Զինապարտության մասին

  ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԵԼ  Է 2002թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

 

Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, հանրապետու-թյունում բնակչության անվտանգության եւ խաղաղ կյանքի ապահովման նպատակով  զինա-պարտություն է սահմանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայության անցնելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը հանդիսանում են ապաքաղաքականացված եւ ապակուսակցականացված մարտական կառուցվածքներ:

 

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 տարեկան դարձած քաղաքա-ցիների պարտականությունն է: Նրանք պարտավոր են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, նպաստել նրա հզորության եւ հեղինակության ամրապնդմանը:

 

Հոդված 2. Զինվորական ծառայությունը բաղկացած է իսկական զինվորական ծառայությունից, կոնտրակտով զինվորական ծառայությունից, այլընտրական զինվորական ծառայությունից եւ պահեստի զինվորական ծառայությունից:

Կոնտրակտով զինվորական ծառայությունը եւ այլընտրական զինվորական ծառայությունը կազմակերպելու եւ անցկացնելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 3. Մինչեւ զինվորական ծառայության զորակոչը, այն անձանց հետ, ովքեր ունեն նախազորակոչային (16-ից մինչեւ 18 տարեկան) եւ զորակոչային (18-ից մինչեւ 27 տարեկան) տարիք, կազմակերպվում եւ առանց ուսումից կամ արտադրությունից կտրված նախազորակոչային պատրաստություն է անցկացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարության սահմանած կարգով:

   Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում:

Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները՝ յուրա-քանչյուր տարվա հունվար-ապրիլ ամիսներին: Կցագրման ենթակա են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 16 տարին լրանում է կցագրման տարում:

(խմբ. 05.01.2001)

 

Հոդված 4. Իսկական զինվորական ծառայության, կոնտրակտով զինվորական ծառա-յության եւ այլընտրական զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները կոչվում են զինծառայողներ, իսկ պահեստայիններըª զինապարտներ:

 

Հոդված 5. Այլ պետությունների բանակներում եւ ռազմաուսումնական հաստատու-թյուններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը եւ ուսուցումը կարգավորվում են միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 6. Զինծառայողները ընդունում են զինվորական երդում:

Երդման տեքստը ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

 

Հոդված 7. Յուրաքանչյուր զինծառայողի եւ յուրաքանչյուր զինապարտի շնորհվում է համապատասխան զինվորական կոչում: Զինվորական կոչումները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

Գնդապետ եւ դրանից բարձր զինվորական կոչումները շնորհվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, իսկ մյուս զինվորական կոչումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

(լրաց. 06.11.96)

 

Հոդված 8. Սույն օրենքը հիմք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության տարածքում զորակոչ, ուսումնական զորահավաքներ եւ մոբիլիզացում կազմակեր-պելու եւ անցկացնելու համար:

 

(լրաց. 06.11.96)

Հոդված 8-1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում արգելվում է հասարակական կազմակերպությունների, միավորումների եւ կուսակցությունների ստեղ-ծումը:

Զինված ուժերի զինծառայողների կուսակցական պատկանելիությունը կասեցվում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում:

 

ԳԼՈՒԽ   2

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 9. Իսկական զինվորական ծառայության են զորակոչվում արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ  զորակոչի օրը:

18-ից մինչեւ 35 տարեկան կանայք կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության զինված ուժերում ծառայության զորակոչվել կոնտրակտի հիման վրա:

 

Հոդված 10. Արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ցանկություն են հայտնում սովորել այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում կարող են այդ հաստատություններում ընդունվել, եթե ուսման ընդունվելու տարում լրանում է նրանց 17 տարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի երաշ-խավորությամբ:

(փոփ. 23.11.94, 06.11.96)

 

Հոդված 11. Իսկական զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 2 տարի: Իսկական զինվորական ծառայության ժամկետը հաշվվում է զինվորական ծառայությունը սկսելու օրից:

(լրաց. 23.11.94, փոփ. 06.11.96)

 

Հոդված 12. Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է  զինծառայողների զինվորական  ծառայության ժամկետը երկարաձգել մինչեւ 2 ամիս, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ մինչեւ 1 ամիս:

(խմբ. 04.03.97)

ԳԼՈՒԽ  3

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիների իսկական զինվորական ծառայության զորակոչը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարության որոշմամբ, մայիս-հունիս եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Զորակոչի ենթակա քաղաքացիների թվաքանակը սահմանվում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 14. Այն զորակոչիկները, ովքեր ժամանակավոր մեկնել են մշտական բնակության վայրից, իսկական զինվորական զորակոչ հայտարարելու դեպքում պարտավոր են ներկայանալ այն զինվորական կոմիսարիատը, որտեղ նրանք հաշվառման են վերցված:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները եւ ուսումնական հաս-տատությունները պարտավոր են զորակոչիկներին ազատել աշխատանքից (ուսումից) զորա-կոչի, ուսումնական հավաքների համար անհրաժեշտ ժամանակովª պահպանելով միջին աշխատավարձը կամ կրթաթոշակը:

Զինվորական ուսումնական հաստատություններից հեռացված անձինք զորակոչվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, ուսման ժամանակաշրջանը չհաշվարկելով զինվորական ծառայու-թյան ժամկետում:

(լրաց. 06.11.96)

 

Հոդված 15. Զորակոչային տեղամաս ներկայանալը պարտադիր է բոլոր զորակոչիկ-ների համար:

 

Հոդված 16. Իսկական զինվորական ծառայության զորակոչին ենթակա  չեն այն անձինք, ովքեր զորակոչային տարիքին հասնելու պահին գտնվում են ազատազրկման վայրերում, ինչպես նաեւ այն անձինք, ում նկատմամբ հետաքննություն կամ դատաքննու-թյուն է տարվում քննական գործով:

 

Հոդված 17. Իսկական զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու համար  շրջաններում, քաղաքներում ստեղծում են զորակոչային հանձնաժողովներ:

Տվյալ տարածքի զորակոչային  հանձնաժողովի անձնակազմը հաստատում են տեղական ինքնակառավարման  մարմինները՝ տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատի ներկայացմամբ:

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի վրա դրվում են հետեւյալ պարտականությունները.

զորակոչիկների բուժզննման կազմակերպում.

իսկական զինվորական ծառայության զորակոչի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության զինված ուժերում ըստ զորքերի տեսակների զորակոչվածներին տեղաբաշխելու, այլընտրական զինվորական ծառայության ուղարկելու մասին որոշումների ընդունումը.

զորակոչի հետաձգում տրամադրելը.

զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելը:

(հանվել է տողը՝  23.11.94)

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(փոփ. 06.11.96)

 

Հոդված 18. Տվյալ տարածքի հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու եւ նրանց գործունեությունը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը զորակոչի ժամանակաշրջանում ստեղծում է հանրապետական զորակո-չային հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը: Հանձնաժողովի անդամներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կոմիսարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի եւ առողջապահության  նախարարությունների ներկայացուցիչները:

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի որոշումից զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը չի կասեցնում որոշման կատարումը:

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ բողոքների առթիվ հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման պահից հաշված՝ մեկամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել ժողովրդական դատարանում:

(փոփ. 06.11.96)

 

Հոդված 19. Բոլոր զորակոչիկներն անցնում են բժշկական զննում, որը կատարում են տեղական իշխանության մարմինների կողմից ստեղծված բժշկական հանձնաժողովները:

Բժշկական զննման արդյունքներին համապատասխան, տվյալ տարածքի զորակոչա-յին հանձնաժողովը որոշում է ընդունումª  այն հայտարարելով զորակոչիկին.

1. իսկական զինվորական ծառայության համար պիտանիության մասին.

2. հիվանդության պատճառով իսկական զինվորական ծառայության համար  ժամա-նակավոր անպիտանիության մասին, բուժման համար հետաձգում տալով ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով.

3. իսկական զինվորական ծառայության համար լրիվ անպիտանիության, զորակոչիկ-ների մոտ այնպիսի հիվանդության կամ ֆիզիկական արատների առկայության մասին, որոնք խոչընդոտում են իսկական զինվորական ծառայություն կրելուն:

 

ԳԼՈՒԽ   4

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ

 

Հոդված 20. Իսկական զինվորական ծառայությունից ազատվում է՝

1. հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատ-ճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվո-րական հաշվառումից.

2. այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, զինված ուժերում ծառայո-ղական պարտականությունների կատարման ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է՚:

(խմբ. 05.01.2001)

 

ԳԼՈՒԽ   5

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԱՁԳՈՒՄ

ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Հոդված 21. Իսկական զինվորական ծառայությունից հետաձգում տրամադրվում է այն զորակոչիկներին, ովքեր ունեն՝

1. կենսաթոշակային տարիքի ծնողներ.

