«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Ընդունված  է 2018 թվականի

                                                                                        հունիսի 28-ին

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հասարակական-քաղաքական, կրոնական և զանգվածային այլ» բառերը փոխարինել «հավաքների և հանրային» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11) կազմակերպել հավաքներ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                              

 

 

2018թ. հուլիսի 2

Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն