Հարությունյան Էրիկ Ռոբիկի
Հարությունյան Էրիկ Ռոբիկի
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական
Ծննդյան թիվ. 14.05.1986
Կուսակցություն. «Ազատ hայրենիք»
Խմբակցություն. «Հայրենիք»

Ծնվել է 1986թ. մայիսի 14-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում:

2003թ. գերազանցությամբ ավարտել է Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը:

2004-2006թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:

2006 -2009թթ. շարունակել է ուսումը՝ ստանալով պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան:

2009-2011թթ. ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «Հայոց պատմություն» բաժնի մագիստրատուրան՝ ստանալով պատմության մագիստրոսի աստիճան:

2007թ. օգոստոս – հոկտեմբեր պայմանագրային հիմունքներով եղել է ԼՂՀ ԱԳԿՊԿ Շուշիի տարածքային ստորաբաժանման շենքերի, շինությունների տեղազննող և գույքահարկերի բազայի ձևավորման համար գնահատող՝ վերագնահատող:

2008-2011թթ. աշխատել է ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունում որպես ոստիկան:

2011 – 2018թթ.՝ «Արցախբանկ» ՓԲԸ Շուշիի մասնաճյուղի մասնագետ-գնահատող

2011 և 2015 թթ. ԼՂՀ ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Շուշիի համայնքի ավագանու անդամ:

2018թ. սեպտեմբերի 9-ի ԱՀ ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր: 

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:

2019թ. հոկտեմբերի 31-ից ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ է:

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 89-Ա հրամանագիր, 25.08.2017թ.):

Ամուսնացած է, ունի 4 դուստր: