

Ծնվել է 1984թ. մայիսի 1-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում:
2001թ. ավարտել է Աշանի միջնակարգ դպրոցը:
2008թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը:
2002-2004թթ. ծառայել է ՊԲ շարքերում:
2005-2006թթ. աշխատել է որպես հեռուստալրագրող:
2006-2014թթ. ղեկավարել է Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը՝ որպես կառույցի հիմնադիր նախագահ: Համակարգել է կազմակերպության գործունեությունը հանրապետության ողջ տարածքում` իրականացնելով երիտասարդական տարբեր ծրագրեր:
2008թ-ից՝ ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ
2008-2011թթ.՝ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ, այնուհետև` փոխտնօրեն
2008թ-ից դասավանդում է Շուշիի Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում:
2016թ. նշանակվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) կենտրոնական գրասենյակի ղեկավար:
ԱԺԿ Կենտրոնական խորհրդի անդամ է:
2018թ. սեպտեմբերի 9-ի ԱՀ ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 11 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2018-2020թթ․՝ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան», ՀՀ ԶՈՒ 20-ամյակի հուշամեդալներով: