ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2004թ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 3-րդ կետում կատարել լրացում «է» ենթակետից հետո ավելացնելով հետեւյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետը.
ը) ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումներ (մասհանումներ):
Այդ կապակցությամբ նույն կետի նախկին «ը» ենթակետը համարել «թ» ենթակետ:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 մարտի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-51