Ընդունված է 2018 թվականի
հունիսի 28-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 277-րդ հոդվածում`
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող չա-փերը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-7.4-րդ մասեր.
«7.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչև հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը:
7.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը:
7.3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 7-րդ, 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված չափորոշիչները:
7.4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:».
3) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 284-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 284. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը»
2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ» բառերով և «ապօրինի» բառը հանել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 286-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
7. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. հուլիսի 2
Ստեփանակերտ
ՀՕ-27-Ն