Ընդունված է 2011 թվականի
փետրվարի 17-ին
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՕ-311 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 5-րդ կետը «մասնագիտական կրթության մասնագիտությունների» բառերից հետո լրացնել «ընդհանրական բնութագրերը և» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում 2-րդ կետը «չափորոշիչները» բառից հետո լրացնել «և որակավորումների բնութագրերը` ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
4 մարտի 2011թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-7-Ն |