12 սեպտեմբերի 2018
12 սեպտեմբերի 2018
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի 2016թ. փետրվարի 22-ի թիվ 4 եւ մարտի 2-ի թիվ 5 կարգադրությունների հիման վրա Ազգային ժողովին կից գործող երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանի կազմը համալրելու նպատակով, հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն:
Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել ԱՀ 18-28 տարեկան քաղաքացիները:
Յուրաքանչյուր անձ իր թեկնածությունն Երիտասարդական խորհրդարանում առաջադրելու համար ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.
Դիմումներն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 15-30-ը ներառյալ, youth@nankr.am էլ-փոստով կամ Ստեփանակերտ, Փետրվարի 20, շ.2 հասցեով (ԱԺ ընդունարան)՝ նշելով «Երիտասարդական խորհրդարանի համար»:
Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել ԱՀ ԱԺ՝ 96-19-96 հեռախոսահամարով: