«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապակենտրոնացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

   Ուժը  կորցրել  է 1998թ.                                                    

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ

ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Պետական ձեռնարկությունների և անավարտ  շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1. Օրենքի 1-ին հոդվածում՝

երրորդ պարբերության «ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների վրա» բառերից առաջ ավելացնել «պատերազմի հետևանքով տուժած, կիսավեր, չգործող, « բառերը,

հինգերորդ մասից հանել «անվճար ծառայությունների ոլորտների, ինչպես նաև» բառերը:

 

2. Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասում ավելացնել նոր «բ» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«բ) պատերազմի հետևանքով տուժած, կիսավեր, չգործող օբյեկտները»:

Հաջորդող կետերը համապատասխանաբար դարձնել «գ» , «դ» , «ե» , «զ» , «է»  և  «ը»:

 

3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունները և սահմանափակումները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ ծրագրի գործադրմանը նախորդող նստաշրջանին է ներկայացնում ծրագրի նախագիծը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը մինչև ծրագրի գործադրման սկիզբը քննարկում  և ընդունում է ծրագիրը, ինչպես նաև ընթացիկ ծրագրին նախորդող ծրագրի կատարման մասին հաշվետվությունը՝ օրենքների տեսքով:

 

2. Ծրագրի նախագիծը մշակվում է առաջիկա մեկ տարվա համար և բովանդակում է սեփականաշնորհման և ապապետականացման՝ այդ տարվա առաջադրանքները՝ հաջորդ երկու տարվա համար հիմնական ուղղությունները, ինչպես նաև նախորդ տարվա ծրագրի կատարման վերլուծությունը:

Ծրագրի նախագիծը պետք է բովանդակի՝

ա) սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների ընտրության սկզբունքները,

բ) տնտեսության այն ճյուղերն ու ոլորտները (առանձին դեպքերում նաև ձեռնարկություններն ու անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում առաջիկա տարում սեփականաշնորհում կամ ապապետականացում չի նախատեսվում,

գ) պետական ձեռնարկությունների, պատերազմի հետևանքով տուժած, կիսավեր, չգործող և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը՝ ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների, որոնք  նախատեված են սեփականաշնորհման առաջիկա տարում՝ առանձին նշելով այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումը իրականացվելու է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, ինչպես նաև այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումը իրականացվելու է միջազգային մրցույթով,

դ) սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը, սերտիֆիկատներ ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց, սերտիֆիկատների թողարկման, բաշխման և շրջանառության կարգը, սերտիֆիկատների անվանական արժեքը և դրանք ստանալու վճարի չափը,

ե) տարաժամկետ վճարումների սանդղակն ըստ սեփականաշնորհվող ձեռնարկությունների արժեքի՝ «փոքր» օբյեկտների և անավարտ շինարարության օբյեկտների համար,

զ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները,

է) պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (այդ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ  չհետապնդող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների,  բարեգործական և այլ հասարակական հիմնադրամների, ինչպես նաև առևտրային բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցելու պայմանները,

ը) սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների բովանդակությունը,

թ) սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ նախարարությունների և պետական կառավարման ու տեղական իշխանության մարմինների իրավասության սահմանափակումները,

ժ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական, տեխնիկական ու ֆինանսական միջոցառումները:

 

3. Տվյալ տարվա սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրով սեփականաշնորհման համար նախատեսված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, եթե դրանք տարբեր պատճառներով  դեռ չեն սեփականաշնորհվել կամ դրանց սեփականաշնորհումը դեռ չի ավարտվել, չեն կարող հաջորդ տարիների ծրագրերում ընդգրկվել այն ձեռնարկությունների ցանկում, որոնց  սեփականաշնորհումն առաջիկա տարում չի նախատեսվում:

 

4. Ծրագրով նախատեսված սեփականաշնորհման և ապապետականացման ձեռնարկությունների ցանկերում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնց նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից: Դրանք հաստատվելուց հետո, անհրաժեշտության դեպքում, համապատասխանաբար ավելացվում է բաշխվող սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը»:

 

4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1-ին և 2-րդ  կետերում «օտարերկրյա անձինք» բառերից առաջ նոր պարբերությամբ ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ պետական առևտրային բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները, « բառերը:

 

5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ  չորրորդ մասով.