2. հաշմանդամ հայր եւ մայր՝ անկախ տարիքից.

3. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

4. միայնակ աշխատունակ մայր մինչեւ 16 տարեկան երկու եւ ավելի երեխայի հետ, որը չունի իր հետ ապրող ուրիշ աշխատունակ երեխաներ.

5. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հարազատ եղբայր կամ քույր, եթե չկա նրանց խնամող անձ.

6. այն անձինք, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում:

Իսկական զինվորական ծառայությունից հետաձգումը կարող է տրամադրվել մինչեւ զորակոչիկի 27 տարեկան դառնալը: Եթե զորակոչիկները չեն կորցնում հետաձգման իրա-վունքը, ապա խաղաղ ժամանակ նրանք ազատվում են իսկական զինվորական ծառա-յությունից եւ հաշվվում են պահեստային:

(խմբ. 05.01.2001)

 

Հոդված 22.  Իսկական զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար հետաձգում տրվում է՝

1. պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստա-տությունների ստացիոնար ուսուցման ուսանողներին՝ մինչեւ առաջին կուրսն ավարտելը.

2. միջնակարգ հանրակրթական դպրոցի սովորողներին՝ մինչեւ ուսումն ավարտելը կամ նրանց 20 տարեկան դառնալը:

(խմբ. 06.11.96, փոփ. 13.02.97, խմբ. 05.01.2001)

 

Հոդված 23. Առողջության վիճակի պատճառով իսկական զինվորական ծառայու-թյան զորակոչից հետաձգում ընձեռվում է այն անձանց, ովքեր հիվանդության պատճառով ճանաչվել են ժամանակավոր անպիտանի զինվորական ծառայության համար:

Հիվանդության պատճառով զորակոչի հետաձգումը կարող է ընձեռվել երեք տարի շարունակ, որից հետո առողջության վիճակի պատճառով հետաձգում ստացած քաղաքա-ցիները կամ զորակոչվում են ծառայության, կամ անպիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար եւ հանվում  զինվորական հաշվառքից, կամ էլ համարվում պահես-տային, նրանց պարբերական բժշկական զննությամբ մինչեւ 27 տարեկան դառնալը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի  պահեստային համարվող, այդ տարիքի չհասած, բժշկական զննումից հետո իսկական զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակներում պիտանի ճանաչված անձինք կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով զինվորական ծառայության զորակոչվել ընդհանուր հիմունքներով:

 

Հոդված 24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի նպատակային ծրագրի շրջանակներում իսկական զինվորական ծառայությունից հետաձգում տրամադրել:

Զորակոչից հետաձգման ենթակա անձանց ցուցակը ներկայացնում է կառավա-րության լիազորած մարմինը՝ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի համաձայնությամբ:

(խմբ. 05.01.2001)

 

Հոդված 25. Այն անձինք, ովքեր իսկական զինվորական ծառայության զորակոչի հետաձգում են ստացել ուսումը շարունակելու համար, ինչպես նաեւ նրանք, ովքեր տարբեր պատճառներով, սահմանված ժամկետներում չեն զորակոչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր, իսկական  զինվորական ծառայության են զորակոչվում մինչեւ նրանց 27 տարեկան դառնալը:

 

ԳԼՈՒԽ  6

ԶՈՐԱՑՐՈՒՄԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԻՑ ՊԱՀԵՍՏ

 

Հոդված 26. Սույն օրենքով սահմանված ժամկետներում իսկական զինվորական ծառայությունն ավարտած ծառայողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շարքերից զորացրվում են պահեստ:

Զինված ուժերից զորացրումը կատարվում է զորամասի հրամանատարի կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա:

 

Հոդված 27. Իսկական զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները կարող են ժամկետից շուտ զորացրվել պահեստ, եթե նրանք զինվորական բժշկության հանձնաժողովների կողմից առողջության վիճակի պատճառով ոչ պիտանի են ճանաչվել իսկական զինվորական ծառայությունը  շարունակելու համար:

Այն զինծառայողները, ովքեր ծառայությունն անցնելու  ժամանակաշրջանում ընտանեկան դրության փոփոխման հետեւանքով ձեռք են բերում սույն օրենքի 21 հոդվածին համապատասխան զորակոչից ազատվելու իրավունք, զորացրվում են պահեստ: Այդ անձանց զորացրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը:

 

Հոդված 28. Ազատազրկման վայրերում պատիժ կրող կամ կարգապահական գումար-տակներում ծառայություն կատարող զինծառայողների իսկական զինվորական ծառայության ժամկետի մեջ չի հաշվվում պատիժը կրելու ժամանակը:

 

Հոդված 29. Այն զինվորներին եւ սերժանտներին, ովքեր ունեն բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն, անցել են ուսումնական զորահավաքները եւ բռնել սահմանված քննությունները իսկական զինվորական ծառայությունն ավարտելուց առաջ, պահեստ փոխադրելիս շնորհվում է սպայի կոչում: Այն անձինք, որոնց պահեստ զորացրելիս չի շնորհվել սպայի կոչում, կարող են ընդգրկվել զինապարտների ուսումնական զորահա-վաքներում՝ պահեստի սպաներ պատրաստելու համար: Փորձաքննությունների հանձնման ժամկետը եւ կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպա-նության նախարարը:

 

Հոդված 30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  զինված ուժերի շարքերից զորացրված զինծառայողները, ժամանելով բնակության վայր, պարտավոր են եռօրյա ժամկետում ներկայանալ զինվորական կոմիսարիատª հաշվառման համար:

 

Հոդված 31. Զինված ուժերի պահեստը բաժանվում է երկու կատեգորիայի:

Առաջին կատեգորիայի պահեստին են պատկանում այն զինապարտները, ովքեր իսկական զինվորական ծառայություն են կրել առնվազն մեկ տարի, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները՝ ծառայության ժամկետից անկախ:

Երկրորդ կատեգորիայի պահեստին են պատկանում այն զինապարտները, ովքեր իսկական  զինվորական ծառայության մեջ եղել են մեկ տարուց պակաս, ինչպես նաեւ այն զինապարտները, ովքեր զանազան պատճառներով չեն զորակոչվել  իսկական ծառայության կամ այլընտրական ծառայության:

Երկրորդ կատեգորիայի պահեստի զինապարտները առնվազն մեկ տարվա ընդհանուր տեւողությամբ ուսումնական զորահավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կատեգորիայի պահեստ:

Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կատեգորիայի պահեստին:

 

Հոդված 32. Առաջին եւ երկրորդ կատեգորիայի պահեստը բաժանվում է երեք տարիքային կարգի.

առաջին կարգ՝ մինչեւ 35 տարեկան.

երկրորդ կարգ՝  35-ից մինչեւ 45 տարեկան.

երրորդ կարգ՝   45-ից մինչեւ 50 տարեկան:

 

Հոդված 33. Առաջին կատեգորիայի առաջին կարգի պահեստում գրանցված զինա-պարտները, առաջին կարգի պահեստում գրանցված ժամանակ ուսումնական զորահա-վաքների են զորակոչվում մինչեւ չորս անգամ, ամեն անգամ մինչեւ երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում՝  երեք ամիս:

 

Հոդված 34. Երկրորդ կատեգորիայի առաջին կարգի պահեստում գրանցված զինա-պարտները առաջին կարգի պահեստում գրանցված ժամանակ ուսումնական զորահա-վաքների են զորակոչվում մինչեւ 6 անգամ, ամեն անգամ մինչեւ երեք ամիս  ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում՝ երեք ամիս:

 

Հոդված 35. Առաջին կարգի պահեստի անձինք, ովքեր պատրաստվում են սպաների պաշտոնների, ուսումնական զորահավաքների զորակոչվում են երեք ամիս ժամկետով:

 

Հոդված 36. Առաջին կարգի պահեստի թռիչքային անձնակազմը ուսումնական զորահավաքներից բացի, ինչը նախատեսված է սույն օրենքի 34-րդ, 35-րդ հոդվածներով, առաջին կարգի պահեստում եղած ժամանակ զորակոչվում է նաեւ թռիչքային մարզման զորահավաքների, մինչեւ 5 անգամ, ամեն անգամ՝ երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում՝ երկու ամիս:

 

Հոդված 37. Երկրորդ կարգի պահեստում գրանցված զինապարտները ուսումնական զորահավաքների են զորակոչվում մեկ-երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երկու ամիս ժամկետով:

 

Հոդված 38. Երրորդ կարգի պահեստում գրանցված զինապարտները ուսումնական զորահավաքների են զորակոչվում մեկ անգամ՝ մեկ ամիս ժամկետով:

 

Հոդված 39. Ուսումնական զորահավաքների անցկացման ժամկետները որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը, որն անհրաժեշտու-թյան դեպքում պահում է զինապարտներին ուսումնական զորահավաքներում մինչեւ երկու ամիս ժամկետով այն ժամկետներից, որոնք սահմանված են սույն օրենքով, ինչպես նաեւ ավելացնում է ուսումնական  զորահավաքների թիվը առաջին եւ երկրորդ կարգի զինվորների եւ սերժանտների համար, չգերազանցելով զորահավաքներում նրանց գտնվելու այն ընդհանուր ժամանակը, որը սահմանված է սույն օրենքի 34-րդ, 35-րդ, 38-րդ հոդվածներով:

 

ԳԼՈՒԽ  7

ԺԱՄԿԵՏԱՆՑՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 40. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում որպես ժամ-կետանցներիª կամավոր զինվորական ծառայության են ընդունվում այն զինվորները, սեր-ժանտներն ու զինապարտները, ովքեր չունեն սպայական կոչումներ:

 

Հոդված 41. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ժամկե-տանցների կողմից զինվորական ծառայության անցման կարգը, սույն օրենքին համապա-տասխան, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախա-րարը:

Ժամկետանցները կարող են զինվորական ծառայության մեջ լինել մինչեւ նրանց  45 տարեկան դառնալը:

 

Հոդված 42. Զինվորական ծառայությունից զորացրված ժամկետանցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստային են համարվում մինչեւ նրանց 55 տարեկանը  լրանալը:

 

ԳԼՈՒԽ  8

ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայության անցնելու կարգը, սույն օրենքին համապա-տասխան, որոշում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի իսկական զինվորական ծառայու-թյան մեջ եւ պահեստում է գտնվում մինչեւ հետեւյալ սահմանային տարիքը.

Սահմանային  տարիք

Սպայական                         իսկական զինվորական            1-ին կարգի պահեստ             2-րդ կարգի պահեստ               3-րդ կարգի պահեստ
կոչում                                       ծառայություն

Կրտսեր լեյտենանտ,
լեյտենանտ                                       40                                                 40                                                             45                                                                         50

Ավագ լեյտենանտ,
կապիտան                                       40                                                    45                                                           50                                                                         55

Մայոր                                              45                                                    45                                                           50                                                                          55

Փոխգնդապետ                                45                                                     50                                                           55                                                                         60

Գնդապետ                                       50                                                     55                                                            -                                                                           60

Գեներալ                                          60                                                        -                                                             -                                                                           65

 

Զինվորական հաշվառման վերցված կին սպաները, իրենց մասնագիտությանը համա-պատասխան, զինվորական կոչումից անկախ, համարվում են 3-րդ կարգի  պահեստային:

 

Հոդված 44. Իսկական զինվորական ծառայության մեջ գտնվելու  սահմանային տարիքի հասած սպաները ենթակա են զորացրման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստ: Սպաների վաղաժամկետ զորացրումը կատարվում է.

- առողջության վիճակի պատճառով՝ զինվորական-բժշկական հանձնաժողովի եզրա-կացության հիման վրա.

- հաստիքների կրճատման կապակցությամբ.

- ըստ ատեստավորման արդյունքների՝ ծառայական անհամապատասխանության պատճառով.

- այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ սպայի հիմնավորված զեկույցի հա-մաձայն.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպայի վեհ կոչումը վարկաբեկող արարք-ներ կատարելու դեպքում.

- դատարանի կողմից դատապարտվելու դեպքում:

 

Հոդված 45. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի  սպայական կազմի պահեստը կազմվում է.

- իսկական զինվորական ծառայությունից զորացրված եւ պահեստային  գրանցված  սպաներից, գեներալներից.

- բարձրագույն եւ միջնակարգ  կրթությամբ այն սերժանտներից ու պրապորշչիկներից, ովքեր անցել են իսկական զինվորական ծառայություն եւ սպայական կոչում ստացել զորացրվելիս սահմանված քննությունները հանձնելուց հետո.

- այն անձանցից, ովքեր ռազմական պատրաստություն են անցել  քաղաքացիական ուսումնական հաստատություններում, որոնց սպայական կոչում է շնորհվել սահմանված քննությունները նրանց կողմից հանձնելուց հետո.

- այն զինվորներից, սերժանտներից եւ պրապորշչիկներից, որոնց բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա շնորհվել է սպայա-կան կոչում:

 

Հոդված 46. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստի սպաները անցնում են ուսումնական զորահավաքներ: Առաջին կարգի պահեստայինները կարող են զորակոչվել մեկ զորահավաքի՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, երկրորդ կարգի պահեստայինները՝ մեկ զորահավաքի՝ մինչեւ երկու ամիս ժամկետով:      

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահեստային սպաների ուսումնական  զորահավաքների ժամկետները երկարացնել մինչեւ մեկ ամսով, ինչպես նաեւ ավելացնել  ուսումնական զորահավաքների թիվը, չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ընդհանուր ժամկետները:

 

Հոդված 47. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական ծառայության.

- պայմանագրային կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանու-թյան նախարարության որոշմամբ.

- զորակոչի միջոցով՝ մինչեւ 3 տարի ժամկետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով եւ քանակով:

(խմբ. 06.11.96)

 

Հոդված 48. Այն սպաները, ովքեր հասել են պահեստում գտնվելու սահմանային տարիքին կամ հիվանդության պատճառով ոչ պիտանի են ճանաչվել  զինվորական ծառայու-թյուն կրելու համար, հանվում են զինվորական հաշվառքից եւ պաշտոնաթող լինում:

 

ԳԼՈՒԽ  9

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ

ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 49. Զինծառայողների եւ ուսումնական զորահավաքների զորացրված զինա-պարտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության զինվորական կանոնադրություններով եւ այլ օրենսդրա-կան ակտերով:

 

Հոդված 50. Զինվորական հաշվառքի զորակոչային տեղամասերում  գրանցվելու եւ զորակոչի կապակցությամբ քաղաքացիները ազատվում են աշխատանքից սահմանված կարգով: Նշված պարտականությունները կատարելու ժամանակ պահպանվում է նրանց միջին աշխատավարձը եւ կրթաթոշակը լրիվ չափով,  ըստ մշտական աշխատանքի վայրի:

 

Հոդված 51. Զինծառայողների վարձատրությունը, սոցիալական ապահովությունը եւ պաշտպանությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով:

 

Հոդված 52. Զինվորական ծառայության ժամանակ զինծառայողի կամ զինապարտի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները օգտվում են կենսաթոշակային  ապահովու-թյան իրավունքից այն կարգով, որը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 53. Այն զինծառայողները եւ ուսումնական զորահավաքների  զորակոչված զինապարտները, ովքեր խուսափում են իսկական զինվորական ծառայությունից, մոբիլի-զացումից, ուսումնական զորահավաքներից եւ զինվորական հաշվառքից, ինչպես նաեւ զինվորական հանցանքներ եւ իրավախախտումներ  են կատարում զինվորական հաշվառքի բնագավառում, պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ   10

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՔ

 

Հոդված 54.  Զինակոչիկների եւ զինապարտների զինվորական հաշվառքը կատար-վում է ըստ նրանց բնակության վայրիª զինվորական կոմիսարիատների կողմից:

 

Հոդված 55. Բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր (ավելի քան մեկու-կես ամիս ժամկետով) փոփոխման դեպքում զինակոչիկները եւ զինապարտները պարտավոր են ներկայանալ նոր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ զինվորական հաշվառ-ման մեջ վերցվելու համար:

 

Հոդված 56. Զինակոչիկները եւ զինապարտները պարտավոր են ներկայանալ տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատ՝ զինվորական հաշվառքից հանվելու համար եւ նոր բնակության վայր ժամանելուց եռօրյա ժամկետում՝ զինվորական հաշվառման վերցվելու համար:

(փոփ. 06.11.96)

Հոդված 57. Զինակոչիկների եւ զինապարտների ընտանեկան դրությունը, բնակու-թյան վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը փոփոխվելիս նրանք պարտավոր են մեկշաբթյա ժամկետում այդ մասին հայտնել այն զինվորական կոմիսարիատին, որտեղ նրանք հաշվառման են վերցված:

 

Հոդված 58. Իշխանության տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկ-ների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատի պահանջով զինակոչիկներին եւ զինա-պարտներին իրազեկել  զինվորական կոմիսարիատ ներկայանալու  կանչի մասին եւ օժան-դակել  նրանց ներկայանալուն:

(փոփ. 23.11.94, 06.11.96)

 

Հոդված 59. Այն անձինք, ովքեր առանց հարգելի պատճառների չեն ներկայանում ուսումնական զորահավաքների, գրանցման եւ զորակոչի համար, ինչպես նաեւ ձեռնարկու-թյունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական  հաստատությունների այն ղեկավարները, ովքեր խոչընդոտում են նշված անձանց ներկայանալուն զորահավաքային կետեր կամ զորակոչային տեղամասեր, պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 60. Պատերազմի ժամանակ զինակոչիկներին եւ զինապարտներին արգել-վում է մշտական բնակության վայրից բացակայել առանց տվյալ տարածքի զինվորական կոմիսարի թույլտվության: Այս կանոնը խախտելու համար նրանք պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

( փոփ. 06.11.96)

 

Հոդված 61. Բժշկափորձաքննական հանձնաժողովները պարտավոր են իշխանու-թյան տեղական մարմինների  սոցիալական ապահովության բաժինների միջոցով տվյալ տա-րածքի զինվորական կոմիսարիատին հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինակոչիկների եւ զինապարտների մասին, անկախ հաշմանդամության խմբից:

(փոփ. 23.11.94, 06.11.96)

 

Հոդված 62. Քաղաքացիական վիճակի ակտերի գրանցման մարմինները պարտավոր են տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատներին հայտնել քաղաքացիական վիճակի ակտերի գրանցման մեջ զինակոչիկների եւ զինապարտների կողմից ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվն ու վայրը փոխելու, ինչպես նաեւ նրանց մահվան գրանց-ման դեպքերի մասին:

(փոփ. 06.11.96)

 

Հոդված 63. Հետաքննության եւ նախաքննության մարմինները պարտավոր են մեկ-շաբթյա ժամկետում տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատներին հաղորդել այն զինակոչիկների եւ զինապարտների մասին, որոնց հանդեպ հարուցվել է քրեական գործ, իսկ դատարանները՝ դատապարտված  զինակոչիկների եւ զինապարտների նկատմամբ դատա-վճիռները օրինական ուժի մեջ մտնելու մասին:

(փոփ. 06.11.96)

Զինակոչիկների եւ զինապարտների, աշխատանքի պարտադիր ներգրավմամբ ազատազրկվածների զինվորական տոմսերն ու զորակոչային տեղամասերում գրանցման մասին վկայականները դատարանների կողմից ուղարկվում են ըստ նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները:

 

ԳԼՈՒԽ  11

ԶՈՐԱՀԱՎԱՔ

 

Հոդված 64. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ զինված հարձակման կամ արտաքին սպառնալիքի առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության  նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

(փոփ. 04.03.97)

Զորահավաքի կազմակերպման եւ անցկացման հարցը սահմանվում է Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 65. Այն զինծառայողները, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր են զորակոչվել զորահավաքի համար, զորացրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության պաշտպանության նախարարի հրամանով:

( փոփ. 04.03.97)

 

Հոդված 66. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կասեցվում է սույն օրենքի 1-ին, 13-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների կիրարկումը: Տվյալ հոդվածներով նախատեսված պահանջ-ները իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական դրու-թյունն իրականացնող մարմնի ընդունած ենթաօրենսդրական ակտերով:

Սույն օրենքի թիվ 1 հոդվածին վերաբերվող ենթաօրենսդրական ակտերը ուժի մեջ են մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվելուց հետո:

(լրաց. 23.11.94)

 

Հոդված 67. Սույն փոփոխությունների եւ լրացումների ընդունման կապակցությամբ ուժը կորցրած համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 24-ի հրամանագիրը՝ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի համար հրամանատարական կադրերի եւ զինվորական մասնագետների պատրաստման լրացուցիչ միջոցառումների մասին՚:

(լրաց. 06.11.96)

 

 

ԼՂՀ Գերագույն խորհրդի

նախագահի պաշտոնակատար՝                                                   Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

ԼՂՀ Գերագույն խորհրդի

քարտուղար՝                                                                                Վ.ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

6 հունիսի 1992 թ.

ք.Ստեփանակերտ