Ուժը կորցրել է 2008թ.
ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Լավրենտ Ղալայանի հեղինակային ստեղծագործությունը (բացված թևերով արծիվը, գլխավերևում արևաշողեր արձակող Արտաշիսյան հարստության թագը, կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի և Քիրս լեռան ֆոնի վրա «Տատիկ և պապիկ» անդրիապատկերը, ներքևում մագիլների մեջ առնված խաղողի վազը, թթի պտուղները, ցորենի հասկերը, վերևի կիսաշրջանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ» մակագրությունը) հաստատել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշան:
ԼՂՀ ԳԽ նախագահի
պաշտոնակատար` Կ. ԲԱԲՈՒՐՅԱՆ
ԼՂՀ ԳԽ քարտուղար` Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
23 նոյեմբերի 1994 թվականի,
քաղ. Ստեփանակերտ
Թ.Ն-0090-1