ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի օգտագործման կարգը, կանոնադրությունը և հրահանգը հաստատելու մասին

Ուժը  կորցրել  է 2008թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ  ԽՈՐՀՐԴԻ  ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՊԵՏԱԿԱՆ  ԴՐՈՇԻ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ  ՀՐԱՀԱՆԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը      ո ր ո շ ու մ   է.

 

  1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի մասին կանոնադրությունը:

 

  1. Պետական դրոշի մասին հրամանագրի տեքստը և կանոնադրությունը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանի հաստատմանը:

 

 

 

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ`                                                                         Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

26 հունվարի, 1993 թվականի

քաղ. Ստեփանակերտ

Հ.ՆԽ-0168-1

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը:
  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով, յուրաքանչյուրը 20 սանտիմետր լայնությամբ: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերությունը նրա երկարությանը կազմում է 60:120 սմ:
  3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը բարձրացվում է.
  • այն շենքերի վրա, որտեղ անց են կացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանները, նստաշրջանի ամբողջ տևողության ընթացքում,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի շենքերի վրա` մշտական,
  • ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև բնակելի շենքերի վրա,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական և առևտրային ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, շենքերի ու փոխադրամիջոցների վրա,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի կարգադրությամբ պետական ու հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից անցկացվող արարողությունների և այլ հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը և նրա պատկերը, անկախ դրանց չափերից, միշտ պետք է ճշգրտորեն համապատասխանեն այն գունավոր ու սխեմատիկ պատկերներին, որոնք ընդունված են սույն կանոնադրությամբ:

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. ԼՂՀ պետական դրոշը « Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի մասին կանոնադրության» 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված շենքերի վրա բարձրացվում է.

- տոնական և հիշարժան օրերին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի, ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային գործկոմների ցուցակում կամ թույլտվությամբ:

  1. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների շենքերի վրա` պահպանելով հանդերձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի կանոնադրության մեջ և սույն հրահանգում շարադրված պահանջները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի բարձրացման համար պատասխանատվությունը դրվում է այդ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների, իսկ բնակելի շենքերի վրա բարձրացնելու դեպքում` ԲԳՇ-ների պետերի և տանտերերի վրա /անձնական սեփականությանը պատկանող/:
  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը զորամասերում բարձրացվում է.
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի, նրանց տեղակալների, այն անձանց զորամասեր կատարած այցելության ժամանակ, որոնք ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհուրդը,
  • զորամասերին պետական պարգևներ հանձնելու ժամանակ,
  • տոնական և հիշարժան օրերին` պաշտպանության նախարարի համապատասխան հրամանների հիման վրա:
  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը զորամասերում բարձրացվում է շտաբների շենքերի վրա:
  2. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից անցկացվող արարողությունների և այլ հանդիսավոր միջոցառումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի բարձրացումը կատարվում է վերադաս հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ:
  3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի մասին կանոնադրության և սույն հրահանգի ճշգրիտ կատարմանը հետևելու գործը դրվում է պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների վրա: