Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին

                 Ուժը  կորցրել  է 2016թ.                                           

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ                

Սույն օրենքը սահմանում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, որպես կազմակերպաիրավական առանձին տեսակի ձեռնարկությունների իրավական կարգավիճակը, նրանց ստեղծման տնտեսական, կազմակերպական, սոցիալական պայմաններն ու իրավական հիմքը:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության հետ  կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Բ  Ա  Ժ  Ի  Ն    1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Գյուղատնտեսական գործունեության կազմակերպական ձևերը

Գյուղատնտեսական գործունեությունը գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող տնտեսավարման ձև է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեության     տնտեսավարման ձևերը հիմնվում են քաղաքացիների, կոլեկտիվ և պետական սեփականության վրա ու հանդես են գալիս գյուղացիական տնտեսությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող պետական բաժնետիրական ընկերությունների ձևերով:

Հոդված 2. Գյուղացիական տնտեսությունը

Գյուղացիական տնտեսությունը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, գյուղատնտեսական    մթերքների      ապրանքային   արտադրությունն ապահովող այն ձեռնարկությունն է, որը պատկանում է ընտանիքի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով:

Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ՝ ընտանիքի որևէ չափահաս անդամի (այսուհետև՝ գյուղացիական տնտեսության ղեկավար) անվամբ ձևակերպվող և հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմնի ներկայացմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից տրվող պետական ակտի հիման վրա:

Գյուղացիական տնտեսության անդամներ են համարվում ընտանիքի անդամները՝ ամուսինները, ծնողները (որդեգրողները), զավակները (որդեգրվածները), մյուս հարազատները, որոնք վարում են համատեղ տնտեսություն: Գյուղացիական տնտեսությունը կարող է բաղկացած լինել նաև մեկ անձից: Գյուղացիական տնտեսության անդամներ չեն համարվում այն անձինք (այդ թվում և հարազատները), որոնք աշխատում են նույն տնտեսությունում՝ աշխատանքային պայմանագրով:

Գյուղացիական տնտեսությունների անդամների գույքային հարաբերությունները կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և օրենսդրական այլ ակտերով:

Հոդված 3. Գյուղացիական կոլեկտիվ  տնտեսությունը

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող կազմակերպական միավոր է:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը ստեղծվում է ինչպես գյուղացիական տնտեսությունների սեփական հողաբաժինների և այլ հիմնական միջոցների կամավոր միավորման ճանապարհով՝ ցանկացած կազմակերպաիրավական ձևով, այնպես էլ գյուղացիական կոլեկտիվ (փայատիրական) տնտեսությունների հիման վրա, եթե այդ տնտեսությունների փայատերերը կամ նրանց մի մասը ցանկություն են հայտնում դառնալ կոլեկտիվ սեփականության իրավունքի սուբյեկտ:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության մեջ կարող են անդամագրվել նաև քաղաքացիներ և սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ՝ գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրության մեջ նախատեսվում են տնտեսության անվանումը, գտնվելու վայրը, նրա մեջ անդամագրվելու և դրանից դուրս գալու կարգը, տնտեսության ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի օբյեկտները, անդամների իրավունքներն ու պարտականությունները, ղեկավար մարմինների ընտրության կարգը և իրավասությունը, կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու և գործունեության դադարման կարգերը:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունից դուրս եկող գյուղացիական տնտեսությանը կամ այլ անդամին (նրա իրավահաջորդին) վերադարձվում են նրա ավանդները՝ տնտեսության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրությունն ընդունվում է տնտեսության անդամների ընդհանուր ժողովի կողմից և գրանցվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրում:

Հոդված 4. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների իրավական պահպանությունը

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների իրավունքներն ու օրինական շահերը պահպանվում են օրենքով:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության գույքը տիրապետվում, օգտագործվում և տնօրինվում է նրա անդամների համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսության այն գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել պարտատերերի պահանջներով, սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

Բ  Ա  Ժ  Ի  Ն    2

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 5. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության պայմանները

Արգելվում է պետական և այլ մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջամտությունը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների տնտեսական գործունեությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ դրա հետևանքով խախտվում են իրավաբանական այլ անձանց, տնտեսական կազմակերպությունների կամ քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին որպես սեփականություն հատկացված բազմամյա տնկարկներով զբաղեցված հողամասերի վրա, բացառությամբ տնամերձ հողամասերի, առաջին հինգ տարիների ընթացքում արգելվում է խաղողի, պտղատու այգիների վերակառուցումը այլ գյուղացիական արտադրություն կազմակերպելու համար, եթե դա պայմանավորված չէ արտադրական անհրաժեշտությամբ, որը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի   Հանրապետության կառավարության կողմից՝ շրջանի վարչակազմի ներկայացմամբ, համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ:

Արգելվում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար հատկացված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը ոչ գյուղատնտեսական նպատակներով:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների բնակելի տների շինարարությունն իրականացվում է տնամերձ հողամասերի վրա, տվյալ բնակավայրի կառուցապատման հատակագծի սահմաններում, համապատասխան բնակավայրին անմիջականորեն հարող պահուստային ֆոնդի հողերում:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողերի վրա գյուղատնտեսական բնույթի արտադրական շինություններ կարող են կառուցվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 6. Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը և նյութատեխնիկական  մատակարարումը

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն արտադրած մթերքների իրացումն ու նյութատեխնիկական մատակարարումը իրականացնում են ինքնուրույն:

Հոդված 7. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հարկումը

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հարկումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 8. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկավորումը, բանկային և ապահովագրական սպասարկումը

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկային համակարգի, ինչպես նաև այլ վարկատուների կողմից:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որևէ բանկում բացում են հաշիվ՝ դրամական, վարկային, առևտրական գործառնությունների, դրամական միջոցների պահպանման ու տնօրինման համար:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրում են իրենց գույքը և առկա ու սպասվելիք բերքը:

Բոլոր տեսակի բանկերի հետ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հարաբերությունները կարգավորվում են բանկերի մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 9. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հաշվետվությունը և դրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության նկատմամբ պետական     վերահսկողությունն իրականացվում  է հարկային քաղաքականության միջոցով, իսկ հողօգտագործման նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարում են տնտեսությունում կատարվող ծախսերի գրանցման և եկամուտների ձևավորման ու օգտագործման վերաբերյալ տեղեկագրեր:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն իրենց տարեկան գործունեության արդյունքների մասին ներկայացնում են հաշվետվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 10. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների սոցիալական ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամները և դրանցում աշխատանքային  պայմանագրով աշխատողները ենթակա են սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն իրենց անդամների և տնտեսությունում աշխատանքային պայմանագրով աշխատողների համար սահմանված կարգով մուծումներ են կատարում սոցիալական ապահովագրության պետական ֆոնդ:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով, նյութական պատասխանատվություն են կրում աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրենց անդամներին և աշխատանքային պայմանագրով աշխատողներին պատճառված հաշմության կամ նրանց առողջությանը հասցված այլ վնասի համար:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների և դրանցում աշխատանքային պայմանագրով աշխատողների աշխատած ժամանակը մտցվում է ընդհանուր և անընդմեջ աշխատանքային ստաժի մեջ:

Հոդված 11. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության դադարումը

Գյուղացիական տնտեսության գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հիմքերով տվյալ տնտեսության հողի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ չի մնում տնտեսության գործունեությունը շարունակելու ցանկություն ունեցող անդամ:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության գործունեությունը դադարում է նրա կանոնադրությամբ սահմանված կարգով:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողի նկատմամբ  սեփականության իրավունքի դադարեցման, ինչպես նաև այդ տնտեսությունների գործունեությունը դադարելուց հետո մնացած գույքի բաժանման վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ      

28 մայիսի 1998 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-14                                          