Ուժը կորցրել է 2005թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական աստիճաններն են՝
¬ արտակարգ եւ լիազոր դեսպան.
¬ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար.
¬ խորհրդական.
¬ առաջին քարտուղար.
¬ երկրորդ քարտուղար.
¬ երրորդ քարտուղար.
¬ կցորդ:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճանները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը:
Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի եւ կցորդի աստիճանները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճաններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի եւ կցորդի աստիճաններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրպետության արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովը:
Որակավորման հանձնաժողովի կազմն ու կանոնակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 4. Հերթական դիվանագիտական աստիճան շնորհվում է դիվանագիտական ծառայության այն աշխատողներին, որոնք աշխատել են համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճաններով հետեւյալ ժամկետներում՝ կցորդ, երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար ¬ առնվազն 3 տարի, առաջին քարտուղար, խորհրդական ¬ առնվազն 4 տարի:
Դիվանագիտական ծառայության մեջ նշանակալից արդյունքների հասած աշխատողին կարող է նշված ժամկետից շուտ շնորհվել ավելի բարձր դիվանագիտական աստիճան:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճանները շնորհվում են ցմահ:
Դիվանագիտական մյուս աստիճաններն ունեցող անձինք պահպանում են իրենց աստիճանները միայն այն դեպքում, եթե նրանք կենսաթոշակի են անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգից:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կարող է զրկել արտակարգ եւ լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճաններից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է զրկել խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի եւ կցորդի աստիճաններից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ
20 փետրվարի 1995 թ.
ք.Ստեփանակերտ