ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է օրինագծեր
19 սեպտեմբերի 2018
19 սեպտեմբերի 2018
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:
ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ԱՀ օրենքների նախագծերը:
Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկություններ և տվել դրական եզրակացություն՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար:
Նիստին մասնակցել է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: