«Ագրարային պետական տեսչությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2011թ. մայիսի 19-ին

Հոդված 1. «Ագրարային պետական տեսչությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142 օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Տեսչական գործունեության արդյունքում կազմվող արձանագրությունը և հաշվառվող գրանցամատյանները

Ագրարային կանոնների խախտման դեպքում ագրարային պետական տեսուչը օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:
Ագրարային պետական տեսուչը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործեր, դրանց հաշվառման գրանցամատյաններ և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյաններ, որոնց վարման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


7 հունիսի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-21-Ն