Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 21-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:
1997թ. ավարտել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ.1 միջնակարգ դպրոցը:
2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը։ Շնորհվել է բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։
2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան։ Շնորհվել է բանասիրության մագիստրոսի աստիճան`«Հայ գրականություն» մասնագիտությամբ:
1998-2009թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
2009-2010թթ. ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ։
2003թ. և 2008-2009թթ. ծառայությանը զուգահեռ, համատեղության կարգով, աշխատել է ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում` որպես խմբագիր-հաղորդավար:
2010-2011թթ.` ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ «Օր» լրատվական ծրագրի հաղորդավար
2011-2015թթ.` ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր
Լրագրողական գործունեությամբ սկսել է զբաղվել 1995 թվականից` պարբերաբար հանդես գալով Արցախի պետական հեռուստատեսությամբ շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող «Կարկաչ» մանկապատանեկան ծրագրով:
Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, «Ծովակալ Իսակով» ու հոբելյանական՝ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալներով։
Ունի պահեստազորի մայորի զինվորական կոչում և քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է: