Ընդունված է 2004թ. նոյեմբերի 24-ին
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ագրարային պե-տական տեսչությունների գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական ապահով-ման հիմունքները, կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի (այսուհետև՝ տնտեսավարող սուբյեկտներ), ինչպես նաև քաղաքացիների ու ագրարային պետական տեսչությունների փոխհարաբերությունները:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ագրարային պետական տեսչությունների մասին օրենսդրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ագրարային պետական տեսչությունների գոր-ծունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդը-րական այլ ակտերով և ագրարային պետական տեսչությունների կանոնադրությամբ:
Հոդված 2. Ագրարային կանոնները
Ագրարային կանոնները՝ գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավա-րող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից պարտադիր կատարման միջոցառումների համալիր են, որոնց իրականացումն ապահովում է գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, գյուղատնտեսական մթերքների ու արտադրանքի, կենդանիների, տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և գործիքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած չափանիշները:
Հոդված 3. Ագրարային պետական տեսչությունների հիմնական խնդիրները
Ագրարային պետական տեսչությունները վերահսկում են ագրարային կանոնների և գյուղա-տնտեսական գործունեությանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ակտերով ու օրենքով նախատեսված դեպ-քերում՝ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:
Ագրարային պետական տեսչություններն իրենց վերահսկողական գործունեությունն իրակա-նացնում են ագրարային պետական տեսուչների միջոցով:
Հոդված 4. Ագրարային պետական տեսչությունների համակարգը
Ագրարային պետական տեսչությունները պետական լիազորված մարմիններ են, որոնք կազ-մակերպվում են վարչատարածքային սկզբունքով և գործում են հանրապետական գործադիր մարմ-նի համակարգում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով ստեղծվում են հետևյալ ագրարային պետական տեսչությունները՝
ա) երկրագործության.
բ) անասնաբուժական եւ անասնապահական.
գ) գյուղատնտեսական տեխնիկայի:
Ագրարային պետական տեսչությունների կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ: Ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. Երկրագործության պետական տեսչության գործունեության ուղղությունները
Երկրագործության պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում՝
ա) հողերի մշակման, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի.
բ) սերմանյութերի, ցանքանյութերի և տնկանյութի (արմատակալների) արտադրության, ներ-մուծման և իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման.
գ) բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի.
դ) թունանյութերի, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահպանման, իրացման և ոչնչացման.
ե) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկություն-ների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրա-կանացման ու բազմաբնույթ կադաստրի վարման.
զ) հողում, բուսաբուծական մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացու-թյունների անթույլատրելի քանակի կանխարգելման ուղղություններով:
Հոդված 6. Անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության գործունեության ուղղությունները
Անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում՝
ա) անասնաբուժական ծառայության, անասնապահության և տոհմային գործի վարման,
բ) մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպա-նության,
գ) կենդանիների (թռչունների, ձկների, մեղուների, գազանների և այլն) վարակիչ և ոչ վա-րակիչ հիվանդությունների տարածման կանխման ու վերացման,
դ) անասնապահական մթերքների և հումքի արտադրության, փոխադրման, պահպանության ու իրացման,
ե) անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրման, պահպանման, օգտագործման ու ոչնչացման,
զ) կարանտին հիվանդությունների և այլ երկրներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման ուղղություններով:
Հոդված 7. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության գործունեության ուղղությունները
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերահսկողություն է իրականաց-նում՝
ա) տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառ-ման ու միասնական համարանիշների ապահովման.
բ) տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովման.
գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի և շահագործման կանոնների կատարման ուղղություններով:
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. Ագրարային պետական տեսուչի իրավունքները
Ագրարային պետական տեսուչը սույն օրենքով սահմանված խնդիրներին և գործունեության ուղղություններին համապատասխան իրավունք ունի՝
ա) կատարել տեսչական ստուգումներ գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների արտադրական տարածքներում (այգի, ցանքա-տարածք և այլն), ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում.
բ) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ և այլ տեղեկություններ ու վերց-նել փորձանմուշներ.
գ) տալ պարտադիր կատարման համար ցուցումներ՝ ագրարային կանոնների բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց իրականացմանը.
դ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին ներկայացնել հաղորդումներ՝ մեղավոր անձանց քրեական պա-տասխանատվության ենթարկելու համար:
Հոդված 9. Ագրարային պետական տեսուչի պարտականությունները
Ագրարային պետական տեսուչը պարտավոր է՝
ա) վերահսկել ագրարային կանոնների կատարումը գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից.
բ) ագրարային կանոնների խախտման դեպքում կիրառել օրենքով սահմանված ներգործու-թյան միջոցներ.
գ) օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս հա-մապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ.
դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների մասին ցան-կացած, այդ թվում՝ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.
ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների օրենքով սահմանված իրա-վունքները.
զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների բնականոն աշխատան-քին.
է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնները խախտելու հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:
Հոդված 10. Տեսչական գործունեության արդյունքում կազմվող արձանագրությունը
Ագրարային կանոնների խախտման դեպքում ագրարային պետական տեսուչը օրենսդրու-թյամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն` հատուկ համարակալված պաշտոնա-թերթի վրա:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների իրավունքները
Գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտները և քա-ղաքացիներն իրավունք ունեն՝
ա) օրենքով սահմանված կարգով բողոքարկել ագրարային պետական տեսուչի գործողու-թյունները.
բ) դատական կարգով պահանջել ագրարային պետական տեսուչի ապօրինի գործողություն-ների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտների հատուցում:
Հոդված 12. Տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների պարտականությունները
Տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են՝
ա) կատարել ագրարային կանոնները.
բ) չխոչընդոտել տեսչական աշխատանքների ընթացքին.
գ) կատարել ագրարային պետական տեսուչի օրինական պահանջները և ցուցումները.
դ) հատուցել իրենց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 13. Միջազգային պայմանագրերը
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմա-նագրի նորմերը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
11 դեկտեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 142