ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Բարեկամության շրջանակներ Միջխորհրդարանական հանձնաժողովներ Արտաքին կապեր Բարեկամական խմբեր

Չորրորդ գումարման Ազգային ժողով

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ 19-ը հունիսի, 2005թ.

                             Գործունեության ժամանակաշրջանը՝ 30-ը հունիսի, 2005թ. – 10-ը հունիսի, 2010թ.

 

18-ը հուլիսի, 2005թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ միասին Արցախ ժամանած մի խումբ ուսանողների:

19-ը հուլիսի, 2005թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական միություն» միջազգային կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների:

2-ը օգոստոսի, 2005թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին և նրա հետ միասին Արցախ ժամանած մի խումբ կանադահայ երիտասարդների:

2-ը օգոստոսի, 2005թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երկիր և մշակույթ» համահայկական կազմակերպության մի խումբ անդամների:

12-ը սեպտեմբերի, 2005թ. -  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիակությանը:

13-ը սեպտեմբերի, 2005թ. -  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Պատմություններ արտասահմանից» ծրագրի շրջանակներում Հոլանդիայից ժամանած մի խումբ երիտասարդ հետազոտողների:

20-ը սեպտեմբերի, 2005թ. - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

26-ը սեպտեմբերի, 2005թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ Արևմտյան շրջանային վարչության պատվիրակությանը՝ վարչության ատենապետ Արա Ահարոնյանի գլխավորությամբ:

12-ը հոկտեմբերի, 2005թ. -  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական միություն» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Յոհան Վիլհելմ Էլթվիքին: 

22-ը հոկտեմբերի, 2005թ. - Եվրամիության երկրներում իր աշխատանքային ուղևորության շրջանակներում ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը Փարիզում մասնակցել է ի նպաստ Արցախի գործունեություն ծավալած ֆրանսիական և ֆրանսահայ 28 կազմակերպությունների խորհրդաժողովին, որը կազմակերպվել էր Ֆրանսիայում ԼՂՀ Ներկայացուցչության կողմից:

24-26-ը հոկտեմբերի, 2005թ. – Աշխատանքային այցով Գերմանիայում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի նախագահը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Բունդեստագի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության  փոխնախագահ Գերնոտ Էրլերի, Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Օլիվեր Վիկի և նույն կազմակերպության`  կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Դր. Մարտին Հոֆմանի, Գերմանիայի խոշորագույն մատենագիտական կենտրոններից մեկի` Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն տիկին Բարբարա Շնայդեր-Քեմպֆի, գերմանահայ միությունների և կազմակերպությունների հետ:

Բեռլինի Ազատ համալսարանի` «Եվրամիության նոր հարևաններ քաղաքականությունը» թեմայով սեմինարին Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հատուկ զեկուցմամբ` նվիրված ԼՂՀ պետականության կայացմանը: Նույն համալսարանի Արևելյան Եվրոպայի ինստիտուտում խորհրդարանի նախագահը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղը 2005 թվականին. քաղաքական և սոցիալական հարթություններ» զեկուցմամբ:

Խորհրդարանի նախագահի ելույթ է ունցել նաև Բեռլինի Եվրոպական ակադեմիայում «Եվրամիությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը» թեմայով կազմակերպված սեմինարին:

14-16-ը նոյեմբերի, 2005թ. - «Արցախի Վերածնունդ» ծրագրի հանգանակությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ Կալիֆորնիա են ժամանել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: ԼՂՀ պատվիրակությունը Լոս Անջելեսում, Սաքրամենտոյում և Սան-Դիեգոյում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

9-ը փետրվարի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի՝ Հարավային Կովկասի գծով պատասխանատուներ Միրիամ Սթրուքին և Իթեքե Հուգենբումին:

27-ը փետրվարի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լյուքսեմբուրգի խորհրդարանական պատվիրակությանը:

31-ը մարտի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժղովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է տարածաշրջանային հակամարտությունների Դարտմուտյան խորհրդաժողովի՝ ղարաբաղյան հակամարտության գծով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահներ Վիտալի Նաումկինին, Հարոլդ Սոնդերսին և նրանց ուղեկցող անձանց, որոնք Ստեփանակերտ էին ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

26-27-ը ապրիլի, 2006թ. - ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ է ժամանել ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ:

28-ը ապրիլի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել պատգամավորների հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:

22-ը հունիսի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն աշխատանքային այցով ժամանել են Բոստոն: Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատում հանդիպում են ունեցել խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Կապրիելյանի ու պալատի խոսնակի առողջապահության գծով խորհրդական Քրիս Հագերի, Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարության ներկայացուցիչներ Քարոլին Մուգարի ու Էնթոնի Պարսամյանի, «Բոստոն Գլոբ» թերթի խմբագրության խորհրդի անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

26-ը հունիսի – 4-ը հուլիսի, 2006թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը աշխատանքային այցով ժամանել են Վաշինգտոն: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել սենատորներ Լինկոլն Չաֆիի ու Ջեք Ռիդի, կոնգրեսական, օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Ջիմ Կոլբիի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի` Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Մեթյու Բրայզայի, Marshall Legacy Institute կազմակերպության նախագահ Պերի Բալտիմորի, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ելույթ են ունեցել Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտում կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն` խաղաղության նախադրյալներ» թեմայով միջոցառմանը:

ԱՄՆ Կոնգրեսի Կապիտոլիի շենքում կայացել էընդունելություն` ի պատիվ ԼՂՀ պատվիրակության: Ընդունելությանը մասնակցում էին ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը, Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի հայկական ազգային հանձնախմբի ղեկավարությունը, Կոնգրեսի աշխատակիցներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջո Նոլենբերգը, Էդվարդ Ռոյսը, Քերոլին Մալոնին, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը:

28-ը հունիսի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցն ընդունել է Շվեդիայի Ձախ կուսակցության՝ նույն օրը կարճատև ճանաչողական այցով ժամանած պատվիրակությանը՝ Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի անդամ, Շվեդիայի Ձախ կուսակցության առաջին փոխնախագահ Ուլլա Հոֆմանի գլխավորությամբ:

31-ը օգոստոսի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բելգիայի Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեին:

4-ը սեպտեմբերի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ ՂուլյանՆ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցած հարավօսական պատվիրակության անդամներին՝ արտաքին գործերի փոխնախարար Ալան Փլիևը և պաշտպանության ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Իբրահիմ Գասիևը:

5-ը սեպտեմբերի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության պատվիրակության անդամներին:

18-ը սեպտեմբերի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերի կոմիտեի զեկուցող Լեո Պլատվոետին:

25-ը սեպտեմբերի, 2006թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ռամկավար-ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամներ, ԱՄՆ Արևմտյան ափի և Կանադայի շրջանային վարչության ատենապետ Արա Ահարոնյանին և ՀՌԱԿ վարչության ատենադպիր Կարեն Կակոյանին:

20-22-ը նոյեմբերի, 2006թ. – Երևանում տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էր ԼՂՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

16-ը մայիսի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Գերմանիայից Ստեփանակերտ ժամանած քաղաքական, հասարակական, գործարար և լրագրողական շրջանակների մի խումբ գործիչների:

16-ը հուլիսի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունն Անդրկովկասում» նախագծի շրջանակներում Ստեփանակերտ ժամանած միջազգային հետազոտական խմբի անդամներին՝ Դանիայի Ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Կարստեն Մյոլլերի գլխավորությամբ:

21-ը հուլիսի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) աջակցությամբ ճանաչողական այցով Արցախ ժամանած մի խումբ ուսանողների ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Ռումինիայից և Կանադայից: 

24-ը հուլիսի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած ներկայացուցչական խմբի անդամներին:

23-ը օգոստոսի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի Թագավորության Համայնքների պալատի անդամ Ստիվեն Փաունդին և նրան ուղեկցող անձանց:

28-ը օգոստոսի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է  շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնևի համալսարանի  պրոֆեսոր, միջազգային մրցանակների դափնեկիր Միշել Մայորին և մեր հայրենակից՝ Իսպանիայի Եվրոպական աստղաֆիզիկայի կենտրոնի «Տիեզերքի քիմիական էվոլյուցիա» լաբորատորիայի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին:

7-ը սեպտեմբերի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն  ընդունել է ԼՂՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության պաշտոնական պատվիրակություններին:

28-ը սեպտեմբերի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի հայկական համայնքի մի խումբ երիտասարդների:

27-ը հոկտեմբերի, 2007թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղույլանն ընդունել է Ռուսաստանի ռազմավարական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինին, գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի Մոսկվայի ներկայացուցչության տնօրեն Փիթեր Լինկեին և այդ կազմակերպությունների մի խումբ փորձագետների:

18-ը ապրիլի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովում գումարվել է Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ, հանձնաժողովի համանախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը:

19-ը ապրիլի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

12-ը մայիսի, 2008թ.  - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ընծա» համահայկական երգի հերթական փառատոնի մասնակիցներին՝ միջոցառման պատասխանատու, Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

27-ը մայիսի, 2008թ. -  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:

28-ը մայիսի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ֆրանսիացի հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանությանը նվիրված միշարք հետազոտական աշխատանքների հեղինակ Իվ Տերնոնին և նրա տիկնոջը՝ Միշելին Տերնոնին:

2-6-ը հունիսի, 2008թ. - Բեռլինում էր ԼՂՀ պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հասարակական-քաղաքական շրջանակների, վերլուծաբանական կենտրոնների ներկայացուցիչների, Գերմանիայի Բունդեստագի անդամների հետ, մասնակցել Բեռլինի Եվրոպական ակադեմիայի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում» թեմատիկ խորհրդաժողովին:

21-ը հունիսի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Մոմենտում. բանակցային և առաջնորդության մշակույթի փոփոխություն» միջազգային համացանցի հայաստանյան խմբի անդամներին:

19-ը հուլիսի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է   ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից և Ավստրալիայից ճանաչողական այցով Արցախ ժամանած մի խումբ ուսանողների:

30-ը օգոստոսի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի գլխավորությամբ Երևանից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:

9-ը հոկտեմբերի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին և ՍԴ անդամ Հենրիկ Դանիելյանին: 

10-ը նոյեմբերի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հոլանդիայից և Վրաստանից ժամանած մի խումբ երիտասարդ հասարակական գործիչների:

15-ը նոյեմբերի, 2008թ. -  ԼՂՀ ԱԺ փոքր դահլիճում, դռնփակ ռեժիմով տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ՄԽ հանախագահների հետ: Մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը, ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, պատգամավորներ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Մեթյու Բրայզան (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

20-ը դեկտեմբերի, 2008թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

19-ը փետրվարի, 2009թ. – Աշխատանքային այցով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  է ժամանել Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԼՂՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և խորհրդարանական դիվանագիտության անելիքները, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության առանձնահատկությունները ԼՂՀ-ում և նրա կատարելագործման հնարավորությունները, կրթության և գիտության խնդիրներն օրենսդրական կարգավորման շրջանակներում:

23-ը փետրվարի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Բյուրոյի անդամ, սոցինտերնում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանին: 

16-ը ապրիլի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել և առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ, որը նախօրյակին Ստեփանակերտ է ժամանել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով: 

Նույն օրն աշխատանքներն է սկսել ԼՂՀ   Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի և ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

20-ը ապրիլի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը Ստեփանակերտում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի, պատգամավորներ Սամվել Նիկոյանի և Էռնեստ Սողոմոնյանի հետ:

25-ը ապրիլի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

8-ը հունիսի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին և նրան ուղեկցող անձանց՝  խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուային, Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին և «Սատար Ղարաբաղին» ֆրանսահայ միության նախագահ Ռաֆայել Մուսայելյանին: 

15-ը հունիսի, 2009թ. -  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

26-ը հունիսի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» միջազգային կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների:

27-ը օգոստոսի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանին:

3-ը սեպտեմբերի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և ԼՂՀ ներկայացուցիչների հետ:

6-ը հոկտեմբերի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Բո Կաստենսին, ով Արցախում էր ճանաչողական այցով:

22-ը հոկտեմբերի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արգենտինահայ հայտնի երաժիշտ Գագիկ Գասպարյանին և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության տեղական բաժանմունքի պատասխանատուներից՝ տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Արթուրո Կեդիկյանին:

27-ը հոկտեմբերի, 2009թ. - ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորած պատվիրակությանը:

25-30-ը հոկտեմբերի, 2009թ. - Ֆրանսիայում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել  Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի և խմբի անդամների, Փարիզի մերձակա մի շարք հայաշատ քաղաքների քաղաքապետերի, Մարսելի փոխքաղաքապետի, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարության հետ:

2-4-ը նոյեմբերի, 2009թ. -        Ռուսաստանի Դաշնությունում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը: ՌԴ Պետդումայում ԼՂՀ պատվիրակությանն ընդունել է Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ իր կուսակցության պատգամավորական խմբակցության մի քանի անդամների հետ միասին և «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական խմբի համակարգող Իգոր Չերնիշենկոն:

15-ը դեկտեմբերի, 2009թ. - Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ յոթերորդ նիստը: ԼՂՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

1-ը մարտի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովում, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում, տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի, սոցիալական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:  

5-ը մարտի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

12-ը մարտի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ:

19-ը մայիսի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի հատուկ առաքելություններով ներկայացուցիչ Մորիս Բոնոին, որը նախօրյակին Արցախ էր ժամանել դիտորդական առաքելությամբ:

8-ը հունիսի, 2010թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և նույն խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան, Ռիշար Մալիեն, Առլետ Գրոսկոստը, Ռընե Ռուքեն, Միշել Դիֆենբաքերը, Պասկալ Կրոզոն: