‹‹Հանրաքվեի մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Ընդունված  է 2018 թվականի

                                                                                        հունիսի 28-ին

 

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-183 օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետում «հանրահավաքներ, երթեր և ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                              

 

 

2018թ. հուլիսի 2

Ստեփանակերտ

ՀՕ-20-Ն