ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Բարեկամության շրջանակներ Միջխորհրդարանական հանձնաժողովներ Արտաքին կապեր Բարեկամական խմբեր

Առաջին գումարման Գերագույն խորհուրդ

Գերագույն խորհրդի ընտրությունների օրը՝ 28-ը դեկտեմբերի, 1991թ.

Գործունեության ժամանակաշրջանը՝ 6-ը հունվարի, 1992թ. – 23-ը հունիսի, 1995թ.

 

17-ը փետրվարի, 1992թ. – ԼՂՀ Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահ Արթուր Մկրտչյանն ընդունել է  Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԽ անդամ երկրների դիտորդական խմբին:

20-ը մարտի, 1992թ. – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Ստեփանակերտ են ժամանել ԱՄՆ նախկին պետքարտուղար Սեյրուս Վենսը և ԵԱՀԽ լիազոր ներկայացուցիչ Յանուշ Կուբիչը (Հունգարիա):

21-ը մարտի, 1992թ. – Ստեփանակերտ է ժամանել Ֆրանսիայի սոցիալական և հումանիտար օգնության հարցերով նախարար Բերնար Կուշները` ԼՂՀ-ում մարդասիրական միջանցքի բացման նպատակով:

31-ը մարտի, 1992թ. – Ստեփանակերտ են ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

1-ը ապրիլի, 1992թ. – ԼՂՀ ղեկավարությունը Ստեփանակերտում հանդիպել է ԵԱՀԽ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտգործնախարար Իրժի Դինստբիրի հետ:

1-ը ապրիլի, 1992թ. – Ստեփանակերտ է ժամանել Իրանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Վայեզին:

10-ը ապրիլի, 1992թ. – Ստեփանակերտ է ժամանել ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը:

2-ը հունիսի, 1992թ. – ԼՂՀ ԳԽ առաջին նստաշրջանը վերսկսել է աշխատանքները: Ներկա էին ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:

27-ը հունիսի, 1992թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը և ԼՂՀ ԳԽ նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը հանդիպել են ՀՀ ղեկավար շրջանակների և Մոսկվայում ԵԱՀԽ անդամ երկրների Մինսկում գումարվելիք համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլիի հետ:

1-ը հուլիսի, 1992թ. – ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունել է որոշում՝ ԵԱՀԽ շրջանակներում նախապատրաստական հանդիպմանը մասնակցելու համար ԼՂՀ պատվիրակությանը (Բորիս Առուշանյան, Հրանտ Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյան, Հրայր Բալյան) Հռոմ ուղարկելու մասին:

26-ը հուլիսի, 1992թ. – Ստեփանակերտ է ժամանել Ռուսաստանի Դաշնության հատուկ հանձնարարությունների դեսպան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռուսաստանյան միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը:

27-ը հուլիսի, 1992թ. – ԼՂՀ ԳԽ հատուկ պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ:

27-ը հուլիսի, 1992թ. – ԼՂՀ պատվիրակ Ալբերտ Ղազարյանը մասնակցել է Մոսկվայում գումարված անդրազգային ռադիկալ կուսակցության համաժողովին:

2-ը օգոստոսի, 1992թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի  Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պառլամենտականներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից:

4-15-ը օգոստոսի, 1992թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով, մեկնել է ԱՄՆ, որտեղ կայացել են հանդիպումներ ԱՄՆ Սենատի, պետքարտուղարության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև Ամերիկայի հայ համայնքի հետ:

24-26-ը օգոստոսի, 1992թ. – ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլին այցելել է Բաքու, Երևան և Ստեփանակերտ:

7-ը հունվարի, 1993թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության նախագահ Հանս Շտուկելբերգին, Հոլանդիայի «Բաց դռներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Բոբ Իստմային, գերմանացի վիրաբույժ ու հասարակական գործիչ Ֆրիդրիխ Շուստերին, հայկական համաշխարհային համագումարի նախագահ Ջեյմս Կառնուլյանին և մի խումբ արտասահմանյան լրագրողների:

19-ը փետրվարի, 1993թ. – ԼՂՀ ԳԽ նախագահությունը ընդունել է  որոշում՝ ԵԱՀԽ Մինսկի խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար պատվիրակություն Հռոմ գործուղելու մասին:

14-ը հունիսի, 1993թ. – Ստեփանակերտ է ժամանել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ վարելու նպատակով:

21-ը հունիսի, 1993թ. – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել ԼՂՀ ԳԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը:

1-ը հուլիսի, 1993թ. – ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլին այցելել է Բաքու, Երևան և Ստեփանակերտ՝ հակամարտող կողմերին 1993թ. հունիսի 3-4-ը Հռոմում կայացած ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից հավանության արժանացած ժամանակացույցի ընդունման առաջարկով:

13-ը հուլիսի, 1993թ. – ԼՂՀ է ժամանել Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության պատվիրակությունը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի համաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելլիի գլխավորությամբ:

14-ը հուլիսի, 1993թ. – ԼՂՀ ԳԽ պատվիրակությունը (Համլետ Գրիգորյան, Հրանտ Խաչատրյան, Գեորգի Պետրոսյան, Ռադիկ Հայրիյան, Մաքսիմ Միրզոյան) մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Իտալիայի վերազգային արմատական կուսակցությունների խորհրդաժողովին:

19-ը հուլիսի, 1993թ. – ԼՂՀ ղեկավարության հրավերով Ստեփանակերտ են ժամանել ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, վարչապետ Հրանտ Բագրատյանը, արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը, պաշտոնատար այլ անձինք:

24-ը հուլիսի, 1993թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունել է ՀՀ ԳԽ պատվիրակությանը` ԳԽ նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյանի գլխավորությամբ:

18-ը սեպտեմբերի, 1993թ. – Աշխատանքային այցով Ստեփանակերտ է ժամանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը` Լորդերի պալատի անդամ, «Բրիտանիա-Հայաստան» խորհրդարանական խմբի ղեկավար, լորդ Ռիչարդ Շենոնի գլխավորությամբ:

23-ը սեպտեմբերի, 1993թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությանը` Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ:

16-ը դեկտեմբերի, 1993թ. – ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունել է որոշում՝ ԵԱՀԽ Միջխոհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ԼՂՀ պատվիրակությանը (ղեկավար` ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյան) Ֆինլանդիա գործուղելու մասին:

21-22-ը դեկտեմբերի, 1993թ. – ՌԴ ԱԳՆ-ի, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի և Ալանդական խաղաղության ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար-հանդիպում` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությամբ:

18-ը հունվարի, 1994թ. – ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունել է որոշում՝ Եվրախորհրդի Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ԼՂՀ պատվիրակությանը (ղեկավար` ԼՂՀ ԳԽ նախագահության անդամ Վալերի Ալեքսանյան) Ստրասբուրգ գործուղելու մասին:

22-ը մարտի, 1994թ. – ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունել է որոշում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների համագործակցության մասին:

31-ը մարտի–3-ը ապրիլի, 1994թ. – ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խաղաղարար խումբն այցելել է Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

28-ը ապրիլի, 1994թ. - ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունել է որոշում՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ԳԽ պատվիրակությանը (ղեկավար` ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյան) Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեք գործուղելու մասին:

3-ը հունիսի, 1994թ. - ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունել է որոշում՝ ԱՊՀ Միջխորհրդարանային վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ԳԽ պատվիրակությանը (ղեկավար` ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյան) Սանկտ-Պետերբուրգ գործուղելու մասին:

17-ը հունիսի, 1994թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը հանդիպել է սոցիալ- դեմոկրատական «Հնչակ» կուսակցության ղեկավարների հետ:

24-ը հունիսի, 1994թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը` Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ:

28-ը հունիսի – 5-ը հուլիսի, 1994թ. – ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ, Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի հրավերով, այցելել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրամիության հանձնաժողովի աշխատանքներին, քննարկելու Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների արտաքին կապերին առնչվող հարցեր:

4-ը հուլիսի, 1994թ. – ԼՂՀ նախագահությունն ընդունել է  որոշում  ԼՂՀ  և  ՌԴ խորհրդարանների  համագործակցության մասին:

26-ը սեպտեմբերի, 1994թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունել է Ֆրանսիայի Քլամար քաղաքի փոխքաղաքապետ Հակոբ Արթինյանին` ֆրանսահայ մի խումբ գործարարների հետ:

9-ը հոկտեմբերի, 1994թ. – Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ախսարբեկ Գալազովի հրավերով Վլադիկավկազ է մեկնել ԼՂՀ պատվիրակությունը` ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ:

Նոյեմբեր, 1994թ. – ԼՂՀ ԳԽ պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը հանդիպել է Բունդեստագի պատգամավոր Ուդո Աշկենի հետ:

28-ը հունվարի, 1995թ. – Աշխատանքային այցով Ստեփանակերտում էր ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը:

6-ը ապրիլի, 1995թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերով, Էջմիածնում մասնակցել է ազգային եկեղեցական ժողովի բացմանը:

7-ը ապրիլի, 1995թ. – ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը հանդիպել է Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի միջազգային դաշնության նախագահ Կոռնելիո Սամորուկի հետ:

24-ը ապրիլի, 1995թ. – ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Խորհրդարանի ղեկավար Կարեն Բաբուրյանի, արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հանդիպումը Ռուսաստանի Ֆեդերացիայի Ֆեդերալ ժողովի Պետական դումայի խորհրդարանականների պատվիրակության հետ: