«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Ընդունված է 2016 թվականի

փետրվարի 24-ին

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի «ա» կետի 2-4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« - Ստեփանակերտի և շրջկենտրոնների միջև՝ 1.0

- այլ միջշրջանային երթուղիներում, այդ թվում՝ Ստեփանակերտ քաղաքի հետ՝ 0.6

- ներշրջանային՝ 0.2».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երթուղիների համար՝ լրացուցիչ 0.5»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի ապրիլի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ քսան օրվա ընթացքում, Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. մարտի 14

Ստեփանակերտ

ՀՕ-5-Ն