ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2003թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1. Ակցիզային հարկը պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում ենª ձկան խավիար, գարեջուր, խաղողի և այլ գինիներ, գինենյութ և սպիրտ, սպիրտային խմիչքներ, սիգարներ, սիգարելաներ և սիգարետներª ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզին, դիզելային վառելիք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից բացի, մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետª վճարողներ):
(փոփ.31.12.99, 21.11.2000, 30.12.2000)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար հարկ վճարող է հանդիսանում այդ ապրանքները պատրաստողը (արտադրողը):
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. Ակցիզային հարկը վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:
Ակցիզային հարկով հարկման ենթակաª Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունըª բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Ակցիզային հարկով հարկման ենթակաª Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի (հայտարարատուի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի):
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց (մասնակի հատուցմամբ) տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում էª ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից (դրանց բացակայության դեպքումª սովորաբար կիրառվող գներից):
Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվումª
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունիցª Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններ արտահանվող ապրանքների իրացումը.
բ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնեական օգտագործման նպատակով ներմուծվող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները,
գ) քաղաքացիների կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներըª օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները.
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները.
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող ապրանքները.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանված ներմուծվող ապրանքները:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքախմբի անվանումը |
Դրույքաչափը (%) |
1 |
2 |
3 |
160430100 |
Ձկան խավիար |
200 |
2203 |
գարեջուր |
20 |
2204,2205,2206 |
խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
50 |
2204,2205,2206 |
տեղական հումքից արտադրվող խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
20 |
2207,2208 |
սպիրտ և սպիրտային խմիչքներ |
125 |
2207,2208 |
տեղական հումքից արտադրվող սպիրտ և սպիրտային խմիչքներ ա) կոնյակ բ)օղի, այդ թվում թթի օղի |
125 30 |
2402 |
սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինողներով |
100 |
2710 00 270 |
բենզին |
35 |
2710 00 290 |
|
|
2710 00 320 |
|
|
2710 00 340 |
|
|
2710 00 360 |
|
|
2710 00 690 |
դիզելային վառելիք |
10 |
7113,7114,7115,7116,7117 |
ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) |
15 |
Հատուկ նշանակության առանձին ապրանքների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերը կարող են սահմանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմիցª համաձայնեցնելով Ազգային ժողովի հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվողª ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի հաստատագրված վճարներ:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն, ելնելովª
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվողª ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.
բ) ակցիզային հարկով հարկման ենթակաª Հայաստանի Հանրապետությունից բացի, մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքից և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում, 2203 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար ակցիզային հարկի գումարը չպետք է պակաս լինի 0,35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2204, 2205 և 2206 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համարª 0,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2207 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկված յուրաքանչյուր լիտրի համարª 1,2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2208 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի յուրաքանչյուր լիտրի համարª 3,75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340 և 2710 00 360 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համարª 60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, իսկ 2710 00 690 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համարª 15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողներն ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային մարմիններում, ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:
Պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին համապատասխան արտադրանքի մատակարարման գծով ակցիզային հարկը վճարվում է այդ արտադրանքի դիմաց վճարմանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվողª ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ: Այդ դեպքում ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը դիտվում է որպես ակցիզային հարկի կանխավճար:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանարպետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը պակասեցվում է նրանց կողմից վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
Արտադրող-իրացնող չհանդիսացող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների կողմից արտահանվող ապրանքների դիմաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարված, ինչպես նաև արտադրող-իրացնողների կողմից սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները վերադարձվում են նրանց կամ հաշվանցվում նրանց այլ հարկային պարտավորությունների հաշվինª հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակաª Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգովª հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀª Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
4 օգոստոսի 1998 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-22