Ընդունված է 2007 թվականի
մայիսի 30-ին
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (22 հունվարի, 1999 թվականի, ՀՕ-42, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաև ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամները:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում`
1) առաջին մասի «բ» կետում «պատերազմի» բառը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություններում մարտական գործողությունների» բառերով.
2) առաջին մասի «զ» և «է» կետերի «40» թիվը փոխարինել «80» թվով.
3) երկրորդ մասի «քառապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր յոթերորդ մաս` նախկին յոթերորդ մասը համարելով ութերորդ.
«Զինվորական ծառայության, հարկադիր կատարման ծառայության, դատախազությունում ծառայության կամ փրկարարական ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. |
Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին |
Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան կապակցությամբ չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:
Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ՝ կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:
Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողներիընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ` բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով` սույն հոդվածով սահմանված կարգով:
Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք, ապա նրանց նպաստ է վճարվում թաղման փաստացի կատարված ծախսերի չափով՝ վերը նշված նպաստի սահմաններում:
Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12-ամսյա ժամկետում:»:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով տրվում է լրացուցիչ գումար:» բառերը փոխարինել «տրվում է ամենամսյա դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:» բառերով:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի երրորդ մասի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը «զինծառայողների» բառից հետո լրացնել «(ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը)» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 հունիսի 2007թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-43 |
Ընդունված է 2007 թվականի
մայիսի 30-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