ԼՈՒՐԵՐ
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը
21 սեպտեմբերի 2018

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ Արպատ Ավանեսյանը, Արզիկ Մխիթարյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Դավիթ Մելքումյանը, Էդուարդ Աղաբեկյանը և Հայկ Խանումյանը, Երևանում մասնակցել է ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղեկցությամբ արցախյան պատվիրակությունը շրջել է խորհրդարանի  նորաբաց թանգարանում և մամուլի ակումբում, դիտել օրենսդիր մարմնի գործունեությունը արտացոլող ֆոտոնկարներ, փաստաթղթեր և այլ նյութեր:

Հանդիսավոր միջոցառումները ավարտվել են ՀՀ ԱԺ այգում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:

ԼՈՒՐԵՐ