«Սույն օրենքի 32 և 35 հոդվածներում սահմանված դեպքերում սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես պետական ձեռնարկությունների գույքի ձեռքբերման միջոց»:

 

6. Օրենքի 8-րդ հոդվածում՝

առաջին մասում «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեն միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները» նախադասությունից հետո ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատ ստանալու իրավունք» նախադասությունը,

չորրորդ մասից հանել «հավասարաչափ և» բառերը,

հինգերորդ մասի երկրորդ նախադասության մեջ «սեփականաշնորհման սերտիֆիկատները» բառերից հետո ավելացնել «բացառությամբ սույն օրենքի 32 և 35 հոդվածներով նախատեսված դեպքերի» բառերը:

 

7. Օրենքի 9-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով՝

«պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցում են նաև՝

ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ,

բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք և կամավորները, որոնք ծառայության ընթացքում ստացած վնասվածքների, խեղումների կամ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության խումբ են ձեռք բերել,

գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած և զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքը թողած և այդ կապակցությամբ հաշմանդամության խումբ ստացած կամ տվյալ ձեռնարկությունից վնասի  փոխհատուցում ստացող անձինք,

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ,

զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները, որոնք ձեռնարկության  գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ:

Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի)  կամ մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց սեփականաշնորհմանը կարող են մասնակցել նաև՝

ա) անձինք, որոնք արտադրական վնասվածքի հետևանքով կորցրել են տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին և այդ ձեռնարկությունից ստանում են փոխհատուցում կամ կենսաթոշակ,

բ) կենսաթոշակառուները, որոնք կենսաթոշակի են անցել տվյալ ձեռնարկությունից և մինչև կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում ունեցել են առնվազն տասը տարվա անընդհատ աշխատանքային ստաժ:

Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում»:

Լրացում կատարելու կապակցությամբ հոդվածի նախկին երկրորդ, երրորդ և չորրորդ  մասերը համարել համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասեր:

Յոթերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո տվյալ ձեռնարկության հաշվետու տարվա չբաշխված շահույթի՝ պետությանը պատկանող բաժնեմասից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին ուղղվող գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անհատույց բաշխվում է տվյալ ձեռնարկությունում բաշխման պահին առնվազն մեկ տարվա անընդհատ  աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին՝ անկախ մասնակի անհատույց սեփականաշնորհմանն այդ աշխատողների մասնակցության հանգամանքից՝ բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի հավաստագրերի ձևով»:

 

8. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից սահմանված կարգով, « բառերով:

 

9. Օրենքի 15 -րդ  հոդվածում՝

վերնագրում «խորհրդարանի» բառը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով,

առաջին պարբերությունում «խորհրդարանը» բառը փոխարինել  «Ազգային ժողովը» բառերով,

հանել «գ» կետը և այդ կապակցությամբ նույն հոդվածի «դ» կետը համարել «գ» կետ,

«գ» կետում «տարին երկու անգամ» բառերից հետո ավելացնել «ինչպես նաև պատգամավորների առնվազն մեկ երրորդի պահանջով» բառերը:

 

10. Օրենքի 16-րդ հոդվածի «ա» և «դ» կետերը հանել և այդ կապակցությամբ «բ» և «գ» կետերը համապատասխանաբար համարել «ա» և «բ» կետեր:

 

11. օրենքի 17-րդ  հոդվածի «ա» և «բ» կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ա) սույն օրենքի 15 հոդվածի «գ» կետով սահմանված կարգով հաշվետվություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով՝ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ,

բ) ընդունում է որոշումներ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից սահմանված կարգով, « :

Հանել հոդվածի «ե» կետը:

 

12. Օրենքի 18 -րդ հոդվածում՝

1-ին կետի երկրորդ պարբերությունը հանել,

2-րդ կետի «բ» ենթակետում «որոշումներ է ընդունում» բառերը փոխարինել «մշակում է որոշումների նախագծեր» բառերով, իսկ վերջում՝ փակագծից հետո ավելացնել «և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը» բառերը,

 «դ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ելնելով ծրագրից՝ դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկությամբ»  ,

 «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը) դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն՝ առաջարկելով օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական իշխանության մարմինների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են սույն օրենքին, ծրագրին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրական այլ ակտերին» ,

«ժա» ենթակետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«ժա) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը» ,

 «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժբ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ» ,

հանել 3-րդ կետը:

 

13. Օրենքի 19-րդ  հոդվածում՝

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումն իրականացնող պետական կառավարման մարմինը և նրա իրավասությունը» ,

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումը սույն օրենքով սահմանված սեփականաշնորհման սուբյեկտներին իրականացնող լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչությունը» ,

2-րդ կետի «դ» ենթակետում «ելնելով ծրագրից, « բառերից հետո ավելացնել « Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ընդունված սեփականաշնորհման մասին համապատասխան որոշումից» բառերը:

