«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Ընդունված  է 2018 թվականի

                                                                                        հունիսի 28-ին

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-113 օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում.

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1) կազմակերպել հավաքներ.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                              

 

 

2018թ. հուլիսի 2

Ստեփանակերտ

ՀՕ-18-Ն