Ընդունված է 2004թ. հոկտեմբերի 20-ին
Սույն օրենքը սահմանում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած ան-ձանց իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքները:
Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հան-րապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վրա:
Հոդված 2. Բնակարանային ապահովության իրավունքը
Բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակարաններ հատկացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարությունը:
Հոդված 3. Զբաղեցրած բնակելի տարածքների նկատմամբ վարձակալ ճանաչելը
Համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքներում երեք տարուց ավելի բնակ-վող` բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք սահմանված կարգով ճանաչվում են վարձակալ իրենց զբաղեցրած տարածքների նկատ-մամբ, եթե այլ անձինք դրանց նկատմամբ չունեն վարձակալության և այլ իրավունքներ:
Հոդված 4. Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը
Պետական, բյուջետային հիմնարկների և համայնքների տնօրինության տակ գտնվող հան-րակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում երեք տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստա-ցած անձանց: Սեփականաշնորհման կարգը և սեփականաշնորհման ենթակա հանրակացարանների ցան-կը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 5. Ժամանակավոր կացարաններում բնակվողներին տրվող արտոնությունները
Ժամանակավոր կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) բնակվող` բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք ազատվում են բնակության համար սահ-մանված վարձը վճարելուց, բացառությամբ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծախսերի: Նրանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուց-վում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից` Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 6. Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի արժեքի փոխհատուցումը
Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց Ադրբեջանի Հանրապետու-թյունում թողած գույքի դիմաց փոխհատուցումների հարցը լուծելու դեպքում փոխհատուցվում է նաև բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց գույքի արժեքը:
Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
2 նոյեմբերի 2004
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 135