ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Բարեկամության շրջանակներ Միջխորհրդարանական հանձնաժողովներ Արտաքին կապեր Բարեկամական խմբեր

Երրորդ գումարման Ազգային ժողով

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ 18-ը հունիսի, 2000թ.

Գործունեության ժամանակաշրջանը՝ 10-ը հուլիսի, 2000թ. – 30-ը հունիսի, 2005թ.

 

23-27-ը հոկտեմբերի, 2000թ. – Աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը Լոս Անջելեսում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող հեռուստամարաթոնի աշխատանքներին:

9-ը նոյեմբերի, 2000թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի հրավերով Ստեփանակերտ է ժամանել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

23-ը մայիսի, 2001թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Շուշիի Ռեալական ուսումնարանի 120-ամյակի նվիրված գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պատվիրակության մի խումբ անդամների` ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ԳԱԱ անդամ Էդուարդ Ղազարյանի գլխավորությամբ:

24-ը մայիսի, 2001թ. – ԱԺ փոխնախագահ Մուշեղ Օհանջանյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության պատգամավորական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը:

3-ը հուլիսի, 2001թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարներին:

15-ը օգոստոսի, 2001թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Նիդեռլանդիայի Թագավորության խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Լիյտ վան Դիյկեին:

11-ը սեպտեմբերի, 2001թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ՀՀ «Գերագույն պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության պատվիրակությանը` ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի գլխավորությամբ:

28-ը հոկտեմբերի, 2001թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ադրիան Սևերինի գլխավորած պատվիրակությանը:

7-ը դեկտեմբերի, 2001թ. –ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները` ԱԺ փոխխոսնակ Մուշեղ Օհանջանյանի գլխավորությամբ, մեկնել են Երևան:

19-ը դեկտեմբերի, 2001թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է  Ստեփանակերտ ժամանած Հայաստանի ԺԱՄ վարչության անդամներին` նախագահ Սեյրան Ավագյանի գլխավորությամբ:

12-ը փետրվարի, 2002թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակությանը` նրա ղեկավար, Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ:

23-ը փետրվարի, 2002թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է  «Ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) պատվիրակությանը` կազմակերպության նախագահ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:

17-ը ապրիլի, 2002թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ:

9-ը հուլիսի, 2002թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ:

12-ը օգոստոսի, 2002թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՄՆ-ից ժամանած խմբի ղեկավար, պետքարտուղարության նախկին պաշտոնյա Ջեյմս Հուպերին: Խմբի կազմում էին պետքարտուղարության նախկին խորհրդական Լուիս Մելլը, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի աշխատակից Բրենդա Փիրսոնը, Հարավսլավիայի նախկին ԱԳՆ փոխնախարար Վլադիմիր Մատիչը, Տանզանիայում և Հորդանանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Վիտսը:

7-ը սեպտեմբերի, 2002թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է հանրապետության նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը՝ փոխնախագահ Վալերի Աշբայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Աբխազիայի խորհրդարանի նախագահ Նուգզար Աժուբան, Սուխումի քաղաքապետ Լեոնիդ Լոլուան: 

10-ը հոկտեմբերի, 2002թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Եգոյանի հրավերով մեկնել է Կանադա:

2-ը նոյեմբերի, 2002թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Արցախ ժամանած մի խումբ բրիտանացի խորհրդարանականների՝ Միացյալ Թագավորության լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին լորդ Շենոնը, Համայնքների պալատի անդամներ Ռոբերտ Վեերինգը, Ջեյն Գրիֆիթսը, Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Օդետ Բազիլը:

13-ը դեկտեմբերի, 2002թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

21-ը ապրիլի, 2003թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ՏԱՍԻՍ-ի «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրի գլխավոր փորձագետ, Գերմանիայի Նորդռայն Վեստֆալեն երկրամասի խորհրդարանի նախկին գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Հայնրիխ Գրոսսե-Զենդերին:   

12-14-ը սեպտեմբերի, 2003թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի հրավերով Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում էին  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը:

27-ը սեպտեմբերի - 2-ը հոկտեմբերի, 2003թ. - Աբխազիայի պետական անկախության 10-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու նպատակով Սուխումում էր ԼՂՀ պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը և նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը:              

4-ը հոկտեմբերի, 2003թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է դանիացի հասարակագետ, Կոպենհագենի համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մարտա-Լիզա Մագնուսսոնին:  

9-ը հոկտեմբերի, 2003թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Ավստրալիայի խորհրդարանի անդամ Գլեդիս Բերեջիկլյանին:

9-ը հոկտեմբերի, 2003թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԱՄՆ Գլենդեյլի քաղաքապետարանի բավական ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքային խորհրդի անդամ Րաֆֆի Մանուկյանի գլխավորությամբ:  

10-17-ը հոկտեմբերի, 2003թ. - «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի գլխավորությամբ, մեկնել է Կանադա՝  տեղի հայ համայնքում  այդ համահայկական կառույցի 10-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով: Այցի ծրագրի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մոնրեալի և Տորոնտոյի հայ համայնքի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Արցախի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետագա ֆինանսավորման հարցը:

 

23-ը նոյեմբերի, 2003թ. - Երևանում էր ԼՂՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:

 

12-ը փետրվարի, 2004թ. -  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է բրիտանական «ԼԻՆՔՍ» ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝  տնօրեն Սթեֆան Նեշի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում «ԼԻՆՔՍ»-ի համակարգող Ջուլիան Բրոքսապը, «Միջազգային տագնապ» կազմակերպության անդամ Փոլ Լոուրենսը և «Կաթոլիկ օգնության ընկերություն» ամերիկյան կազմակերպության ենթատարածաշրջանային ներկայացուցիչ Ռիչարդ Հոֆմանը:    

23-ը փետրվարի, 2004թ. -  ԼՂՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դևիսի հանդիպումները ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի և խմբակցությունների հետ:

5-ը  հունիսի, 2004թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերին:

17-19-ը հունիսի, 2004թ. - Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նիստերին մասնակցելու նպատակով Երևանում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: 

30-ը հունիսի, 2004թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Հարավային Կովկասի գծով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Հեյքի Թալվիթիեյին:

19-ը հոկտեմբերի, 2004թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի պատվիրակությանը՝ Անի Թոթայի գլխավորությամբ:

20-ը հոկտեմբերի, 2004թ. - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Միջխորհրդարանական միության  բրիտանական խմբի՝  ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած պատվիրակությանը՝ Համայնքների պալատի անդամներ Գորդոն Մարսդենին (պատվիրակության ղեկավար), Ջեյն Գրիֆիթսին, Քենդի Աթերտոնին, Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, խմբի քարտուղարի տեղակալ Ջիմ Ռոջերսին: