ԼՈՒՐԵՐ
Աշխատանքային խորհրդակցություն խորհրդարանում
10 սեպտեմբերի 2018

 

Սեպտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է վերսկսել շրջանառության մեջ գտնվող նախագծերի շուրջ աշխատանքները և նախապատրաստվել նոր՝ 8-րդ նստաշրջանի առաջին նիստին՝ ծրագրելով առաջիկա հանձնաժողովային քննարկումները: Խորհրդարանականները պայմանավորվել են որոշ նախագծերի մասով նախնական քննարկումներ անցկացնել ոլորտային պատասխանատուների հետ:

Այնուհետև ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանում առաջիկայում նախատեսվող հանդիպումներին և պատգամավորների մասնակցությամբ այլ միջոցառումների ժամկետացանկին:

Համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատուներին՝ ընթացքավորելու նախանշված աշխատանքները:

 

ԼՈՒՐԵՐ