանի գրանցման հայտին կցվում են. կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, որը պարունակում է միավորման անվանումը, կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու լիազորված իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունքն ունեցող իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար£

Ի լրումն սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկություններիª գրանցամատյանում նշվում են նաև տեղեկություններ կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների մասին£ Այդ տեղեկությունները, ինչպես նաև կանոնադրությունից քաղվածքը, միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող այն ապրանքների մասին, որոնց համար գրանցված է տվյալ կոլեկտիվ նշանը, հրատարակվում են պետական լիազորված մարմնի պաշտոնական տեղեկագրում£

Կոլեկտիվ նշանի սեփականատերը տեղեկացնում է պետական լիազորված մարմնին կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին£

Միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, գրանցման գործողությունը կարող է դադարեցվել վաղաժամկետª ամբողջովին կամ մասնակիորեն£

Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը£

 

ԳԼՈՒԽ IV

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 22. Ապրանքային նշանի օգտագործումը եւ այն չօգտագործելու հետեւանքները

 

Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նշանի սեփականատիրոջ կամ, սույն օրենքի 26 հոդվածի համաձայն, լիցենզային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա£

Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաև ապրանքային նշանի կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական ձևաթղթերի, ցուցանակների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսների և տոնավաճառների ցուցանմուշների վրա միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է£

Միջնորդական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները պայմանագրային հիմունքներով կարող են իրենց ապրանքային նշանն օգտագործել ապրանքն արտադրողի ապրանքային նշանի հետ համատեղ կամ դրա փոխարեն£

Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից կամ դիմումին նախորդող 5 տարվա ընթացքում այն ընդհանրապես չի օգտագործվել£

Ապրանքային նշանը չօգտագործելու դեպքում, դրա գրանցման գործողության դադարեցման հարցը որոշելիս, հաշվի են առնվում իրենից անկախ պատճառներով ապրանքային նշանը չօգտագործելու մասին նշանի սեփականատիրոջ ներկայացրած փաստարկները£

Դեղագործական, սննդամթերքի և արդյունաբերական որոշ ապրանքներ ու տեսակներ, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները պետք է մակնիշվեն գրանցված ապրանքային նշաններով£ Այդ ապրանքների լրիվ ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը£

 

Հոդված 23. Ապրանքային նշանի գրանցումից բխող իրավունքների սպառումը

 

Գրանցված ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի արգելել այլ անձանց կողմից տվյալ նշանի օգտագործումն այն ապրանքների համար, որոնք այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել նշանի սեփականատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ£

 

Հոդված 24. Նախազգուշական գրառումը

 

Ապրանքային նշանի սեփականատերը կարող է ապրանքային նշանի կողքին զետեղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տվյալ ապրանքային նշանի գրանցված լինելը վկայող նախազգուշական գրառումª շրջանագծի մեջ ներառված կամ առանձին լատիներեն R տառի, ինչպես նաև ՙապրանքային նշան՚ կամ ՙգրանցված ապրանքային նշան՚ արտահայտությունների տեսքով£

 

ԳԼՈՒԽ V

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 25. Ապրանքային նշանի զիջումը

 

Ապրանքային նշանը պայմանագրով կարող է զիջվել այլ անձանցª բոլոր այն ապրանքների կամ նրանց մի մասի համար, որոնք նշված են ապրանքային նշանի վկայականում£ Ապրանքային նշանը զիջել չի թույլատրվում, եթե այն կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ ապրանքին կամ դրա արտադրողին վերաբերող հարցերում£

 

Հոդված 26. Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի ընձեռումը

 

Ապրանքային նշանի սեփականատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրի հիման վրա կարող է ապրանքային նշանի օգտագործման իրավունք ընձեռել այլ անձի (լիցենզառու)£

Լիցենզային պայմանագիրը պետք է բովանդակի հետեւյալ պայմանըª լիցենզառուի ապրանքը որակապես չպետք է զիջի լիցենզատուի ապրանքին, և վերջինս հսկողություն պետք է իրականացնի այդ պայմանի կատարման նկատմամբ£

Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի ընձեռումը չի թույլատրվում, եթե այն կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ ապրանքի արտադրության վայրին վերաբերող հարցում£

 

Հոդված 27. Ապրանքային նշանի զիջման և լիցենզային պայմանագրերի գրանցումը

 

Ապրանքային նշանի զիջման և լիցենզային պայմանագրերը գրանցվում են պետական լիազորված մարմնում£ Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր£

 

 

ԳԼՈՒԽ VI

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 28. Ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելը

 

Ապրանքային նշանի գրանցումը դրա գործողության ամբողջ ժամկետի ընթացքում կարող է ամբողջովին կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե այն կատարվել է սույն օրենքի 3 և 11 հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ և ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքումª սույն օրենքի 12 հոդվածի համաձայն£

Ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու մասին գանգատը կարող է գանգատարկման խորհուրդ ներկայացնել ցանկացած իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ ֆիզիկական անձ£ Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով£

Գանգատարկման խորհրդի որոշումը դրա ընդունման օրվանից 6¬ամյա ժամկետում կարող է գանգատարկվել դատական կարգով£

 

Հոդված 29. Ապրանքային նշանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը և կրկնական գրանցումը

 

Պետական լիազորված մարմինն ապրանքային նշանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչումª

ա) սույն օրենքի 16 հոդվածով նախատեսվածª ապրանքային նշանի գործողության ժամկետն ավարտվելու դեպքում.

բ) միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում ապրանքային նշանի գրանցման վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրաª սույն օրենքի 21 հոդվածի չորրորդ մասի համաձայն.

գ) ապրանքային նշանի չօգտագործման պատճառով, սույն օրենքի 22 հոդվածի չորրորդ մասի համաձայն, ապրանքային նշանի գործողության վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա.

դ) ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքումª սույն օրենքի 28 հոդվածի համաձայն. 

ե) ապրանքային նշանի սեփականատիրոջ լուծարման (մահվան) դեպքում.

զ) ապրանքային նշանըª որոշակի տեսակի ապրանքների նշման համար օգտագործվող, համընդհանուր կիրառում ունեցող նշանի վերածվելու դեպքում, ցանկացած անձի դիմումի համաձայնª դատարանի որոշման հիման վրա.

է) ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբª հաշվի առնելով սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված պահանջները.

ը) ապրանքային նշանից դրա սեփականատիրոջ հրաժարվելու դեպքում£

Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան ապրանքային նշանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում (բացառությամբ ՙդ՚ կետի) գրանցման գործողության դադարեցման օրվանից երեք տարվա ընթացքում ապրանքային նշանը նախկին սեփականատիրոջից կամ նրա իրավահաջորդից բացի այլ անձանց անունով չի կարող գրանցվել£

 

ՄԱՍ  ԵՐԿՐՈՐԴ

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ VII

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30. Ապրանքի ծագման տեղանունը

 

Ապրանքի ծագման տեղանունը (այսուհետª տեղանուն) երկրի, բնակավայրի կամ աշխարհագրական տեղանքի (այսուհետª աշխարհագրական տեղանք) անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով եւ (կամ) մարդկային գործոններով£

Տեղանունը կարող է լինել աշխարհագրական տեղանքի պատմական անվանում£

Տեղանուն չի համարվում այն անվանումը, որը լինելով կամ իր մեջ բովանդակելով աշխարհագրական տեղանքի անվանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համընդհանուր գործածության մեջ է մտել որպես արտադրության տեղի հետ չկապված որոշակի տեսակի ապրանքի արտահայտչամիջոց£

 

Հոդված 31. Տեղանվան իրավական պաշտպանությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղանվան իրավական պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան£

Տեղանունը պաշտպանվում է օրենքով:

Տեղանունը կարող են գրանցման ներկայացնել մեկ կամ մի քանի իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ անհատ ձեռներեց£ Տեղանունը գրանցման ներկայացրած իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցն իրավունք են ստանում օգտագործել այն, եթե նրանց կողմից արտադրվող ապրանքը համապատասխանում է սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի պահանջներին£

Սահմանված կարգով գրանցված տեղանվան իրավունքը կարող է տրվել նույն աշխարհագրական տեղանքում գտնվող եւ նույն հատկանիշներով ապրանք արտադրող ցանկացած իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի£

Տեղանվան գրանցումը գործում է անժամկետ£

 

ԳԼՈՒԽ VIII

ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ

 

Հոդված 32. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտը

 

Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտը կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի հայտը (այսուհետª հայտ) պետական լիազորված մարմին են ներկայացնում այն իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը (հայտատու), որոնց անունով խնդրարկվում է տեղանվան օգտագործման իրավունքը£

Հայտը կարող է ներկայացվել սույն օրենքի 6 հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգովª երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան£

Հայտը պետք է վերաբերի մեկ տեղանվան եւ պարունակիª

ա) դիմում տեղանվան գրանցման եւ օգտագործման իրավունքի ընձեռման կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի ընձեռման մասին, որում նշվում են հայտատուն (հայտատուները) եւ նրա (նրանց) գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող տեղանունը.

գ) այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը եւ օգտագործման իրավունքի ընձեռումը կամ գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի ընձեռումըª նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական տեղանքի սահմանների) անվանումը£

Հայտին կցվում ենª

ա) ազգային հայտատուի համարª տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական տեղանքում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով եւ (կամ) մարդկային գործոններով.

բ) օտարերկրյա հայտատուի համարª ապրանքի ծագման երկրում տեղանվան իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.

գ) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.

դ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով£

Հայտը ներկայացվում է հայերեն£ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով£ Այս դեպքում հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը պետական լիազորված մարմին ներկայացնել հայտի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում£

Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը£

 

Հոդված 33. Հայտի փորձաքննությունը

 

Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական եւ հայտարկված տեղանվան  փորձաքննությունները, իրականացնում է պետական լիազորված մարմինը£

Պետական լիազորված մարմին հայտ ներկայացնելու օրվանից, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերի մեջ£

Եթե լրացուցիչ նյութերը փոփոխում են գրանցման ներկայացված տեղանունն ըստ էության, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձեւակերպվել որպես ինքնուրույն հայտ£

Փորձաքննության ընթացքում պետական լիազորված մարմինը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է£ Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում£

Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև նշված ժամկետի ավարտը£ Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված£

Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է պետական լիազորված մարմին հայտ ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում£ Սույն հոդվածի չորրորդ մասին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը£

Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին£ Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին£

Քննարկման ընդունված հայտով անցկացվում է հայտարկված տեղանվան փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը սույն օրենքի 30 հոդվածով սահմանված պահանջներին£

Փորձաքննության արդյունքներով պետական լիազորված մարմինը որոշում է ընդունում տեղանվան գրանցման եւ օգտագործման  իրավունք տալու մասին կամ տեղանվան գրանցումը մերժելու և դրա օգտագործման իրավունք չտալու մասին կամ որոշում է ընդունում արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու կամ չտալու մասին£

Տեղանվան գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքովª բերելով հիմնավոր փաստարկներ£

Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչեւ նշված ժամկետի ավարտը£

Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում£

 

Հոդված 34. Փորձաքննության որոշման գանգատարկումը և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետների վերականգնումը

 

Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում գանգատ ներկայացնել գանգատարկման խորհուրդ£ Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով£

Գանգատարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6¬ամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի դիմել դատարան£

Պետական լիազորված մարմինը սույն օրենքի 33 հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և սույն հոդվածի առաջին մասով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում£

 

Հոդված 35. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայականի հանձնումը

 

Պետական լիազորված մարմինը տեղանունը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված տուրքի վճարման փաստաթուղթն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում տեղանունը գրանցում է ապրանքների ծագման տեղանվան գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մատյանում (այսուհետª գրանցամատյան)£ Գրանցամատյանում գրանցվում են տեղանունը, տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի (այսուհետª վկայական) սեփականատիրոջ մասին տեղեկությունները, այն ապրանքի նշումը, որի համար գրանցված է տվյալ տեղանունը, դրա առանձնահատկությունների նկարագրությունը, ինչպես նաև պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկով այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են տեղանվան գրանցմանը և օգտագործման իրավունք տալուն, վկայականի գործողության ժամկետի երկարաձգմանը և այդ տեղեկությունների հետագա փոփոխությունները£ Վկայականը հանձնում է պետական լիազորված մարմինըª տեղանվան գրանցամատյանում գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում£ Վկայականի ձեւը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը£

 

Հոդված 36. Տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը

 

Վկայականը գործում է մինչեւ պետական լիազորված մարմին հայտ ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը£

Վկայականի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվում է գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում, գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել ևս 10 տարով, եթե դիմումին կից ներկայացվել է տվյալ աշխարհագրական տեղանքում վկայականի սեփականատիրոջ գտնվելու և վկայականում նշված հատկություններով ապրանք արտադրելու մասին տարածքային կառավարման մարմնի տեղեկանքը£

Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաև վկայականի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրք վճարելու դեպքում£

Պետական լիազորված մարմինը վկայականի գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում և վկայականի սեփականատիրոջ խնդրանքովª վկայականում£

 

Հոդված 37. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

 

Վկայականի սեփականատերն իր անվանումը փոխելու, ինչպես նաև տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկացնում է պետական լիազորված մարմնին£

Գրանցամատյանում և վկայականում փոփոխությունները կատարվում են վկայականի սեփականատիրոջ դիմումի համաձայնª սահմանված տուրքի վճարման դեպքում£

 

Հոդված 38. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունք տալու մասին տեղեկությունների հրապարակումը  

 

Պետական լիազորված մարմինը տեղանվանը վերաբերող և սույն օրենքի 35 հոդվածին համապատասխան գրանցամատյանում կատարված տեղեկությունները (բացառությամբ ապրանքի առանձնահատկություններին վերաբերող տեղեկությունների) գրանցման օրվանից 6 ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում£

 

Հոդված 39. Տեղանվան գրանցումն օտարերկրյա պետություններում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներն իրավունք ունեն տեղանունը գրանցել օտարերկրյա պետություններում£

Օտարերկրյա պետությունում տեղանվան գրանցման հայտը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այն գրանցելուց և օգտագործման իրավունք ստանալուց հետո£

 

ԳԼՈՒԽ IX

ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 40. Տեղանվան օգտագործումը

 

Տեղանվան օգտագործում է համարվում դրա կիրառումն ապրանքի և փաթեթավորման վրա, գովազդներում, ազդագրերում, հաշիվներում, ձևաթղթերի վրա, ինչպես նաև ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելու հետ կապված այլ փաստաթղթերում£

Չի թույլատրվում գրանցված տեղանվան օգտագործումը համապատասխան վկայական չունեցող անձանց կողմից, եթե նույնիսկ նշվում է ապրանքի ծագման ճշգրիտ վայրը, կամ տեղանունն օգտագործվում է թարգմանաբար կամ այնպիսի արտահայտությունների զուգակցմամբ, ինչպիսիք են ՙտեսակ՚ , ՙտիպ՚ , ՙնմանակում՚ և այլն, ինչպես նաև ապրանքի ծագման տեղի և առանձնահատկությունների մասին սպառողներին մոլորության մեջ գցելու ընդունակ համանման նշանի օգտագործումը ցանկացած ապրանքի համար£

Տեղանվան գրանցման օրվանից երեք տարվա ընթացքում այն կարող է օգտագործվել դրա հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից, եթե այն գրանցվել է տեղանվան գրանցման օրվանից ոչ պակաս, քան 6 ամիս առաջ£

Վկայականի սեփականատերն իրավունք չունի տեղանվան օգտագործման իրավունքը փոխանցել այլ անձանց£

 

Հոդված 41. Նախազգուշական գրառումը

 

Վկայականի սեփականատերը կարող է տեղանվան կողքին զետեղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տվյալ տեղանվան գրանցված լինելը վկայող նախազգուշական գրառումª ՙգրանցված ապրանքի ծագման տեղանուն՚ կամ ՙգրանց. ԱԾՏ՚ արտահայտության տեսքով£

 

ԳԼՈՒԽ X

ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 42. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վկայականը անվավեր ճանաչելը

 

Տեղանվան գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն տրվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ£

Վկայականը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն տրվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ£

Ցանկացած անձ սույն օրենքի 30 հոդվածի առաջին և երրորդ մասերում և 31 հոդվածի երրորդ և չորրորդ մասերում նշված հիմքերով կարող է գանգատ ներկայացնել գանգատարկման խորհուրդª տեղանվան գրանցման վկայական տալու դեմ£ Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով£

Գանգատարկման խորհրդի որոշումն ընդունման օրվանից 6 ամսվա ընթացքում կարող է գանգատարկվել դատական կարգով£

 

Հոդված 43. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայականի գործողությունն ուժը կորցրած ճանաչելը

 

Պետական լիազորված մարմինը տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչում, եթեª 

ա) տեղանվան գրանցումը անվավեր է ճանաչվել սույն օրենքի 42 հոդվածի համաձայն.

բ) վերացել են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ պայմանները և անհնար է դարձել գրանցամատյանում նշված հատկություններով ապրանքի արտադրությունը£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս ապրող անհատ ձեռներեցների և օտարերկրյա իրավաբանական անձանց անունով տեղանվան գրանցումը, բացի նշված հիմքերից, ուժը կորցրած է ճանաչում նաև ապրանքի ծագման երկրում նրանց կողմից տվյալ անվանման իրավունքը կորցնելու դեպքում£

Պետական լիազորված մարմինը տեղանվան վկայականն ուժը կորցրած է ճանաչում, եթեª

ա) տեղանվան վկայականը անվավեր է ճանաչվել սույն օրենքի 42 հոդվածի համաձայն.

բ) ապրանքը կորցրել է տվյալ ծագման տեղանվամբ ապրանքի պետական գրանցամատյանում նշված առանձնահատկությունները.

գ) տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչվել սույն հոդվածի առաջին մասի համաձայն.

դ) լուծարվել (մահացել ) է վկայականի սեփականատերը.

ե) վկայականի սեփականատերը վկայականից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել պետական լիազորված մարմին£

 

 

ՄԱՍ  ԵՐՐՈՐԴ

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 44. Պետական տուրքերը

 

Ապրանքային նշանի գրանցման, տեղանվան գրանցման կամ օգտագործման իրավունքի վկայականի հայտ ներկայացնելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար գանձվում են տուրքեր, որոնց տեսակները, չափերն ու վճարման կարգը սահմանվում են օրենքով£

 

Հոդված 45. Սույն օրենքի կիրառման հետ կապված վեճերի լուծումը

 

Դատական կարգով լուծվում են սույն օրենքի կիրառման հետ կապված վեճերը, այդ թվում այն վեճերը, որոնք վերաբերում ենª

ա) ապրանքային նշանի բացառիկ իրավունքի խախտմանը.

բ) լիցենզային պայմանագրի կնքմանը և կատարմանը, ինչպես նաև  ապրանքային նշանի զիջման պայմանագրին.

գ) տեղանվան անօրինական օգտագործմանը£

 

Հոդված 46. Ապրանքային նշանի և տեղանվան անօրինական օգտագործման համար պատասխանատվությունը

 

Ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը նույնատիպ ապրանքների համար, ինչպես նաեւ տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը ցանկացած ապրանքի համար, որը հակասում է սույն օրենքի 4 հոդվածի երրորդ մասին և 40 հոդվածի երկրորդ և երրորդ մասերին, առաջացնում է պատասխանատվությունª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

Ապրանքային նշանի անօրինական օգտագործման դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, բացի անօրինական օգտագործման դադարեցման և ծախսերի փոխհատուցման պահանջից, իրականացվում է նաև հետևյալ եղանակներովª

ա) խախտողի կողմից դատարանի որոշման հրապարակումովª տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.

բ) անօրինական օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը խախտողի կողմից ապրանքից կամ նրա փաթեթավորումից հանելով,  ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի համար պատրաստված դրոշմապատկերների ոչնչացումով£

Գրանցված տեղանունը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն անօրինական օգտագործող անհատ ձեռաներեցը, իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունն ապրանքների ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի սեփականատիրոջ, հասարակական կազմակերպության կամ դատախազի պահանջով պարտավոր էª

ա) դադարեցնել դրա օգտագործումը և բոլոր տուժածներին փոխհատուցել հասցված վնասները, ինչպես նաև տեղական բյուջե մուծել տեղանվան անօրինական օգտագործումից ստացված շահույթից վնասների հատուցումը գերազանցող գումարը.

բ) հրապարակել դատական որոշումըª տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.

գ) ապրանքի կամ նրա փաթեթավորման վրայից հանել անօրինական օգտագործվող տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը (արտահայտչամիջոցը) կամ ոչնչացնել տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի (արտահայտչամիջոցի) համար պատրաստված դրոշմապատկերները£

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չգրանցված ապրանքային նշանի կամ տեղանվան հետ նախազգուշական գրառում կիրառող անձը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով£

 

Հոդված 47. Օտարերկրյա անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց իրավունքները

 

Օտարերկրյա անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվությունª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհատ ձեռներեցներին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին հավասար£

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղանվան գրանցման իրավունքը տրվում է այն պետությունների անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք նույնանման իրավունք են տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհատ ձեռներեցներին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին£

 

Հոդված 48. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հարապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը£

 

 

Հոդված 49. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» և «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

 

1. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբª

 

Հոդված 43. Ձեռնարկության ապրանքային նշանը

 

Ձեռնարկությունն ունի ապրանքային նշան (նշաններ), որի (որոնց) գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՚£

 

2. «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբª

 

Հոդված 8. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ապրանքային նշանը

 

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն ունի ապրանքային նշան (նշաններ), որի (որոնց) գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում են օրենքով սահմանված կարգով՚£

 

 

Հոդված 50. Անցումային դրույթներ

 

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը չգրանցված ապրանքային նշանների գրանցման համար օրենքը ուժի մեջ մտնելուց մեկամսյա ժամկետում  պետական լիազորված մարմին ներկայացնել հայտª օրենքով սահմանված պահանջներին համապատասխան փորձաքննություն անցկացնելու համար:

Սույն օրենքի 22 հոդվածի վեցերորդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս անց£

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                               Ա© ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

2 փետրվարի 2000 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-92