«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-170 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

«9) կազմակերպելու հավաքներ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2018թ. հուլիսի 2

Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն