ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2004թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 10000 (տաս հազար) դրամի չափով:
Հոդված 2. Գործավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
աշխատաժամանակի բնականոն (նորմալ) տեւողության դեպքում (41-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 58 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 66 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (30-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 80 դրամ:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, նախարարությունների, պետական վարչությունների եւ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող նվազագույն ամսական աշխատավարձի 1000 (մեկ հազար) դրամ չափը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 մարտի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-48