Ընդունված է 2013 թվականի
դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով.
«Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայողների ժամանակավորանաշխատունակության ժամանակահատվածում պահպանվում են նրանց դրամական և նյութական բավարարումները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 2-րդ մասի «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարած» բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «սոցիալական վճարներ կատարած» բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում «սկսած երկրորդ աշխատանքային օրվանից» բառերը փոխարինել «ընդհանուր հիմունքներով» բառերով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի`
1) վերնագրում «միջին» բառից հետո լրացնել «ամսական» բառը.
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «չափի» բառից հետո լրացնել «և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի» բառերով.
3) 2-րդ մասի երկրորդ պարբերության «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով:
Ընդ որում, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավորանաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտում հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:».
4) 6-րդ մասի 2-րդ կետի «կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով վճարել է եկամտային հարկ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի`
1) 1-ին մասի երկրորդ պարբերության «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.
2) 1-ին մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:».
3) 1-ին մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:»:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «և սոցիալական վճարների գծով ունեցած» բառերը, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավորանաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.
3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների.
4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.
5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:»:
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 1-ին կետի «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.
2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար գործատուի կատարած ծախսը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2014 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվարկային ժամանակահատվածի 2013 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող ամիսների)` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամուտ է համարվում այդ ամիսների` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և դրա նկատմամբ հաշվարկված 16.65 տոկոսի հանրագումարը:
2014 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ 2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նշանակվում և վճարվում է 2014 թվականին՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ է համարվում այդ տարիների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի):
Եթե վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2013 թվականին, ապա 2014 թվականին ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս) օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափն ավելացվում է 16.65 տոկոսով:
2014 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը նպաստը նշանակելու և հաշվարկելու համար ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանքը՝ 2013 թվականի համար վճարած պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտահարկի չափերի մասին:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
28 դեկտեմբերի 2013թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-115-Ն |