«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Ընդունված է 2008 թվականի

մարտի 12-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի, 2004 թվականի, ՀՕ -104, այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում `

1) 12-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով, իսկ «արժեթղթեր» բառը փոխարինել «արժեթղթերի ազդագիր» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» ենթակետերով.

 

«ժբ) ինկասացիոն ծառայությունների մատուցման համար՝ տարեկան

բազային տուրքի

150-ապատիկի չափով

ժգ) աուդիտորական ծառայությունների իրականացման համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան

 

իրավաբանական անձանցից՝ տարեկան

բազային տուրքի

25-ապատիկի

չափով

բազային տուրքի

150-ապատիկի չափով».

 

3) 17-րդ կետի «բացի սույն հոդվածի 1-16 «ը» կետերում» բառերը փոխարինել «բացի սույն հոդվածի 1-16 «ժգ» կետերում» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

17 ապրիլի 2008թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-16