ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
25 սեպտեմբերի 2018

 

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են ութերորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգի համար  առաջարկված օրինագծերը և տվել համապատասխան պարզաբանումներ:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, լիագումար նիստին տեղի կունենա նաև նորընտիր պատգամավորներ՝ Գեղամ Հրաչիկի Ստեփանյանի և Էրիկ Ռոբիկի Հարությունյանի երդման արարողությունը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հերթական 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-ին: Նախատաեսվում է նաև կառավարության հետ հարցուպատասխանի ընթացակարգ:

 

ԼՈՒՐԵՐ