Երկրորդ գումարման Խորհրդարան
Խորհրդարանական ընտրությունների օրը՝ 30-ը ապրիլի, 1995թ.
Գործունեության ժամանակաշրջանը՝ 23-ը հունիսի, 1995թ. – 10-ը հուլիսի, 2000թ.
17-ը հուլիսի, 1995թ. – ԼՂՀ Խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանն ընդունել է Օսլոյի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի խորհրդատու Ջոնաթան Կոենին:
28-ը հուլիսի, 1995թ. – Ստեփանակերտ է ժամանել «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության պատվիրակությունը, որի կազմում էին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, կազմակերպության հիմնադիր և նախագահ Հանս Շտուգելբերգերը:
20-ը օգոստոսի, 1995թ. – ԼՂՀ Խորհրդարանի խոսնակ Կարեն Բաբուրյանը ընդունել է աշխարհի ավետարանական եկեղեցիների գլխավոր քարտուղար Միենդ Յան Ֆաբերին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Մերի Կելդորին:
18-ը սեպտեմբերի, 1995թ. – ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ:
9-ը հոկտեմբերի, 1995թ. – Իր քսանհինգերորդ այցով Ղարաբաղում էր Անգլիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նրան ընդունել են խորհրդարանի նախագահի տեղակալ Լավրենտի Գաբրիելյանը ու վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը:
14-ը նոյեմբերի, 1995թ. – Աշխատանքային այցով Ստեփանակերտում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը:
15-ը դեկտեմբերի, 1995թ. – ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանն ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին:
27-29-ը փետրվարի, 1996թ. – ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հրավերով ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Կարեն Բաբուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երևան: Պատվիրակություն հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
29-ը ապրիլի, 1996թ. – Աշխատանքային այցով Երևան են ժամանել ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և նախագահի տեղակալ Բորիս Առուշանյանը: Նրանց ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը:
7-ը հունիսի, 1996թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և արտաքին հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ Վասիլի Աթաջանյանը մասնակցել են Սոֆիայում անցկացվող Ուղղափառության եվրոպական միջխորհրդարանական համաժողովի երրորդ խորհրդակցությանը:
3-ը օգոստոսի, 1996թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը հանդիպել են Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբում Գերմանիայի դեսպան Ֆրանկ Լամբախին:
27-ը օգոստոսի, 1996թ. – ԼՂՀ խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԺ մի խումբ պատգամավորների հետ:
29-ը հոկտեմբերի, 1996թ. – ԼՂՀ խորհրդարանի պատվիրակությունը` նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հրավերով, մեկնել է Երևան:
18-ը դեկտեմբերի, 1996թ. – ԼՂՀ ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը և փոխվարչապետ Ժիրայր Պողոսյանը ընդունել են Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
28-ը հունվարի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնին և նրան ուղեկցող անձանց:
19-ը մարտի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ:
9-ը ապրիլի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահության անդամ Լիդյա Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Մարկ Սկոֆֆորդին (Դանիա):
21-ը ապրիլի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության` ԼՂՀ-ում նոր ներկայացուցիչ Ստեֆան Մյուլլերին (Շվեյցարիա):
23-ը ապրիլի, 1997թ. – Ստեփանակերտ է այցելել ՌԴ ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար, գեներալ Ալեքսանդր Լեբեդը: Հանդիպումներ են տեղի ունեցել վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ:
26-ը մայիսի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության` ՀՀ-ի և ԼՂՀ-ի համակարգող Պիեռ Գանդոնին և նույն կազմակերպության` Արցախում ծրագրի պատասխանատու Սթիվեն Կոռնիշին:
12-ը հունիսի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով մեկնել է Երևան, որտեղ հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Արա Սահակյանի և Կարապետ Ռուբինյանի հետ:
19-ը հունիսի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի և լրատվության հանձնաժողովի նախագահ Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղում ներկայացուցչի դաշտային օգնական Ալեքսանդր Սամարսկուն:
21-ը հունիսի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահության անդամ Լիդա Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղում ներկայացուցչի դաշտային օգնական Ալեքսանդր Սամարսկուն:
23-29-ը հունիսի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Աթենքում մասնակցել է Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրման հեռանկարները թեմայով գիտաժողովին և Ուղղափառության եվրոպական միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ կոնֆերանսի աշխատանքներին:
13-ը օգոստոսի, 1997թ. – Ստեփանակերտ է ժամանել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը, որի կազմում էին Ջո Նոլենբերգը, Նիտա Լոուվեյը, Ռոդնի Ֆրելինգհայզենը և Մաք Քոլինզը:
3-ը հոկտեմբերի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի և լրատվության հանձնաժողովի նախագահ Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ Միսկի խմբի գործող նախագահի` Լեռնային Ղարաբաղում դաշտային օգնական Ալեքսանդր Սամարսկուն և նրան փոխարինող դանիացի դիվանագետ Բյոռն Լաուրիցենին:
21-ը դեկտեմբերի, 1997թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Երևան:
9-ը հունվարի, 1998թ. – ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների և կառավարության անդամների հետ:
17-ը հունվարի, 1998թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանին:
14-ը ապրիլի, 1998թ. – Հերթական այցով Արցախում էր բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը:
20-ը մայիսի, 1998թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբում Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրանկ Լամբախին:
26-ը մայիսի, 1998թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնին և Պատրիկ Քենեդին:
1-ը հունիսի, 1998թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պատվիրակությանը` կուսակցության Հայաստանի վարիչ մարմնի ատենապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի գլխավորությամբ:
10-ը հուլիսի, 1998թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանին Երևանում ընդունել են ՀՀ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը և փոխնախագահ Ալբերտ Բազեյանը:
16-ը հուլիսի, 1998թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական, չեխ դիվանագետ Միրոսլավ Վումետալին:
12-ը սեպտեմբերի, 1998թ. – ՀՀ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանին:
17-ը սեպտեմբերի, 1998թ. - ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ պատվիրակությանը:
12-20-ը նոյեմբերի, 1998թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն այցելել է Սոչի` մասնակցելու «Կովկասն առանց պատերազմի» թեմայով գիտաժողովին:
15-ը դեկտեմբերի, 1998թ. – ՀՀ Սահմանադրական դատարանի և Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահության հետ:
1-ը մարտի, 1999թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է ԿԽՄԿ-ի Եվրոպայի և Ամերիկայի երկրների գծով տնօրեն Անժելո Գնեդինժերին, Արևելյան Եվրոպայի երկրների համակարգող Դոմինիկ Բուֆին և ԼՂՀ-ում Կարմիր խաչի ներկայացուցիչ Պենի Ֆարարին:
26-ը հոկտեմբերի, 1999թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է «Գյուլբենկյան» բարեգործական հիմնադրամի անդամ, պորտուգալական Պարտեքս նավթային ընկերության նախագահ Միքայել Գյուլբենկյանին:
10-ը փետրվարի, 2000թ. – ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն ընդունել է շվեյցարական «Սեյվինվեստ» ֆիրմայի ներկայացուցիչներ Վիտալի և Վերա Սամսոնենկոներին: