Ընդունված է 2018 թվականի
հունիսի 28-ին
Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 23-ի ՀՕ-45 օրենքի 20-րդ հոդվածում`
1) վերնագրի` «գործադուլներ և զանգվածային այլ միջոցառումներ» բառերը փոխարինել «հավաքներ, գործադուլներ և հանրային միջոցառումներ» բառերով.
2) 1-ին մասի` «խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ» բառերը փոխարինել «հավաքներ, գործադուլներ և հանրային միջոցառումներ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. հուլիսի 2
Ստեփանակերտ
ՀՕ-13-Ն