ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Բարեկամության շրջանակներ Միջխորհրդարանական հանձնաժողովներ Արտաքին կապեր Բարեկամական խմբեր

Վեցերորդ գումարման Ազգային ժողով

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ 3-ը մայիսի, 2015թ.

Գործունեության ժամանակաշրջանը՝ 21-ը մայիսի, 2015թ. - 21-ը մայիսի, 2020թ․

 

11-ը հունիսի, 2015թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:

12-ը հուլիսի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և նույն կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

22-ը հուլիսի, 2015թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ  կրթական և մշակութային միության 10 երկրներից ժամանած թվով 35 երիտասարդի:

5-ը օգոստոսի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է պատմա-ճանաչողական այցով Արցախ ժամանած ՀՅԴ Լիբանանի պատանեկան միության մի խումբ անդամների՝ ատենապետ Սաքո Արաբողլյանի գլխավորությամբ:

19-ը օգոստոսի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը:

31-ը օգոստոսի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով Ստեփանակերտ ժամանած Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին և  Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիային: ԵԱԴ պատվիրակությանն ուղեկցում էր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

10-ը սեպտեմբերի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության և Բելգիայի Թագավորության խոհրդարանականների միջև:

17-ը սեպտեմբերի, 2015թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծ դահլիճում, «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում,   կայացել է «Ղարաբաղ-Ֆրանսիա» և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստը:

3-ը հոկտեմբերի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և նույն հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հանդիպումն Արցախի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

8-ը հոկտեմբերի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝  հաստատության  տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

13-ը հոկտեմբերի, 2015թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Երևանում հադիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի և նույն կազմակերպության համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ:

11-ը փետրվարի, 2016թ. – Աշխատանքային այցով Ստեփանակերտում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

15-ը մարտի, 2016թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվեն Ֆլամանդական խորհրդարանի անդամներ Կարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը:

8-ը ապրիլի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը:

11-ը ապրիլի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովին և նրա ուղեկցությամբ Ստեփանակերտ ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելլիին, Լատվիայի Հանրապետության Սեյմայի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին:

12-ը ապրիլի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով  հանդիպումը:

17-ը ապրիլի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային:

22-ը ապրիլի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հունաստանի համապոնտական դաշնության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսի գլխավորությամբ:

25-ը ապրիլի, 2016թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին:

7-ը մայիսի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:

18-ը մայիսի, 2016թ. - Արցախ են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին:

21-ը մայիսի, 2016թ. - Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ:

22-27-ը մայիսի, 2016թ. - ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը աշխատանքային այցով գտնվում էր Սիրիայի Արաբական Հանրապետությունում:

23-ը մայիսի, 2016թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

24-ը մայիսի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին:

25-ը մայիսի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ, «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովին, տեղակալ Վալենտին Կասաբովին և նույն կուսակցության անդամներ Խրիստիան Միտևին ու Դիմիտր Բայրակտարովին:

27 մայիսի – 13 հունիսի, 2016թ. - ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում:

7-11-ը հունիսի, 2016թ. – ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և փոխնախագահ Դավիթ Մելքումյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում էին Բելգիայի Թագավորությունում:

18-ը հունիսի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել խորհրդարանի պատգամավորների հանդիպումը հայտնի արևելագետ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների քաղաքականության բնագավառում առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու հետ:

18-ը հունիսի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բելգիայի Սենատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության անդամ Պիտ դե Բրույնին:

21-ը հունիսի, 2016թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

12-ը հուլիսի, 2016թ. - ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին և ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Մկրտչյանին և Տաճատ Վարդապետյանին:

11-ը օգոստոսի, 2016թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

2-ը սեպտեմբերի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեին և նույն կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին:

3-ը սեպտեմբերի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների:  Պատվիրակության այցն Արցախ կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:

10-ը սեպտեմբերի, 2016թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը:

15-ը սեպտեմբերի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին:

20-ը սեպտեմբերի, 2016թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ալֆորվիլլի քաղաքապետ Լյուկ Կառվունասի գլխավորած պատվիրակությանը:

24-ը սեպտեմբերի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

26-ը սեպտեմբերի, 2016թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Կանադայից Արցախ ժամանած հայ ուխտավորների խմբին՝ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի առաջնորդությամբ:

26-ը սեպտեմբերի, 2016թ. - Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և նրան ուղեկցող անձանց:

27-ը սեպտեմբերի, 2016թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Արցախ ժամանած Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին:

26-28-ը սեպտեմբերի, 2016թ. -  Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում էին Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի անդամներ՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

28-ը հոկտեմբերի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին և նրա հետ Ստեփանակերտ ժամանած ՀՀ Աժ պատգամավորներ Գագիկ Մելիքյանին ու Կարեն Բոթոյանին:

5-ը նոյեմբերի 2016թ. - ԼՂՀ ԱԺ-ում տեղի է ունեցել խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Արցախ ժամանած կառավարության մի խումբ անդամների հետ:

6-ը նոյեմբերի, 2016թ. - ԼՂՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

8-ը նոյեմբերի, 2016թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին:

28-ը նոյեմբերի, 2016թ. - Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլյեին:

13-15-ը դեկտեմբերի, 2016թ. – Աշխատանքային այցով Փարիզում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի փոխնախագահ Գի Տեսիեին: Աշոտ Ղուլյանին ընդունել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխնախագահ Ռենե Ռուքեն և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան:

18-ը փետրվարի, 2017թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենսին, Մարիո Միտային և աշխատակազմի ներկայացուցիչ Սանդրա Կիրոսին:

19-ը փետրվարի, 2017թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ժողովրդական ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և պատգամավորներ՝ Ախրա Պաչուլիային ու Լևոն Գալստյանին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

19-ը փետրվարի, 2017թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մոտ հյուրընկալվել են Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության անդամներ՝ օրենսդրության, պաշտպանության, անվտանգության, խաղաղապահ գործունեության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն և հայ համայնքի ղեկավար Գեղամ Գևորգյանը:

19-ը փետրվարի, 2017թ. - Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին:

19-ը փետրվարի, 2017թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հարավային Օսիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին՝ խորհրդարանի փոխխոսնակ Դմիտրի Տասոևին և խորհրդարանի պատգամավոր Յուրի Գաբարաևին, ովքեր Արցախ են ժամանել Սահմանադրության հանրաքվեի դիտորդական առաքելությամբ:

19-ը փետրվարի, 2017թ. - Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և Յարոմիր Շտետինային (Չեխիա):

19-ը փետրվարի, 2017թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի պատվիրակության անդամներ՝ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին:

20-ը փետրվարի, 2017թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիայից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’Էսպերոնան, և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը:

20-ը փետրվարի, 2017թ. - Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ուրուգվայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Իսպանիայի ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբին, որի կազմում են մեքսիկացի դասախոսներ Ռոդրիգո Գոմես Գարսիան և Կառլոս Անթառամյանը, բրազիլացի դասախոս Հեիտոր Լորեյրոն, ուրուգվայցի նախկին պատգամավոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան և իսպանացի պրոֆեսոր Անտոնիո Էլորսա Դոմինգեսը:

20-ը փետրվարի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է Սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելությամբ Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամներ՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովին, նույն կուսակցության ներկայացուցիչներ Վալենտին Կասաբովին, Պյոտր Պետրովին, Խրիստիան Միտևին և «Սկատ»  հեռուստառադիոընկերության լրագրողներ Կևորկ Դադուրյանին և Ստեփան Դադուրյանին:

21-ը փետրվարի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

21-ը փետրվարի, 2017թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բասկերի երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ինյակի Ֆերնանդես Իրազաբալբեիտային, Իսպանիայի և Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնային, Բասկերի Ազգայնականին կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիային և Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալային:

21-ը փետրվարի, 2017թ. - Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ այցելած Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ  Անդրեաս Բորգեասին (ԱՄՆ), նույն նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինին (ԱՄՆ), Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Կարին Մակդոնալդին (ԱՄՆ) և Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսին (Կանադա):

21-ը փետրվարի, 2017թ. - Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ԱՀ Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած Արգենտինայի խորհրդարանի անդամ Բրենդա Օստինին և Արգենտինայի հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանին:

21-ը փետրվարի, 2017թ. - Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գիտական, քաղաքական, հասարակական ու լրագրողական ոլորտների ներկայացուցիչների:

20-ը մարտի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բելգիայի Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆին, Էմանուել դե Բոկին և Պիեռ Կոմպանիին: Տեղի է ունեցել բելգիացի խորհրդարանականների հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ:

23-ը մարտի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:

2-ը ապրիլի, 2017թ. - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին. Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Արպատ Ավանեսյանը՝ «Հայրենիք» խմբակցություն, Արմեն Սարգսյանը՝ «Դաշնակցություն» խմբակցություն, Վարդգես Բաղրյանը՝ «Ժողովրդավարություն» խմբակցություն, Էդուարդ Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցություն:

3-ը ապրիլի, 2017թ. - Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Թևան Պողոսյանին և Վահե Հովհաննիսյանին:

22-ը ապրիլի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ՝ «Եվրոպան հանուն Արցախի» սեմինար-ծրագրի շրջանակներում։

8-ը մայիսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: 

12-ը մայիսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:

1-ը հունիսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Տաթևիկ Հայրապետյանին:

15-ը հունիսի, 2017թ. - Երկօրյա այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

22-ը հունիսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր  Յորիս Պոշետին:

27-ը հունիսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալվել է իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին:

4-7-ը hուլիսի, 2017թ. - Աշխատանքային այցով Վիլնյուսում էին գտնվում Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը: Լիտվայի Սեյմի պատգամավոր, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ Պովիլաս Ուրբշիսը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հետ բարեկամության շրջանակի ձևավորման մասին:

11-13-ը հուլիսի, 2017թ. - Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը:

12-ը հուլիսի, 2017թ. - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները ընդունել են համատեղ հայտարարություն:

20-ը հուլիսի, 2017թ. – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության և Նոր Ջուղայի պատանեկան միության անդամներին:

20-ը հուլիսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Միացյալ Նահանգներից «Մեր զինվորների հետ» ծրագրով ժամանած «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության մի խումբ անդամների:

10-ը օգոստոսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Արցախ ժամանած «Մարդասիրական օգնության հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչներին:

12-ը օգոստոսի, 2017թ. - «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամները ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ ընդունել են Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին:

15-ը օգոստոսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգևորականներին: 

28-ը օգոստոսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը:

31-ը օգոստոսի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին և Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին:

2-ը սեպտեմբերի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

18-ը սեպտեմբերի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալադաոյին:

19-ը սեպտեմբերի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախում գտնվող եվրոպական լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների:

20-ը սեպտեմբերի, 2017թ. - Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

23-ը սեպտեմբերի, 2017թ. – Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հանդիպումը:

29-ը սեպտեմբերի, 2017թ. - Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

30-ը սեպտեմբերի, 2017թ. – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդներին:

8-ը հոկտեմբերի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի անդամ Սքոթ Ուլիքը, Ասամբլեայի անդամներ Ադրին Նազարյանը, Դանթե Աքոստան, Լորա Ֆրիդմանը, Մարք Լևինը:

24-ը հոկտեմբերի, 2017թ. – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին:

2-ը նոյեմբերի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին:

9-ը նոյեմբերի, 2017թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանում:  

9-11-ը նոյեմբերի, 2017թ. - Աշխատանքային այցով Երևանում էր գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

25-ը հունվարի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։

26-ը հունվարի, 2018թ. - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը:

2-4-ը փետրվարի, 2018թ. - Աշխատանքային այցով Արցախում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների պատվիրակությունը:

5-ը մարտի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակությանը:

26-ը մարտի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:

26-ը մարտի, 2018թ. - Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս- Յոհան Շմիդտին:

21-23-ը մարտի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը այցելել է Լիբանան։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով:

27-31-ը մարտի, 2018թ. – Մեկնարկել է ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ղեկավարած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Պատվիրակության կազմում էին պատգամավոր Գագիկ Պետրոսյանը, Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Պատվիրակությունը Շտուտգարտում հանդիպել է Բադեն Վյուրտենբերգ երկրամասի խորհրդարանի պատգամավորներ Լարս Պատրիկ Բերգի և Դանիել Ռոտմանի, Բեռլինում՝ Բունդեսթագի և Բրանդենբուրգ երկրամասի պատգամավորներ Շտեֆեն Կոտրեի, Անդրեաս Կալբիցի և Անդրեաս Գալաուի հետ:

Արցախի խորհրդարանականներն այցելել են Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Աշոտ Սմբատյանին:

Նոյենկիրխեն բնակավայրում մարտի 31-ին պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդթի հետ, իսկ աշխատանքային այցի վերջին օրը պատգամավորները մասնակցել են Քյոլնում հայ համայնքի կազմակերպած՝ Արցախի ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված միջոցառմանը:

3-6-ը ապրիլի, 2018թ. - Ապրիլի 3-ից Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրյեի, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի, Բուրգ դե Պեաժի քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ: Ապրիլի 3-ին քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հռչակագիրը ստորագրել են Մարտունու և Բուրգ դե Պեաժի քաղաքապետներ Մհեր Խաչատրյանն ու Նատալի Նիեզոնը։ 

ԱԺ նախագահը ապրիլի 5-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների և Սենատի անդամների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կարոլ Բյուրո-Բոնարին, Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ինչպես նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ։

Փարիզում Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, հանդիպել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Այցի ավարտին ԱԺ նախագահը հարցազրույց է տվել ֆրանսիացի մի խումբ լրագրողների:

4-ը մայիսի, 2018թ.  - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախ ժամանած «Լեա և Նապոլեոն Բուլլուքյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանի գլխավորած պատվիրակությանը:

15-ը մայիսի, 2018թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

 19-ը մայիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյաննհ ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

26-ը մայիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիստուին և Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ:

4-ը հունիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին:

11-ը հունիսի, 2018թ. - Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը  ընդունել է Ռումինիայում տպագրվող «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանին:

25-ը հունիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։

30-ը հունիսի 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Մանե Թանդիլյանին:

6-ը հուլիսի, 2018թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:

10-ը հուլիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հովանու ներքո Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գործող «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և մանկավարժներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի գլխավորությամբ:

10-ը հուլիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը:

13-ը հուլիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

14-ը հուլիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 2018 թվականի փորձնակության ծրագրի մասնակիցներին՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

20-ը հուլիսի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

29-ը օգոստոսի, 2018թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

2-ը սեպտեմբերի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՀ ԱԺ խմբակցությունների պատասխանատուների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ:

2-4-ը սեպտեմբերի, 2018թ. - Լիբանանում էր գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: ԱԺ նախագահի տեղակալը մասնակցել է «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում ՀՅԴ Լիբանանի հանձնախմբի կազմակերպած՝ Արցախյան շարժման 30 ամյակին և Արցախի անկախության հռչակման 27 ամյակին նվիրված միջոցառմանը:

Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Լիբանանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սոսի Սարգսյանը այցելել են Այնճար և հանդիպել քաղաքապետ Վարդգես Խոշյանի և «Կարմիր լեռ» կոմիտեի անդամների հետ:

13-ը սեպտեմբերի, 2018թ. - Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին, ովքեր Արցախ են ժամանել ԱՄն-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ:

13-ը սեպտեմբերի, 2018թ. - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը:

14-ը սեպտեմբերի, 2018թ. - Արցախի Հանրապետության խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազը, ում ուղեկցում էր Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

15-ը սեպտեմբերի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

15-ը սեպտեմբերի, 2018թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է հեռացատկի աշխարհի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին և Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին, ովքեր Արցախում են իրենց ռեկորդներին նվիրված թեթև աթլետիկայի մրցաշարի անցկացմանը մասնակցելու նպատակով:

17-ը սեպտեմբերի, 2018թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

20-ը սեպտեմբերի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

20-ը սեպտեմբերի, 2018թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ Արպատ Ավանեսյանը, Արզիկ Մխիթարյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Դավիթ Մելքումյանը, Էդուարդ Աղաբեկյանը և Հայկ Խանումյանը, Երևանում մասնակցել է ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

25-ը սեպտեմբերի, 2018թ. - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությանը:

27-ը սեպտեմբերի, 2018թ. -  Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանի ուղեկցությամբ:  

27-ը սեպտեմբերի, 2018թ. -  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

28-29-ը սեպտեմբերի, 2018թ. -  Երկօրյա աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների և ԱՀ ԱԺ մյուս մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

13-ը հոկտեմբերի, 2018թ. -  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային:

22-ը հոկտեմբերի, 2018թ. -  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնիին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության  շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:

30-ը հոկտեմբերի, 2018թ. -  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյին և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմային, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

19-ը դեկտեմբերի 2018թ. - Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

02 հունվարի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

01 փետրվարի 2019թ. - Ազգային ժողովում հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԲՀ խմբակցության պատգամավորների և Արցախի օրենսդիրների մասնակցությամբ:

08 փետրվարի 2019թ. - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:

09 փետրվարի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

15 փետրվարի 2019թ. - Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: ԱԺ նախագահի և անվտանգության խորհրդի քարտուղարի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հանդիպում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

05-07 մարտի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում:

05 մարտի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ:

05 մարտի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հաագայում հանդիպել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի արտաքին հարաբերությունների պատասխանատուների հետ: Հանդիպումը կազմակերպվել է Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի աջակցությամբ:

06 մարտի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:

07 մարտի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի հետ:

07 մարտի 2019թ. - Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

07 մարտի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ:

30 մարտի 2019թ. - Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:

30 մարտի 2019թ. - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

04 մայիսի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (YMCA) միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ԵՄՔԱ Եվրոպայի գործադիր քարտուղար Վարդան Համբարձումյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կազմակերպության՝ Ռուսաստանի, Բելառուսի, ՎրաստանիՈւկրաինայի և Իսպանիայի ներկայացուցիչները:

09 մայիսի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հնարապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

09 մայիսի 2019թ. - ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԱԱ ԳԿՄԿ) տարբեր բաժինների մագիստրոսներին:

13 մայիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստան Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պետականիրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը և ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

13 մայիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների:

14-16 մայիսի 2019թ. -  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Երևանում:

15 մայիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը Երևանում առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

15 մայիսի 2019թ. – Երևանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովի նիստը:

15 մայիսի 2019թ. - Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

16 մայիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի գլխավորությամբ։

17 մայիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոն և հանդիպել աշխատակիցների հետ:

24 մայիսի 2019թ. - Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը:

29 մայիսի 2019թ. - Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մի խումբ անդամների: Գերմանացի պատգամավորները Արցախ են ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

03 հունիսի 2019թ. - Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության և հասարակական կապերի Մաքսվել դպրոցի Քաղաքագիտության բաժնի դոցենտ Ռայան Գրիֆիթսին:

04 հունիսի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:

05 հունիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին:

06-09 հունիսի 2019թ. - ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) և Էրիկ Հարությունյանը գտնվում էին Հարավային Օսիայի Հանրապետությունում: Պատգամավորները հունիսի 9-ին դիտորդական առաքելություն են իրականացրել Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում:

07 հունիսի 2019թ. - ԱԺ խորհրդարանականներին և ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը:

09 հունիսի 2019թ. - Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը:

24 հունիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին՝ դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ:

05 հուլիսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

12 հուլիսի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ ամառային ուսանողական ծրագրով Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:

24 հուլիսի 2019թ. -  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մշակութաբանության բաժնի ուսանողները՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

06 օգոստոսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը:

06 օգոստոսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին:

07 օգոստոսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած Բուլղարիայի Ազգային ժողովի  պատգամավորներ Վալերի Սիմեոնովին, Իորդան Ապոստոլովին:

14 օգոստոսի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին:

26 օգոստոսի 2019 - Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունը Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ ժամանել է Արցախ և հանդիպումներ ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և «ԱՀ-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հետ:

06 սեպտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։

06 սեպտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները Շուշիում գումարել են համատեղ նիստ, որի արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

07 սեպտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:

11 սեպտեմբերի 2019թ. - Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, որին մասնակցել են «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ:

11 սեպտեմբերի 2019թ. - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող ֆրանսիացի խորհրդարանականներին:

24 սեպտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ:

25 սեպտեմբերի 2019թ. - Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախ են ժամանել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ:

27 սեպտեմբերի 2019թ. - Աշոտ Ղուլյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը:

01 հոկտեմբերի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոունին: Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

08 հոկտեմբերի 2019թ. - Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան-ԱՄՆ» բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ:

12 հոկտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Աալստ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Կարիմ Վան Օվերմայերին:

12 հոկտեմբերի 2019թ. - Աշոտ Ղուլյանը և «Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ» բարեկամության շրջանակի անդամ պատգամավորները ընդունել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին:

12 հոկտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:

12 հոկտեմբերի 2019թ. - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Կանադայի պատվիրակության հետ:

12 հոկտեմբերի 2019թ. - Խորհրդարանում հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են ամերիկյան մի շարք նահանգների օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի պատասխանատուներ: Նրանք հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանի հետ:

12 հոկտեմբերի 2019թ. - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ և Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն:

14 հոկտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին:

17 հոկտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:

23 հոկտեմբերի 2019թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և բժիշկ Դեյվիդ Վեգմանին:
21 նոյեմբերի 2019թ․ - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը:

26 նոյեմբերի 2019թ․ - ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը:

7 դեկտեմբերի 2019թ - Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ:

17 դեկտեմբերի 2019թ - Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը՝ երկու երկրների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի համանախագահությամբ:

18 հունվարի 2020թ - Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

20 հունվարի 2020թ - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրնկալել են ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան Թերքոթին:

22 փերտվարի 2020թ - ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը:

09 մսյիսի 2020թ - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

11 մայիսի 2020թ - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: