«Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում, գերազանցում է մեկ միլիոն դրամը.».

2) «դ» կետի վերջակետը փոխարինել միջակետով, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «(պետական գրանցում ստացած)» բառերը փոխարինել «(պետական գրանցում (հաշվառում) ստացած)» բառերով, իսկ «պետական գրանցման» բառերը` «պետական գրանցման (հաշվառման)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «եթե նա՝» բառերը փոխարինել «եթե՝» բառով, իսկ «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) եռամսյակի ընթացքում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում, գերազանցում է 250.0 հազար դրամը:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում այդպիսի կամ նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի արժեքը), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես առևտրի հարկով հարկվող օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի արժեքի) 80 տոկոսը:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «2.5 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «3 տոկոս դրույքաչափով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված` ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ներմուծման փաստացի ծավալը գերազանցող մասի 50 տոկոսի չափով.»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-37-Ն