 

14. Օրենքի 20-րդ հոդվածում՝

«գ» կետի առաջին մասում «սահմանված կարգով» բառերից հետո ավելացնել «(տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իր առաջնահերթության իրավունքից հրաժարվելու դեպքում)» բառերը,

նույն կետի երկրորդ մասում «վարձակալության» բառից հետո ավելացնել «առանց գնման իրավունքի» բառերը:

 

15. Օրենքի 21-րդ հոդվածում՝

«գ» կետի առաջին մասում «սահմանված  կարգով» բառերից հետո ավելացնել «(տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի՝ իր առաջնահերթության իրավունքից հրաժարվելու դեպքում)» բառերը,

նույն կետի երկրորդ մասում «վարձակալության՝» բառից հետո ավելացնել «առանց գնման իրավունքի» բառերը:

 

16. Օրենքի 23-րդ  հոդվածում՝

1-ին կետի վերջում ավելացնել նոր «զ» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«զ) պետական ձեռնարկության, ձեռնարկության վերահսկիչ բաժնեմասի, կամ բաժնեմասերի փաթեթի, կամ այլ նախօրոք որոշված բաժնեմասի կամ բաժնետոմսերի փաթեթի միջազգային մրցույթով վաճառելու ձևով,:

 

17. Օրենքի 24-րդ  հոդվածում՝

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունեցող անձինք: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտերի ներկայացման և քննարկման կարգը» ,

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1-ին կետով.

«1. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունի միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, որն իր նախաձեռնության իրավունքն իրականացնում է տարեկան ծրագրերում սույն օրենքի 5 հոդվածով սահմանված կարգով» ,

այդ կապակցությամբ հոդվածի 1,2,3,4,5 և 6 կետերը համապատասխանաբար համարել 2,3,4,5,6 և 7 կետեր,

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձինք իրավունք ունեն պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացնել միայն «փոքր» օբյեկտների համար:

Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչություն:

Սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» ,

 

3-րդ կետի սկզբում ավելացնել «Փոքր» օբյեկտների» բառերը,

նույն  նախադասության մեջ «որոշումը ձեռնարկության» բառերից հետո ավելացնել «սեփականաշնորհման մասին» բառերը, դնել վերջակետ՝ հանելով շարունակությունը,

4-րդ կետի 1-ին և 2-րդ մասերում «ձեռնարկության» բառը փոխարինել «փոքր» օբյեկտի» բառերով, «2-րդ կետով» բառերը՝ «3-րդ կետով» բառերով:

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. «Փոքր» օբյեկտների» սեփականաշնորհման հայտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչությունը պետք է քննարկի դրանք ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում և հայտի պաշտոնական գրավոր պատասխանը ուղարկի հայտ ներկայացնող անձանց» ,

6-րդ կետում «Պետական ձեռնարկությունների» և «ձեռնարկության» բառերը փոխարինել համապատասխանաբար «Փոքր օբյեկտների» և «փոքր» օբյեկտի»  բառերով,

նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Սեփականաշնորհման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով» ,

7-րդ կետում «վավերացվում» բառը փոխարինել «իրականացնում» բառով:

 

18. Օրենքի 27-րդ  հոդվածում՝

1-ին կետը հանել և այդ կապակցությամբ 2,3,4,5,6,7,8,9, կետերը համապատասխանաբար համարել 1,2,3,4,5,6,7 և 8 կետեր,

1-ին կետում  «կառավարության որոշմամբ» բառերից հետո ավելացնել «ելնելով ծրագրից» բառերը, դնել վերջակետ և հանել շարունակությունը:

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելիս, ձեռնարկության դիմաց վճարվող գումարի չափը հաշվարկվում է՝ ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ այդ ձեռնարկության գույքի վերագնահատված արժեքից» ,

6-րդ կետում «տնտեսական խրախուսման» բառերը փոխարինել «սպառման և կուտակման» բառերով,

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում աշխատավորական կոլեկտիվի մեղքով ձեռնարկությունը չսեփականաշնորհվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին»:

19. Օրենքի 28-րդ  հոդվածում՝

3-րդ կետի առաջին պարբերությունն ավարտել «5 տոկոսի չափով» բառերով,

7-րդ կետում «տնտեսական խրախուսման» բառերը փոխարինել «սպառման և կուտակման» բառերով,

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Վերը նշված պատճառներով աշխատավորական կոլեկտիվին «փոքր» օբյեկտը չսեփականաշնորհելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իր իրավունքից, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում՝ այդ օբյեկտն աճուրդով սեփականաշնորհելու մասին: Օբյեկտն աճուրդով չվաճառվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում՝ այդ օբյեկտը մրցույթով սեփականաշնորհելու մասին: Օբյեկտը մրցույթով չվաճառվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում այդ օբյեկտը լուծարելու և սույն օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին»:

 

20. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1-ին կետը լրացնել հետևյալ  բովանդակությամբ՝ «ե» ենթակետով.

«ե) պատերազմի հետևանքով տուժած, կիսավեր, չգործող օբյեկտները» ,

3-րդ կետի առաջին պարբերությունն ավարտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերով:

5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«եթե սույն հոդվածով սահմանված դեպքերում մրցույթը համարվում է չկայացած կամ մրցույթի արդյունքում ձեռնարկությունը չի սեփականաշնորհվում, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ սահմանված ձևով  չսեփականաշնորհվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին»:

 

21. Օրենքի 32-րդ  հոդվածում՝

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝ «Սույն օրենքով սահմանված դեպքում չսեփականաշնորհված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարված պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով» ,

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր մասերով,

«Սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել  որպես վճարման  միջոց՝ լուծարված պետական ձեռնարկությունների գույքի ձեռքբերման համար:

Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներն օգտագործվում են այդ ձեռնարկությունների պարտավորությունների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ և կարգով մարման համար: Պարտավորությունները կատարելուց հետո մնացած դրամական միջոցները ուղղվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե»:

 

22. Օրենքի 33-րդ  հոդվածում՝

1-ին կետն ավարտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով,

2-րդ կետի երկրորդ պարբերությունն ավարտել «վարչությանը» բառերով,

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին և ազատ բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ» ,

4-րդ կետի առաջին  պարբերությունից հանել  «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը» բառերը,

նույն կետի երկրորդ պարբերությունում «կառավարության» բառից հետո ավելացնել «տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին» բառերը,

չորրորդ պարբերությունից հանել «համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի» բառերը:

նույն կետի վերջին պարբերությունում «հատուկ» բառը փոխարինել  «նոր» բառով,

հոդվածում ավելացնել  հետևյալ բովանդակությությամբ 5-րդ կետ.

«5. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական ձեռնարկության սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերության ձևով համարվում է չկայացած, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում՝ ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ սահմանված ձևով չսեփականաշնորհվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում՝ այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին»:

 

23. Օրենքի 34-րդ  հոդվածում՝

1-ին կետի առաջին պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ ընդունվող» բառերը,

2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ՝

«Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով» ,

3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը վարձակալի կողմից գնելը թույլատրելու մասին, նշելով՝» ,

5-րդ կետը հանել:

 

24. Օրենքը լրացնել  հետևյալ բովանդակությամբ՝ 34-1 հոդվածով՝

«Հոդված 34-1. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը               միջազգային մրցույթով

1. Միջազգային մրցույթով կարող են վաճառվել միայն այն ձեռնարկությունները, որոնք ծրագրով նախատեսված են սեփականաշնորհման  միջազգային մրցույթի ձևով:

Միջազգային մրցույթով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ, դրա վերահսկիչ բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը, կամ այլ նախօրոք որոշված բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը:

Միջազգային մրցույթի ձևով սեփականաշնորհմանն իրավունք ունեն մասնակցել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք՝ առանց սահմանափակման:

2. Ելնելով ծրագրից՝ միջազգային մրցույթի ձևով սեփականաշնորհման մասին որոշումներն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ:

Միջազգային մրցությով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են մրցույթի պայմանները, ժամկետները և անցկացման վայրը, ձեռնարկության սեփականաշնորհման  ենթակա մասի մեկնարկային գինը, վճարման ձևը և ժամկետները, մրցույթին մասնակցելու պայմանները, մրցութային առաջարկները քննարկելու, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու, սեփականության իրավունքը մրցույթի հաղթողին փոխանցելու կարգը:

 

3. Այն դեպքում, երբ միջազգային մրցույթով  պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված է, որ միջազգային մրցույթով սեփականաշնորհման է ենթակա միայն պետական ձեռնարկության մի մասը, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավասու է սույն օրենքով սահմանված այլ ձևերով սեփականաշնորհել ձեռնարկության պետական մնացած բաժնեմասը:

 

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ, կազմում է մրցութային հանձնաժողով, որը հրապարակայնորեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս հայտարարում է մրցույթի, նրա ժամկետների և պայմանների մասին, նախապատրաստում է մրցույթը, իրականացնում այն և որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովը, եթե այլ բան չի նախատեսված միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ, իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ:

Միջազգային մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն՝ միջազգային մրցույթը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե այլ բան չի նախատեսված միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկներն առավելագույն չափով բավարարում են ներկայացված պահանջներին:

Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին անձանց մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ օրենքում կամ ծրագրում:

Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով, եթե այդ մասին նշված է միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման մեջ, մրցութային հանձնաժողովն իրավասու է մրցութային աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման համար ընդգրկել հայրենական  և արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններ:

 

5. Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ հանդիսանալ:

Այն դեպքում, երբ միջազգային մրցույթը սահմանված ժամկետում առաջարկների բացակայության պատճառով չի կայացվել կամ դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, մրցույթը համարվում է չկայացած  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, մեկ ամսվա ընթացքում պետք է կայացնի նոր որոշում՝ տվյալ ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին:

Եթե այդ դեպքում նույնպես մրցույթը չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին հայտարարելու, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում տվյալ ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին:

 

6. Սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել  որպես վճարման միջոց պետական ձեռնարկությունների միջազգային մրցույթով սեփականաշնորհման դեպքում՝ բացառությամբ սույն հոդվածի 3 կետով սահմանված դեպքի:

 

25. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետ.յալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.

«2. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտեր ներկայացնելու իրավունք ունեն սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք:

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության կողմից մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձին (անձանց):

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում՝

ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես սեփականաշնորհման սուբյեկտ,

բ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհումն արգելված է ծրագրով,

գ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է սեփականաշնորհման այդ ձեռնարկության հետ,

դ) եթե հաշվի չեն առնված տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:

Հայտի մերժումը կարող է գանգատարկվել  դատական կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման մասին»  ,

 հոդվածի նախկին 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-րդ և 5-րդ կետեր,

4-րդ կետի «բ» ենթակետում «ձեռնարկության գնորդի համաձայնության դեպքում» բառերը փոխարինել «եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված» բառերով,

նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

« Եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը հանդիսանում է սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ չի նախատեսված սեփականաշնորհել ձեռնարկության հետ միասին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այն սեփականաշնորհվում է առանձին աճուրդով կամ մրցույթով» ,

5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի» բառերը,

 նույն կետի երկրորդ պարբերությունը հանել:

 

26. Օրենքի 37-րդ հոդվածը հանել և այդ կապակցությամբ 38-րդ հոդվածը համարել 37-րդ,  համապատասխանաբար համարակալելով հաջորդող հոդվածները:

27. Օրենքի 37-րդ  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սեփականաշնորհումից ստացված միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական բյուջե»:

 

28. Օրենքի 40-րդ հոդվածում՝

6-րդ կետի վերջին պարբերությունում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով,

նույն կետի վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով» ,

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 7-րդ կետով.

«7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ պետական ձեռնարկությունը լիազորագրային կառավարման տրամադրելու մասին»:

 

29. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1-ին կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ» բառերը,

 

2-րդ կետի առաջին պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչությունը, ելնելով ծրագրից» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերով,

սույն կետի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման  և ներդրումների պետական վարչության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերով,

4-րդ կետի վերջին պարբերությունում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով,

սույն կետի վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով» ,

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5-րդ կետով.

«5. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ պետական ձեռնարկությունը ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելու համար տրամադրելու մասին» ,

 հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար համարել 6-րդ և 7-րդ կետեր:

 

30. Օրենքի 42-րդ հոդվածում՝

 

2-րդ կետն ավարտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերով,

3-րդ կետի վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտերը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության կողմից մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձին (անձանց):

Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում՝

ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես ապապետականացման սուբյեկտ,

բ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտի ապապետականացումը արգելված է ծրագրով,

գ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը հանդիսանում է սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է սեփականաշնորհման կամ ապապետականացման այդ ձեռնարկության հետ,

դ) եթե հաշվի չեն առնված տվյալ անավարտ շինարարության օբյեկտի ապապետականացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:

Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով» ,

ավելացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչության ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ անավարտ շինարարության օբյեկտի ապապետականացման մասին» ,

 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը համապատասխանաբար համարել 5-րդ և 6-րդ կետեր:

 

31. Օրենքի 46-րդ հոդվածում՝

վերնագրից հանել «իրավունքների» բառը,

հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երաշխավորում է սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

32. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում հանդիպող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն» հասկացությունը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականաշնորհման և ներդրումների պետական վարչություն» հասկացությամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                                  

                                                                            ԼԵՈՆԱՐԴ  ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

 

 

 

 

11 ապրիլի 1997 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-39