Ծատրյան Արմո Մարդիի
Ծատրյան Արմո Մարդիի
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական, 11
Ծննդյան թիվ. 25.03.1947
Կուսակցություն. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Խմբակցություն. «Ժողովրդավարություն»

Ծնվել է  1947թ. մարտի 25-ին  նախկին ԼՂԻՄ Ասկերանի  շրջանի Խնապատ գյուղում:

1965թ. ավարտել է Խնապատի միջնակարգ դպրոցը:

1970թ.  ավարտել է Երևանի Անասնաբուծական, անասնաբուժական ինստիտուտի կաթի  և կաթնամթերքների  տեխնոլոգիայի ֆակուլտետը:

1970-1971թթ.՝ ԼՂ մարզային կաթի կոմբինատի ինժեներ-մեխանիկ

1971-1972թթծառայել է ԽՍՀՄ բանակի շարքերում:

1972-1976թթ.՝ կաթի կոմբինատի ինժեներ-տեխնոլոգ

1976-1980թթ. ՝ կաթի կոմբինատի գլխավոր ինժեներ

1980-1991թթ.՝ կաթի կոմբինատի տնօրեն: Ընտրվել է մարզխորհրդի  պատգամավոր,  ԽՄԿԿ Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի պլենումի,  բյուրոյի անդամ:

1988թ. ընտրվել է «Կռունկ» կոմիտեի անդամ, ապա՝ տնօրենների  խորհրդի նախագահի տեղակալ:

1989-1991թթընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ:

1991թ. հոկտեմբեր՝ ԼՂ մարզային ագրոարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ, մարզային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ

1992-1994թթ.՝ ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարար

1994-1997թթ.՝ Պաշտպանության պետական կոմիտեի Ասկերանի շրջանի լիազոր ներկայացուցչի տեղակալ

1997-2001թթ.՝ ԼՂՀ Գյուղատնտեսության նախարար

2001-2005թթ.՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար

2005թ.՝ ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  զարգացման նախարար

2007-2009թթ.՝ ԼՂՀ փոխվարչապետ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար

2009-2011թթ.՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար

2011թ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի, ԼՂՀ վարչապետի վերահսկողության  ծառայության պետ

2012-2013թթ.՝ «Արցախ–կաթ» ՓԲԸ տնօրեն

2013թ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի, ԼՂՀ վարչապետի  վերահսկողության  ծառայության  պետ

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում  ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից:

2015թ. մայիսի 21  ընտրվել է  ԱԺ ֆինանսաբյուջետային և  տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նահագահի տեղակալ:

Ազգային ժողովի  «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ է:

Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ է:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց»(ԼՂՀ նախագահի թիվ 53-Ա հրամանագիր, 30.08.2011թ.) և «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր, 30.08.2016թ.) շքանշաններով, «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 255 հրամանագիր, 01.09.2001թ.), «Անանիա Շիրակացի»,«Մայրական երախտագիտություն» մեդալներով  և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով: