14 սեպտեմբերի 2018
14 սեպտեմբերի 2018
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը նիստում ներկայացրել է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ Արկադի Ծատրյանը:
Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն այն Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է:
Ներկայացնելով հաջորդ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Արկադի Ծատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը ևս պայմանվորված է օրենքը Սահմանադրությանը և Դատական օրենսգրքին համապատասխանեցնելով:
Գլխադասային հանձնաժողովի անդամները դրական եզրակացությամբ առաջարկել են օրինագծերը ԱԺ նիստի օրակարգում ընդգրկել: