Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Ընդունված է 2018 թվականի

                                                                                                      հունիսի 28-ին

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                 Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

      

 

2018թ. հուլիսի 13

Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն:

Հաշվետվությունն ընդգրկում է 2017 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր):    

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե Ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր Ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ Ծրագիրը»:

Ծրագրի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավորեցման նախորդ Ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համարվում են սույն Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման Օրենքով սահմանված ձևերով»:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր Ծրագիր չի ընդունվել, Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:

Պետական գույքի սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է Օրենքի, Ծրագրի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 511 որոշմամբ հաստատված  «Պետական գույքի կառավարման հայեցակարգի», պետական գույքը մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների և պետական գույքի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, այնուհետև Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հրամանների համաձայն:

Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, շարունակվել է մասնավորեցման, դրա ձևերի ընտրության այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ընկերությունները ռազմավարական ներդրողներին մասնավորեցմամբ ապահովել առավելագույն ներդրումների իրականացումն ու արտադրողականության և շահութաբերության բարձրացման խթանումը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) հաշվետու ժամանակաշրջանի համար մուտքերը սահմանվել են 20 000 000 ՀՀ դրամ, ինչն ապահովելու նպատակով Արցախի Հանրապե­տու­թյան էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) իրեն վերապահված գործառույթների շրջանակում կատարած աշխատանքով արձանագրել է հետևյալ կատարողականը.

1) պետական անշարժ գույքի և հողամասի մասնավորեցման գործարքներից, ինչպես նաև նախկինում կնքած մասնավորեցման պայմանագրերով սահմանված տարաժամկետ վճարումներից Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 4 310 060 ՀՀ դրամ.

2) պետական անշարժ և շարժական գույքի ու հողամասի օտարման գործարքներից, ինչպես նաև նախկինում կնքած առուվաճառքի պայմանագրերով սահմանված տարաժամկետ վճարումներից Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքա­գրվել է 14 914 815 ՀՀ դրամ:

Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում ոչ ֆինանսական ակտիվների օտարումից՝ մասնավորեցման և օտարման գործարքներից Արցախի Հանրապետության պետական բյուջե ընդհանուր առմամբ մուտքագրվել է 19 224 875 ՀՀ դրամ կամ սահմանված պլանի 96,1 տոկոսը:

Նշված մուտքերում ներառված են պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած սուբյեկտների մասով հաշվարկված 970 000 ՀՀ դրամ տուգանքները:

Փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող  գույքի օտարման գործարքներից առաջացած 4 054 192 ՀՀ դրամ գումարը, համաձայն գործող օրենսդրության պահանջների, ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում մնացած 14 ընկերություններից երեքը պատկանում են էներգետիկայի, յոթը՝ կոմունալ տնտեսության, մեկը՝ ճանապար­հա­շինության, մեկը՝ շինանյութի արտադրության, մեկը՝ նյութատեխնիկական մատակա­րարման ոլորտներին և մեկը՝ այլ ոլորտի:

Էներգետիկայի ոլորտում գործող նշված ընկերություններից երկուսի վերաբերյալ մի շարք պոտենցիալ գնորդների կողմից ներկայացվել են մասնավորեցման հայտեր: 

         

2.2. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկ կիսավեր օբյեկտ, որի գնահատված արժեքը կազմել է  11 900 000 ՀՀ դրամ: Օբյեկտի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,7677 և 0,2607 հա մակերեսներով հողամասերը մասնավորեցման սուբյեկտին են օտարվել 328 060 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որն ամբողջությամբ մուտքագրվել է պետական բյուջե:

Կնքված մասնավորեցման պայմանագրով գնորդի պարտավորությունները հետևյալն են.

մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը՝

1) 12 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում, կամ մասնավորեցված գույքի գնահատված ար­ժեքի 100,8 տոկոսը, այդ թվում` 8 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում հաշվետու ժամա­նա­կա­շրջանում.

2) երկու նոր աշխատատեղերի ստեղծում:

    

2.3. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

                     

 Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի ցանկում ընդգրկված ընկերություններից մասնավորեցվել են երկու գործող փակ բաժնետիրական ընկերություններ, որոնց ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 9 637 006 273 ՀՀ դրամ: Հաշվի առնելով շուկայում տվյալ ընկերությունների զբաղեցրած դիրքը, դրանց գործունեության ռազմավարական նշանակությունը և ելնելով առավելագույն ներդրումներ ապահովելու անհրաժեշտությունից՝ մասնավորեցման ձև է ընտրվել մրցույթը: Մասնավորեցման մրցույթներում հաղթող ճանաչված գնորդներն Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված մրցութային պայմանների համաձայն ստանձնել են հետևյալ պայմանագրային պարտավորությունները.

- 4 205 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում կամ գնահատված արժեքի 43,6 տոկոսը, այդ թվում՝ 431 000 000 ՀՀ դրամը հաշվետու ժամանակաշրջանում,

- մասնավորեցման պայմանագրի կնքման պահին սահմանված աշխատավարձի ֆոնդի պահպանում մեկ տարվա ընթացքում,

- գործող սակագների պահպանում հետմասնավորեցման երեք տարվա ընթացքում:

Նույն որոշումներով կնքված մասնավորեցման պայմանագրերով գնորդներին է փոխանցվել նաև մասնավորեցված ընկերությունների պարտավորությունների մարման պարտականությունը, որոնց ընդհանուր չափը կազմում էր 21 036 416 700 ՀՀ դրամ:

Ընկերությունների և կիսավեր օբյեկտների մասնավորեցման մասին տեղեկություն-ները ներկայացված են Աղյուսակ N 1-ում:

 

2.4. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի ցանկում ընդգրկված Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև նախորդ Ծրագրի ցանկում ընդգրկված Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի բեռնաուղևորատար ավտոտրան­սպորտային ընկերությունները գտնվում էին լուծարման ընթացքում:

 

2.5. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանա­վորված է մասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ, ինչը մշտապես դիտարկվում և վերահսկվում է Նախարարության կողմից:

Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է վերահսկողության ներքո գտնվել       14 մասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, որոնց ընդհանուր  ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովումը կազմել է համապատասխանաբար 1 711 500 000 ՀՀ դրամ և 101 աշխատա­տեղ:

Նույն ժամանակահատվածում Նախարարության վերահսկողությունից հանվել են թվով հինգ մասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնցից երեքը՝ պայմանագրային պարտավորությունների ժամկետն ավարտվելու և դրանք ամբողջությամբ կատարելու, մեկը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու, երկկողմանի համաձայ­նությամբ պայմանագիրը լուծելու և մասնավորեցված օբյեկտի նկատմամբ պետության սեփականության իրավունքը վերականգնելու, մեկն էլ դատական կարգով պետության սեփականության իրավունքը առոչինչ ճանաչելու ու մասնավորեցման գործարքը չեղարկելու և օբյեկտն այլ սեփականատերին փոխանցելու հիմքով:

Վերահսկողությունից հանված վերոհիշյալ սուբյեկտների ընդհանուր պայմանա­գրային պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 337 500 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 21 աշխատատեղ: Փաստացի կատա­րո­ղա­կանը կազմել է 314 430 984 ՀՀ դրամ և 17 աշխատատեղ կամ ստանձնածի համապա­տաս­խանաբար 93,2 և 80,9 տոկոսը:

Ներդրումների և սոցիալական երաշխիքների թերակատարման պատճառ է հանդիսացել «Ռաֆո» և «Մալու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյուն­ների կողմից համապատասխանաբար 27 079 000 և 5 409 800 ՀՀ դրամ ներդրումների չկա­տա­րումը ու վեց աշխատատեղերի չապահովումը:

Պայմանագրային պարտավորություններն ավարտած և վերահսկողությունից հանված մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ N2-ում:

Միևնույն ժամանակ Նախարարության կողմից ստուգվել է հաշվետու ժամանա­կաշրջանի համար պարտավորություններ ստանձնած թվով ինը սուբյեկտների աշխատանքների կատարման ընթացքը: Տվյալ սուբյեկտների ընդհանուր պարտավորու­թյունները ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով նույն ժամանակահատվածի համար կազմել են համապատասխանաբար 502 000 000 ՀՀ դրամ և 10 աշխատատեղ, որոնցից երկուսի՝ «Նոր ուղի» (նախկին «Կովկաս») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 28 000 000 ՀՀ դրամ և անհատ ձեռնարկատեր «Թեյմուր Առուստամյան»-ի՝ 2 000 000 ՀՀ դրամ հաշվետու ժամանակաշրջանի համար ստանձ­նած ներդրումային պարտավորություններից համապատասխանաբար    20 659 900 և 1 800 000 ՀՀ դրամի չափով աշխատանքները կատարվել են (գերակատարվել են) նախորդ ժամանակաշրջաններում:

Արձանագրված ընդհանուր կատարողականը հետևյալն է.

  1. ներդրումներ՝ 549 092 983 ՀՀ դրամ կամ ստանձնածի 109,4 տոկոսը,
  2. աշխատատեղեր՝ 10 աշխատատեղերի ստեղծում կամ ստանձնածի 100 տոկոսը:

Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորություններ ունեցող մասնավորեցման (օտարման) սուբյեկտների վերաբերյալ արձանագրված կատարո­ղականի և թերացումների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի, ներկայացված են Աղյուսակ N 3-ում:

Հաշվետու տարվա վերջի դրությամբ Նախարարության վերահսկողության ներքո մնացել է 12 սուբյեկտների մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պայմանագրային պարտավորությունները կազմել են՝

1) ներդրումներ՝ 5 571 000 000 ՀՀ դրամ,          

2) սոցիալական երաշխիքներ՝ 82 աշխատատեղ:

 

2.6. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ  ԼՈՒԾՈՒՄԸ

 

Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործառույթների մասով Նախարարության կողմից և ընդդեմ Նախարարության դատարաններ հայցապահանջներ չեն ներկայացվել:

Պայմանագրային պարտավորությունները չկատարած (ոչ պատշաճ կատարած) մեկ սուբյեկտի` «Ռաֆո» սահմանափակ պատախանատվությամբ ընկերության հետ 2008 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պետական գույքի մասնավորեցման և գրավի   N 984 պայմանագիրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և 468-րդ հոդվածների համաձայն, լուծվել է երկկողմանի գրավոր համաձայնագրով:

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 1

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԻՍԱՎԵՐ

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ

ՀՀ դրամ

Հ/հ

Ծածկագիրը

Օբյեկտի (ընկերության) անվանումը և հասցեն

ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը

Մասնավորեց­ման ձևը

Օբյեկտի (բա­ժնետոմսերի) գնահատված արժեքը

Գնորդին փոխանցված ընկերության պարտավորու­թյան չափը

Մուծված է պետական բյուջե

Ներդրումների կատարման ժամկետները

Ներդրումային պարտավորությունները

Սոցիալական երաշխիքները

Գնորդի անվա­նումը

Ընդամենը

Այդ թվում` 2017թ.

Ընդա­մենը

Այդ թվում` 2017թ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1

7088

«Արցախգազ» ՓԲԸ բաժնե­տոմ­սեր, ԱՀ ք.Ստե­փանակերտ, Տիգրան Մեծի           նրբանցք N 28

N 97-Ա                 23.02.2017թ

մրցույթ

4,545,300,000

5,736,700,000

-

30.12.2017թ-30.12.2021թ.

1,505,000,000

201,000,000

-

-

«ՋԻ ԷՄ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ

2

  7089

«Արցախէներգո» ՓԲԸ բաժնետոմ­սեր, ԱՀ ք. Ստե­փանակերտ, Սասունցի Դավթի փողոց    N 64

N 372-Ա                 30.05.2017թ.   

մրցույթ

5,091,706,273

15,299,716,700

-

30.12.2017թ-30.12.2021թ.

2,700,000,000

230,000,000

-

-

ՄԻԱՎՈՐ­ՎԱԾ ԷՆԵՐԳԵ­ՏԻԿ ԸՆ­ԿԵՐՈՒ-ԹՅՈՒՆ» ՓԲԸ

 

 

Ընդամենը՝

 

 

9,637,006,273

21,036,416,700

 

 

4,205,000,000

431,000,000

 

 

 

 

 

ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

Հ/հ

Ծածկագիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը

Մասնավորեցման

ձևը

Գնահատված արժեքը
(այդ թվում՝ հողամասի արժեքը)

Վաճառքի գինը (այդ թվում՝ հողամասի կադաստրային արժեքը

Մուծված է

պետական բյուջե

Ներդրումների կատարման ժամկետները

Ներդրումային պարտավորությունները

Սոցիալական երաշխիքները

Գնորդի անվա­նումը

Ընդամենը

Այդ թվում` 2017թ.

Ընդա­մենը

Այդ թվում` 2017թ.

3

8115

N 87 ալրաղաց և                         N 88 պոմպա­կայան,                    ԱՀ Քաշաթաղի շրջան,
գ. Այգեհովիտ

N 684-Ա                 22.09.2017թ.

Անհա­տույց տրամա­դրում

11,900,000

328,060

328,060

30.12.2017թ-30.12.2018թ.

12,000,000

8,000,000

2

-

Ֆիզիկա­կան անձ Արեգա Պետրոս­յան

 

Ընդամենը՝

 

 

11,900,000

328,060

328,060

 

12,000,000

8,000,000

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 2

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ դրամ

 

Հ/հ

Օբյեկտի (ընկերության) անվանումը և հասցեն

ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը  /փոփոխություն

Գնահատված արժեքը
(այդ թվում՝ հողամասի արժեքը)

Վաճառքի գինը (այդ թվում՝ հողամասի կադաստրային արժեքը)

Վաճառքի գնի

մուծման ժամկետը

Մուծված է

պետական բյուջե

Ներդրումների կատա­րման ժամկետները

Ներդրումային պար­տավո­րությունները

Սոցիա­լա­կան երաշ­խիք­ները

Գնորդի անվանումը

Ծանոթու­թյուն

Ընդա­մենը

Փաս­տացի

Ընդամենը

Փաստացի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1

«Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՓԲԸ բաժնետոմսեր,ԱՀ

ք. Ստեփանակերտ, Առաքելյան փողոց

N 17ա

N 74-Ա
23.02.2012թ.   

33,799,000

17,895,000

30.12.2012-    30.12.2017թ.

17,895,000

30.12.2012թ-30.12.2014թ.

52,000,000

52,604,234

6

8

Ստեփանա­կերտի կոն­դենսատոր­ների գոր­ծա­­րան» ՓԲԸ աշխա­տա­վո­րական կոլեկտիվ

 

Ընդամենը՝

 

33,799,000

17,895,000

 

17,895,000

 

52,000,000

52,604,234

6

8

 

 

«ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

2

  Կիսավեր շենք,                                                                                                                                                                                                                                                                                                                                        ԱՀ ք. Շուշի, Ղազանչեցոց փողոց  N33

N 124-Ա
27.03.2007թ.                 
/N375-Ա
14.06.2014թ.

1,353,900

1,353,900

17.04.2007թ.

1,353,900

14.07.2014թ-01.07.2016թ.

230,000,000

238,667,950

-

-

«Դղյակ» ՍՊԸ

 

3

Շենքեր և շինություններ,                  ԱՀ Մարտունու շրջան, գ. Կարմիր Շուկա              

N 658-Ա                 30.09.2008թ.                    /N 561-Ա                 03.08.2011թ.

937,000

937,000

30.10.2008թ-30.10.2009թ.

937,000

30.12.2011թ-30.12.2013թ.

30,000,000

2,921,000

6

-

«Ռաֆո» ՍՊԸ

Երկկողմանի համաձայնա­գրով մասնա­վորեցման պայմանագի­րը լուծարվել է

4

Նախկին պահեստի կիսավեր շենք,                                    ԱՀ ք. Ասկերան,
Դանիելյան փողոց

N 573-Ա                 24.08.2013թ.

6,000,000

1,383,000

01.09.2013թ-01.06.2014թ.

1,383,000

01.09.2013թ-01.09.2015թ.

3,500,000

3,647,600

3

3

«Պատու­հան» ՍՊԸ

Պայմանագ­րա­յին պար­տա­վորության ժամկետին չկատարելու համար տուգանվել է

Ընդամենը՝

 

8,290,900

3,673,900

 

3,673,900

 

263.500,000

245,236,550

9

3

 

 

ՕՏԱՐՈՒՄ

5

Քարի մշակման արտադրամաս,                        ԱՀ ք. Ստեփա­նակ­երտ, Մելիքավան թաղամաս N 22

N 431-Ա                 21.06.2012թ.

22,000,000

5,895,000

30.12.2012թ-01.07.2015թ.

8,895,000

30.12.2012թ-30.12.2014թ.

22,000,000

16,590,200

6

6

«Մալու» ՍՊԸ

Դատական կարգով մաս­նա­վորեցման գործարքը ճանաչվել է առոչինչ

Ընդամենը՝

 

22,000,000

5,895,000

 

8,895,000

 

22,000,000

16,590,200

6

6

 

 

Ամբողջը՝

 

64,089,900

27,463,900

 

30,463,900

 

337,500,000

314,430,984

21

17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 3

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԵՎ

ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ

ՀՀ դրամ

Հ/հ

Ծածկագիրը

Գնորդի անվանումը

Օբյեկտի (ընկերության)

անվանումը և հասցեն

Օբյեկտի (բաժնետոմսերի) գնահատված արժեքը

Վաճառքի գինը (այդ թվում՝

հողամասի արժեքը)

Մուծված է պետական բյուջե

Մասնավորեցման ձևը

Պարտավորությունների

 կատարման ժամկետը

Սահմանված ներդրումների ծավալը

Կատարողականը

Սահման­ված սո­ցիա­լա­կան երաշ­խիք­ները

Կատարո­ղականը

ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը /փոփոխությունը

Ընդամենը

Հաշվետու ժամանակաշրջանի համար

Հաշվետու ժանակաշրջանում

Ընդամենը

Ընդամենը

Հաշվետու ժամա­նակաշրջանի համար

Հաշվետու ժանակաշրջանում

Ընդամենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1

7088

«ՋԻ ԷՄ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ

«Արցախգազ» ՓԲԸ բաժնետոմ­սեր,  ԱՀ ք. Ստե­փանակերտ, Տիգրան Մեծ նրբանցք N 28

 4,545,300,000

-

-

մրցույթ

30.12.2017թ-     30.12.2021թ.

1,505,000,000

201,000,000

201,000,000

201,000,000

-

-

-

-

N 97-Ա                 23.02.

2017թ.       

2

7089

«ՄԻԱՎՈՐ­ՎԱԾ ԷՆԵՐ­ԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒ­ԹՅՈՒՆ» ՓԲԸ

«Արցախէներգո» ՓԲԸ բաժնետոմ­սեր, ԱՀ ք. Ստե­փանակերտ, Սասունցի Դա­վիթ փողոց  N64

5,091,706,273

-

-

մրցույթ

30.12.2017թ-     30.12.2021թ.

2,700,000,000

230,000,000

230,000,000

230,000,000

-

-

 

-

N 372-Ա                 30.05. 2017թ.  

 

Ընդամենը՝

9,637,006,273

 

 

 

 

4,205,000,000

431,000,000

431,000,000

431,000,000

 

 

 

 

 

3

8113

«Երեք Եղբայր» ՍՊԸ

Վարչական շենք, ԱՀ ք. Հադրութ,         Ա. Մկրտչյան փողոց N 72 շենք, 2-րդ հարկ

4,540,000

1,000,000

1,000,000

ուղղակի վաճառք

30.12.2016թ-     30.12.2018թ.

15,000,000

5,000,000

5,000,000

10,000,000

3

-

-

-

N 798-Ա
30.11.

2015թ.

4

8114

«ՀՐԱՏ» ՍՊԸ

Լողավազան, ԱՀ

ք. Ստեփա­նակերտ, Նաբերեժնայա                 3-րդ նրբանցք                N 35/2գ

15,000,000

885,560

885,560

անհա­տույց տրամա­դրում

30.12.2016թ-     30.12.2017թ.

30,000,000

15,000,000

44,640,083

64,340,783

7

7

7

7

N 584-Ա
30.09.

2016թ.

5

8115

Ֆիզիկա­կան անձ Արեգա Պետրոս­յան

N87 ալրաղաց և         N88 պոմպակա­յան, ԱՀ Քաշաթա­ղի շրջան,

գ. Այգեհովիտ

11,900,000

328,060

328,060

անհա­տույց տրամա­դրում

30.12.2017թ-     30.12.2018թ.

12,000,000

8,000,000

8,000,000

8,000,000

2

-

 

-

N 684-Ա                 22.09.

2017թ.

6

6273

Անհատ ձեռնար­կատեր   Թեյմուր Առուս­տամյան

Նախկին խանու­թի կիսավեր շենք, ԱՀ Մար­տա­կերտի

շր­ջան,

գ. Առաջաձոր

1,260,000

1,185,200

1,185,200

ուղղա­կի վաճառք

01.09.2015թ-     01.09.2017թ.

4,000,000

2,000,000

206,000

4,009,000

3

3

3

3

N 693-Ա             22.10.

2014թ.                      / N 653-Ա               27.10.

2016թ.

 

Ընդամենը՝

32,700,000

3,398,820

3,398,820

 

 

61,000,000

30,000,000

57,846,083

86,349,783

15

10

10

10

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

7

9006

«Շինվեր-Պլյուս» ՍՊԸ

Վարչական շենք, և շինություններ, ԱՀ

ք. Ստեփանա­կերտ, Նաբերեժ­նայա փողոց N20/1

67,700,000

12,664,770

12,664,770

ուղղակի վաճառք

30.12.2015թ-     30.12.2019թ.

40,000,000

8,000,000

45,409,900

93,648,397

10

-

-

-

N 793-Ա
26.11.

2014թ.

8

7182/2

«Նոր-Ուղի» (նախկին «Կովկաս» ՍՊԸ) ՍՊԸ

Նախկին երկաթ­բետոնե արտադրա­մասի շենքեր և շինու­թյուններ,             ԱՀ ք. Ստեփանա­կերտ, Բաղրամյան փողոց N 10/1

19,100,000

3,000,950

3,000,950

ուղղակի վաճառք

30.12.2012թ-     30.12.2018թ.

40,000,000

28,000,000

9,837,000

30,496,900

14

-

-

-

N 89-Ա
06.03.

2012թ.                      /N393-Ա           07.06.

2017թ.

 

Ընդամենը՝

86,800,000

15,665,720

15,665,720

 

 

80,000,000

36,000,000

55,246,900

124,145,297

24

 

 

 

 

ՕՏԱՐՈՒՄ

9

-

Անհատ ձեռ­նարկատեր   Վաղարշակ Արզուման­յան

Ոչ բնակելի տա­րածք, ԱՀ ք. Ստե­փանակերտ,                         Ն. Ստեփանյան փողոց   N9/25

22,000,000

11,000,000

11,000,000

ուղղակի վաճառք

30.12.2014թ-     30.12.2019թ.

20,000,000

5,000,000

5,000,000

5,000,000

5

-

-

-

N 639-Ա
19.09.

2013թ.                         /N 261-Ա        19.04.

2017թ.

 

Ընդամենը՝

22,000,000

11,000,000

11,000,000

 

 

20,000,000

5,000,000

5,000,000

5,000,000

5

0

0

0

 

 

Ամբողջը՝

9,778,506,273

30,064,540

30,064,540

 

 

4,366,000,000

502,000,000

549,092,983

646,495,080

44

10

10

10