Հինգերորդ գումարման Ազգային ժողով
Խորհրդարանական ընտրությունների օրը՝ 23-ը մայիսի, 2010թ.
Գործունեության ժամանակաշրջանը՝ 10-ը հունիսի, 2010թ. – 21-ը մայիսի, 2015թ.
1-ը հուլիսի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցչական պատվիրակության հետ:
28-29-ը հուլիսի, 2010թ. – Աշխատանքային այցով Երևանում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը: ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալին ընդունել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արևիկ Պետրոսյանը և Սամվել Նիկոյանը:
18-ը օգոստոսի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդին, ում ուղեկցում էր այդ երկրում Հայ դատի հանձնախմբի անդամ Սևան Արթինը:
17-ը սեպտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, եռացատկի գծով Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին:
18-ը սեպտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների:
26-ը սեպտեմբերի - 2-ը հոկտեմբերի, 2010թ. - Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր Արցախի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:
Պատվիրակությունը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում:
Վաշինգտոնում պատվիրակությունը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին, կոնգրեսականներ Ջեկի Սպիերին և Ստիվեն Ռոթմանին, Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի և Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուների հետ:
Կապիտոլիումում տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Տոնական երեկոն կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոունի և Մարկ Կըրքի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, ԼՂՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հովանավորությամբ: Միջոցառմանը ելույթ են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, կոնգրեսականներ:
Վաշինգտոնի «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հետազոտական հիմնադրամում կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Հարավային Կովկասի տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ:
27-ը սեպտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի հետ:
8-ը հոկտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին, ովքեր ճանաչողական այցով Արցախ են ժամանել հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
14-ը հոկտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում լրատվամիջոցների և լրագրողների՝ Ստեփանակերտում անցկացվող «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հետ:
14-ը հոկտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին:
19-ը հոկտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բրիտանական «The HALO TRUST» ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկին:
28-ը հոկտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադին և Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին ու նրանց ուղեկցող անձանց՝ Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանին և եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտին:
7-ը նոյեմբերի, 2010թ. - Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ամստերդամի Ազատ համալսարանում անց է կացվել միջազգային գիտաժողով՝ նվիրված ազգերի ինքնորոշման իրավունքին, որին հրավիրված էր ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը:
18-ը դեկտեմբերի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային և նրան ուղեկցող անձանց։
28-ը մարտի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվիրակությանը՝ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։
2-ը ապրիլի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։
20-ը ապրիլի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լորդերի պալատի անդամ բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Վայթինգդեյլը և պատվիրակության քարտուղարներ Էնթնի Աբաջյանն ու Օդեթ Բազիլը։
25-ը ապրիլի, 2011թ. - ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանն ու Զոյա Լազարյանն ընդունել են «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Մաքսիմիլիանո Լակոտային և գլխավոր ադմինիստրատոր Էնրիկո Նեամիին:
10-ը հունիսի, 2011թ. - Երևանում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստը՝ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների ղեկավարների համանախագահությամբ:
13-ը օգոստոսի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի սաներին։
21-ը օգոստոսի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Պատվիրակության կազմում էին ֆրանսիական խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ՝ ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեն, սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, Մարսելի քաղաքապետի տեղակալ Վալերի Բուայեն, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլեն և սոցիալական հարցերի հանձնաժողովի քարտուղար Ժորժ Կոլոմբիեն։
3-ը սեպտեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորած պատվիրակությանը:
11-15–ը սեպտեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգտոնում էր` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Արցախի պատվիրակությունը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Էլիոտ Էնգելին, ԱՄՆ Կոնգրեսի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հայկական հարցերով խմբի անդամ Հովարդ Բերմանին, Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների գրասենյակներում` Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունուն, Հայ Դատի Վաշինգտոնի գարսենյակի ղեկավար Արամ Համբարյանին և ԱՄՆ-Հայաստան հանրային կապերի կոմիտեի համակարգող Ռոսս Վարդյանին:
ԱՄՆ Կոնգրեսի «Ոսկե սրահում» տեղի է ունեցել ԼՂՀ հռակման 20-ամյակին նվիրված կենտրոնական միջոցառումը, որը կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոունը և Էդ Ռոյսը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը ու ամերիկյան հայկական կազմակերպությունները:
30-ը սեպտեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԱՄՆ Կալիֆորնիա նախանգի սենատի անդամ Ջոզեֆ Սիմիթյանին և նրան ուղեկցող «Փարոս» հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանին։
13-ը հոկտեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին, ովքեր ճանաչողական այցով Արցախ են ժամանել հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
19-ը հոկտեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ինքնորոշված պետությունների համալսարանների ընկերակցության խորհրդի մի խումբ անդամների:
14-ը նոյեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Խաղաղության միջեկեղեցական խորհուրդ» հոլանդական ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Ֆրիկ Լանդմեթերի գլխավորած պատվիրակությանը։
15-ը նոյեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» ռազմավարական կենտրոնի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերիին:
28-ը նոյեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին և հանձնաժողովի անդամներ Հրանտ Մադաթյանին ու Վարդան Խաչատրյանին։
12-13-ը դեկտեմբերի, 2011թ. - Աշխատանքային այցով Արցախ էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։
26-ը դեկտեմբերի, 2011թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Վոլթ Սեքորդին։
13-ը փետրվարի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և նրա հետ ճանաչողական այցով Արցախ ժամանած Միջին Եվրոպայի համալսարանի ռեկտոր Հեյդե Շվարցովային, «Վահոստավ» ֆիրմայի նախագահ Յան Կատոին և «Խեմոլակ» գործարանի նախագահ Ռոման Շուստեկին։ Խմբին ուղեկցում էր Սլովակիայի հայ համայնքի և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։
16-ը փետրվարի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ։
17-ը մարտի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հաշտեցման ռեսուրսներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Կովկասյան ծրագրերի տնօրեն դոկտոր Լոուրենս Բրոերսին:
13-ը ապրիլի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին։
9-ը մայիսի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Կովկասյան-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» միջազգային խորհրդաժողովի մի խումբ մասնակիցների։
15-ը մայիսի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ։
23-ը մայիսի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամների հանդիպումն արցախցի խորհրդարանականների հետ։ Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Մարինին, սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության և ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Սոֆի Ժուասենը և մշակույթի, կրթության և հաղորդակցության հարցերի հանձնաժողովի անդամ Բերնար Ֆուրնիեն։
11-14-ը հունիսի, 2012թ. - Աշխատանքային այցով Լոնդոնում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը: Միացյալ Թագավորության Լորդերի պալատում ԼՂՀ պատվիրակությունը մասնակցել է հայ-բրիտանական բարեկամության խմբի տարեկան ժողովին:
Աշոտ Ղուլյանը ելույթ է ունեցել Լոնդոնի համալսարանի Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրությունների ինստիտուտում` «Կովկասում կայունության և առաջընթացի հեռանկարները. խաղաղությունը և պետականաշինության գործընթացը Լեռնային Ղարաբաղում» թեմայով: Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալվել է նաև Լոնդոնի «Չաթամ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, որտեղ հանդիպել է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի խումբ փորձագետների հետ:
27-ը հունիսի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» միջազգային պատվիրակությանը, որի կազմում են ընկերակցության եվրոպական կառույցների գլխավոր քարտուղար Խուան Սիմոս Իգլեսիասը, Նիդեռլանդների Թագավորության կառույցների գլխավոր քարտուղար Անտոնիո Մերինոն և ԱՄՆ կառույցների գլխավոր քարտուղար Սիս Բրեմմերը:
28-ը հունիսի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։
2-5-ը հուլիսի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը Ավստրալիայում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքային կառույցների, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ։
8-ը սեպտեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է ԼՂՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու համար Արցախ ժամանած Աբխազիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, ԱՀ փոխնախագահ Միխայիլ Լոգուային և պատվիրակության անդամներ՝ ԱՀ Ժողովրդական ժողովի փոխնախագահ Վաղարշակ Կոսյանին ու աբխազահայ համայնքի ներկայացուցիչ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանին։
24-ը սեպտեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի Համազգային Արշակ և Սոֆի Գոլստեն ճեմարանի մի խումբ աշակերտների:
2-ը հոկտեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ նախօրյակին Արցախ ժամանած պատգամավորական պատվիրակությանը։
12-ը հոկտեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին, ովքեր ճանաչողական այցով Արցախ են ժամանել՝ հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
17-ը հոկտեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրիայի գիտության և մշակույթի նախկին նախարար Էլիզաբեթ Գեհրերի գլխավորությամբ ճանաչողական այցով Արցախ ժամանած պատվիրակությանը:
21-ը հոկտեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջեմալ Գուբազին և Գալուստ Տրապիզոնյանին, ովքեր Ստեփանակերտ էին ժամանել Արցախի և Աբխազիայի ֆուտբոլի հավաքական թիմերի՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք պատասխան ընկերական հանդիպման կապակցությամբ։
2-ը նոյեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների։
10–ը նոյեմբերի, 2012թ. - Շուշիում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության վարչական շենքի դահլիճում, տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ընդլայնված նիստը:
14-ը նոյեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը։
24-ը նոյեմբերի, 2012թ. - ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ։
15-20-ը նոյեմբերի, 2012թ. - Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպական աշխատանքներին: Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել հայ ավանդական կուսակցությունների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
24-ը հունվարի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի խորացված միջազգային հետազոտությունների դպրոցի մի խումբ պրոֆեսորների և ուսանողների:
20-ը փետրվարի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցելու նպատակով։
4-7-ը մարտի, 2013թ. - Աշխատանքային այցով Հունաստանում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այցի ծրագրի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների մի շարք պատասխանատուների՝ կոալիցիոն կառավարության անդամներ՝ «Դեմոկրատիկի արիսթերա» կուսակցության նախագահ Ֆոթիս Կուվելիսի, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության քարտուղար Մանոլիս Գեֆալոյաննիսի և փոխքարտուղար Զոնտանոսի, Հունաստանի խորհրդարանում՝ «Անկախ հույներ» կուսակցության նախագահ Ֆանոս Կամենոսի և մամլո խոսնակ Թերենս Գուիքի, Հունաստանի խորհրդարանում՝ «Սիրիզա» գլխավոր ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Տրաղասաքիսի հետ, Աթենքի Հայ դատի գրասենյակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Աշոտ Ղուլյանը մասնակցել է Աթենքի Պանդիո քաղաքական գիտությունների համալսարանի «Սաքիս Գարայորղաս» սրահում անցկացվող «Լեռնային Ղարաբաղ. հիմնախնդրի լուծման ուղիները» թեմայով գիտաժողովին:
26-ը ապրիլի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համատեղ պատվիրակությանը: ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության կազմում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Էվարդ Ստադլերը, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն և Գի Տեսսիեն, բելգիացի հայտնի հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին։
27-ը ապրիլի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին, փոխնախարարներ Արամ Օրբելյանին և Ռուբեն Մելիքյանին։
2-ը մայիսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։
27-ը մայիսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել պատգամավորական կազմի հանդիպումը Ֆրանսիայից Արցախ ժամանած խորհրդարանական պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամներ, Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության և ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեն և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրը։
4-ը հունիսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների:
10-ը հունիսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանը:
29-ը հունիսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ Օլեգ Պախոլկովին:
17-ը հուլիսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների համատեղ պատվիրակությանը:
23-ը հուլիսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Սլավոնական համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորներ Էդվարդ Սանդոյանը, Աշոտ Մարկոսյանը, Սամվել Ավետիսյանը, Արզիկ Սուվարյանը, երիտասարդ գիտնականներ։
26-ը օգոստոսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների և լրագրողների:
31-ը օգոստոսի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
9-ը սեպտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի՝ Ֆոլկետինգի, պատգամավորներ Եվա Կյեր Հանսենին, Մյոլլեր Մարի Կրարուպին և նրանց ուղեկցող անձանց՝ հասարակական գործիչների, լրագրողների:
12-ը սեպտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԳԴՀ խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Յուրգեն Կլիմկեին։
22-ը սեպտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին։
23-ը սեպտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների միացյալ պատվիրակությանը:
25-ը սեպտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է կարճատև այցով Ստեփանակերտ ժամանած Թալիշական ազգային շարժման առաջնորդ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովին (Հումմաթզոդա):
6-ը հոկտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Փարիզից ժամանած պատվիրակությանը` Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:
7-ը հոկտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է հայ մարզաշխարհի լեգենդ, հեռացատկի գծով Եվրոպայի ռոկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։
7-ը հոկտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան, Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ Հանս-Յոխեն Շմիդտին։
7-ը հոկտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող Քրիստոֆ Բենեդիկտերին:
10-ը հոկտեմբերի, 2013թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների՝ դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
14-ը փետրվարի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին: Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է այն ժամանակ գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:
17-ը փետրվարի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:
1-4-ը ապրիլի, 2014թ. - Աշխատանքային այցով Բեռլինում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ նախագահը բանախոսությամբ հանդես է եկել Բեռլինի Եվրոպական ակադեմիայում անցկացվող «Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում» խորագրով միջոցառմանը: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի պատգամավորներ, սոցիալ-դեմոկրատ Շտեֆեն-Կլաուդիո Լեմմեի, քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ Մայք Բերմանի, Էլիզաբեթ Մոչմանի, Քարստեն Քյորբերի և Ալբերտ Վայլերի, Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային համայնքի ներակայացուցիչների հետ:
8-ը ապրիլի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կանանց խորհրդի մի խումբ անդամների՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
19-ը ապրիլի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելին:
3-ը մայիսի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք»-ի անդամ Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսին ու նրա օգնական Օլգա Վիտորիա Պերեսին, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, «Ամայուր» կոալիցիայի անդամ Հոն Ինյարիտուին ու նրանց ուղեկցող անձանց՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանին, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենսո Օչոային և նույն կազմակերպության անդամ Ստեֆանի Կլինսկուն ու երևանյան գրասենյակի տնօրեն Հովհաննես Գրիգորյանին։
27-ը մայիսի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, «ՀԱՐԹ» մարդասիրական օգնության հիմնադրամի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ միասին ճանաչողական այցով ժամանած մի խումբ հասարակական գործիչների։
14-ը հունիսի, 2014թ. – Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 9-րդ նիստը՝ «1994թ. մայիսյան զինադադարը և խաղաղության հեռանկարները» օրակարգային հարցով։
16-18ը հունիսի, 2014թ. – Փարիզում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Պատվիրակությունը Ֆրանսիայի Սենատում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի, Ազգային ժողովում՝ Ֆրանսիա- Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հետ:
22-ը հունիսի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին:
25-ը հունիսի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։
7-ը հուլիսի, 2014թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ:
12-ը հուլիսի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրերի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ երիտասարդների: Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ներկայացնում էին ԱՄՆ-ի, Լիբանանի, Ավստրիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Բուլղարիայի և Սիրիայի հայ համայնքները։
21-ը հուլիսի, 2014թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:
1-ը օգոստոսի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Համազգային ուսանողական ֆորում-2014» ծրագրի շրջանակներում 11 երկրներից Արցախ այցելած սփյուռքահայ երիտասարդների հանդիպումը ԼՂՀ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորների՝ Արմեն Սարգսյանի, Վարդգես Բաղրյանի և Ռոմելա Դադայանի հետ:
4-ը օգոստոսի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը:
25-ը օգոստոսի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԵՄՔԱ` «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի ներկայացուցիչներն Արցախ են այցելել ուսումնա-ճանաչողական ծրագրի շրջանակներում:
8-ը սեպտեմբերի, 2014թ. - Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն:
11-ը սեպտեմբերի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
17-ը սեպտեմբերի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը:
19-ը սեպտեմբերի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։
24-25-ը սեպտեմբերի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը ժամանել է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը: ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
24-ը սեպտեմբերի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին:
29-ը սեպտեմբերի, 2014թ. - Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
4-ը հոկտեմբերի, 2014թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուրիեի գլխավորությամբ:
11-ը հոկտեմբերի, 2014թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը:
14-16-ը հոկտեմբերի, 2014թ. – Աշխատանքային այցով Բրյուսելում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Արցախի խորհրդարանի ղեկավարն Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսին, հանդիպել է պատգամավորներ Ջորդի Սեբաստիայի և Էռնեստ Մարագալի (Եվրոպայի Ազատ դաշինք, «Կանաչներ» խմբակցություն), Դիրկ Վան դեր Մայլենի, Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ), Եվրոպական Ազատ Դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին և նույն կուսակցության քաղաքական հարցերով խորհրդատու Եվա Բիդանիայի հետ։
Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և ընդունելություն՝ նվիրված ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին։ Միջոցառմանը ներկա էին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Յաննակիս Օմիրուն, Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» և Բրյուսելում տեղակայված միջազգային այլ կառույցների պատասխանատուներ։
2-ը նոյեմբերի, 2014թ. – Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արտակ Զաքարյանը:
7-ը նոյեմբերի, 2014թ. - ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, որը վարում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
1-3-ը դեկտեմբերի, 2014թ. – Աշխատանքային այցով Վաշինգտոնում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այցի ծրագրի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի, Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, Բրեդ Շերմանի և Աննա Էշուի, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու, Վաշինգտոնի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի և ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակի նախկին ղեկավար Կարո Արմենյանի հետ:
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը: Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:
6-ը փետրվարի, 2015թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
23-ը մարտի, 2015թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
29-ը մարտի, 2015թ. - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՀԲԸՄ-88» համաժողովի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ մասնակիցների, ովքեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Իրաքի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հայ համայնքները։
3-ը մայիսի, 2015թ. - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում էր խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: