ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա մի հատվածում մտցվող արտակարգդրությունը նշանակում է` պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ, որը թույլ է տալիս սույն օրենքով սահմանված քաղաքացիների իրավունքների և ազատությունների ու իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակում, ինչպես նաև լրացուցիչ պարտականությունների սահմանում նրանց վրա:Արտակարգ դրությունը ժամանակավոր միջոցառում է և կարող է մտցվել բացառապես հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման և սահմանադրական կառուցվածքի պահպանության շահերից ելնելով:
Հոդված 2. Արտակարգ դրություն մտցնելու նպատակն է` իրադրության շուտափույթ նորմալացումը, օրինականության և կարգուկանոնի վերականգնումը, քաղաքացիների անվտանգության սպառնալիքի վերացումը և նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալը:
ԳԼՈՒԽ 2. Արտակարգ դրություն մտցնելու պայմանները, հիմքերը և կարգը
Հոդված 3. Արտակարգ դրություն կարող է մտցվել միայն այնպիսի պայմաններում, երբ արտակարգդրություն մտցնելու համար հիմք ծառացող հանգամանքները իրենցից այնպիսի իրական արտակարգ և անխուսափելի սպառնալիք են ներկայացնում հանրապետության քաղաքացիների անվտանգությանը կամ սահմանադրական կառուցվածքին, որի վերացումը անհնար է առանց արտակարգ միջոցներ կիրառելու:
Հոդված 4. Սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները պահպանելով հանդերձ, արտակարգ դրություն մտցնելու հիմքեր կարող են լինել`
ա/ սահմանադրական կառուցվածքի բռնի փոփոխման փորձերը, բռնությամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունները, ազգամիջյան ընդհարումները, առանձին վայրերի շրջափակումը, որոնք սպառնում են քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը կամ պետական ինստիտուտների նորմալ գործունեությանը,
բ/ տարերային աղետները, համաճարակները, էպիզոոտիաները, խոշոր վթարները, որոնք սպառնալիքի տակ են դնում բնակչության կյանքն ու առողջությունը և պահանջում են կատարել վթարային-փրկարար և վերականգնողական աշխատանքներ:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կամ նրա առանձին վայրերումարտակարգ դրությունը մտցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության կողմից:
Հոդված 6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով` մինչև արտակարգ դրություն մտցնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը պարտավոր է դիմել արտակարգդրություն մտցնելու համար հիմք ծառացող գործողություններ նախաձեռնող կամ մասնակից անձանց խմբերին, կազմակերպություններին, հիմնարկներին, նախազգուշացնելով և պահանջելով հակաիրավական գործողությունները դադարեցնել դիմումի մեջ սահմանված ժամկետի ընթացքում:
Այն դեպքում, երբ հիշյալ անձինք, կազմակերպություններն ու հիմնարկները չենթարկվեն իրենց ուղղված պահանջին և շարունակեն հակաիրավական գործողությունները սահմանված ժամկետը սպառվելուց հետո էլ, կարող է մտցվել արտակարգ դրություն:
Հոդված 7. Այնպիսի հանգամանքներում, որոնք պահանջում են բնակչության փրկության անհետաձգելի միջոցառումներ, արտակարգ դրությունը կարող է մտցվել անհապաղ և առանց նախազգուշացման:
Հոդված 8. Արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման կամ հրամանների մեջ պետք է նշված լինեն.
ա/ այն հանգամանքները, որոնք հիմք են ծառայում արտակարգ դրություն մտցնելու համար, սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների պահանջներին համապատասխան,
բ/ արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտության հիմնավորում` սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
գ/ արտակարգ միջոցառումների ցուցակը և սահմաններն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների սպառիչ ցուցակը, պահպանելով հանդերձ սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջները,
դ/ այն պետական մարմինները, որոնք պատասխանատու են արտակարգ դրության միջոցառումների իրականացման համար, և այդ մարմինների արտակարգ լիազորությունների ճշգրիտ սահմանները,
ե/ այն տարածքի սահմանները, որտեղ արտակարգ դրություն է մտցվում,
զ/ որոշման կամ հրամանագրի ուժի մեջ մտնելու ժամանակը, ինչպես նաև այն ժամկետը, որքան մտցվում էարտակարգ դրությունը:
Արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմանը կամ հրամանագրին բնակչությանը իրազեկ է դարձվում զանգվածային լրատվական միջոցներով նրա ուժի մեջ մտնելուց 6 ժամ առաջ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են սույն օրենքի 7-րդ հոդվածում:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման հետ միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին, որտեղ Գերագույն խորհուրդը քննություն է առնում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը մի այնպիսի ժամկետում, որ նրա ընդունման պահից սկսած` չանցնի 72 ժամից:
Զանգվածային լրատվական միջոցներով արտակարգ դրություն մտցնելու մասին հայտարարելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ-պատգամավորները պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստերի տեղը գալ հնարավորին չափ կարճ ժամկետում` առանց հատուկ կանչի:
Հոդված 10. Արտակարգ դրություն մտցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը, եթե այն չի հաստատվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ այն կարգով և ժամկետներում, որոնք սահմանված են սույն օրենքի 9-րդ հոդվածով, կորցնում է ուժը, ինչի մասին համապատասխան տարածքի բնակչությանը տեղեկացվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում մտցվող արտակարգ դրության գործողության ժամկետը չի կարող անցնել 3 ամսից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի հատվածում մտցվողը` չի կարող անցնել 60 օրից:
Այս ժամկետը սպառվելուց արտակարգ դրությունը դադարեցվում է կամ երկարաձգվում նույնպիսի ժամկետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ:
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանն իր աշխատանքը շարունակում էարտակարգ դրության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի հատվածում արտակարգ դրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը իրավասու է ընդհատել արտահերթ նստաշրջանը:
ԳԼՈՒԽ 3. Արտակարգ դրության ժամանակաշրջանում մտցվող պետական կառավարման ձևերը
Հոդված 13. Այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, կարող են կառավարման հատուկ ձևեր մտցվել սույն օրենքին համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինները իրավասու են բեկանել այն տարածքի ստորադաս մարմինների ամեն մի որոշում, որտեղ արտակարգդրություն է մտցված:
Արտակարգ դրության պայմաններում կառավարումն իրականացնող պետական մարմինները կարող ենարտակարգ լիազորություններով օժտվել այնպիսի միջոցներ ձեռնարկելու համար, որոնք անհրաժեշտ են իրադրությունը շուտափույթ նորմալացնելու, կարգուկանոնն ու օրինականությունը վերականգնելու և քաղաքացիների անվտանգության սպառնալիքը վերացնելու համար: Այս արտակարգ միջոցառումները կարող են նախատեսել քաղաքացիների իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակում, բացառությամբ այն իրավունքների և ազատությունների, որոնք թվարկված են սույն օրենքի 25-րդ հոդվածում:
Հոդված 14. Այն տարածքի գործադիր իշխանության մարմինները, որտեղ արտակարգ դրություն է մտցված, կարող են ուղղակի կախվածության մեջ դրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության նշանակման մարմնից:
Հոդված 15. Արտակարգ դրություն մտցնելը հարուցած հանգամանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները կոորդինացնելու համար, ինչպես նաև այն դեպքում, եթե այն տարածքի պետական իշխանության և կառավարման մարմինները հավուր պատշաճին չեն իրականացնում իրենց ֆունկցիաները, որտեղ արտակարգդրություն է մտցված, կարող են կազմավորվել հատուկ ժամանակավոր մարմիններ:
Լրիվությամբ կամ մասամբ այդ մարմիններին կարող են փոխանցվել այն տարածքների պետական իշխանության և կառավարման պարտադիր և գործադիր լիազորությունները, որտեղ արտակարգ դրություն է մտցված:
Հոդված 16. Բացառիկ դեպքերում սույն օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով`արտակարգ դրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործոց նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԱԿ-ի նախագահին կարող է հանձնարարվել ստեղծել համատեղ օպերատիվ շտաբ և պարետ նշանակել այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված:
Հոդված 17. Սույն օրենքի 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածներում նշված մարմինները իրավասու են արձակել համապատասխան տարածքում կատարման համար պարտադիր հրամաններ և կարգադրություններ` արտակարգդրության ռեժիմն ապահովելու հարցերի վերաբերյալ:
Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներում նախատեսված կառավարման հատուկ մարմինների ստեղծման դեպքում ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների և նրանց գործադիր-կարգադիր մարմինների լիազորությունները կարող են ժամանակավոր սահմանափակվել կամ դադարեցվել այն մարմնի կողմից, որը որոշում է ընդունել արտակարգ դրություն մտցնելու մասին:
Հոդված 18. Այն տարածքում գտնվող բոլոր պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները, որտեղ արտակարգ դրություն է մտցված, պարտավոր են ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ համապատասխան տարածքում հատուկ կառավարում իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին և կատարել նրանց պարտադիր կարգադրություններն ու հրամանները:
Կարգադրություններն ու հրամանները չկատարելը ենթակա է պատասխանատվության, ինչը սահմանված է սույն օրենքի 28-րդ և 29-րդ հոդվածներով:
Հոդված 19. Հասարակական կարգը ապահովելու, քաղաքացիների կյանքը, առողջությունը, անվտանգությունը, իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պահպանելու համար օգտագործվում են այն տարածքի ներքին գործերի մարմինների ուժերն ու միջոցները, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԱԿ-ի նախագահի առաջարկով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ապահովում է ՆԳՆ և ՊԱԿ-ի մարմինների լրացուցիչ ուժերի և միջոցների ներգրավումը:
Բացառիկ դեպքում սույն օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետով սահմանված հիմքերից ելնելով` արտակարգդրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը միջոցներ է ձեռնարկում զինված ուժեր ներգրավելու ուղղությամբ:
Այն հանգամանքների վերացմանը անմիջապես մասնակցած ստորաբաժանումների և կազմավորումների անձնակազմի ցուցակները, որոնցից ելնելով մտցվել է արտակարգ դրությունը, պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի արտակարգ կացությունների կոմիտեի արխիվներում:
ԳԼՈՒԽ 4. Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցները
Հոդված 20. Սույն օրենքի 3-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրով կամ այն մարմնի մի առանձին հրամանագրով, որը ընդունել է արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը, սահմանափակում են արտակարգ դրության պայմաններում կիրառվող արտակարգ միջոցառումների ցուցակն ու սահմանները, ներառյալ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների սպառիչ ցուցակը:
Արտակարգ դրության ժամանակաշրջանում կարող են սահմանվել հետևյալ միջոցառումները.
ա/ ժամանելու և մեկնելու հատուկ ռեժիմ, ինչպես նաև այն տարածքով երթևեկության ազատության սահմանափակում, որտեղ արտակարգ դրություն է մտցված,
բ/ հասարակական կարգի պահպանության և այն օբյեկտների պահպանության ուժեղացում, որոնք ապահովում են բնակչության կենսագործունեությունը,
գ/ ժողովների, հանրահավաքների, փողոցային երթերի և ցույցերի, ինչպես նաև զանգվածային այլ միջոցառումների անցկացման արգելում,
դ/ գործադուլների արգելում,
ե/ փոխադրամիջոցների երթևեկության սահմանափակում և նրանց զննում:
Հոդված 21. Սույն օրենքի 4 հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով արտակարգ դրություն մտցնելու դեպքում լրացուցիչ կարող են մտցվել հետևյալ միջոցառումները.
ա) Պարետային ժամ, այսինքն, օրվա սահմանված ժամանակ առանց անձը հաստատող հատուկ տրված անցաթղթերի և փաստաթղթերի փողոցներում և հասարակական այլ վայրերում գտնվելու արգելք,
բ) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատության սահմանափակում նախնական գրաքննություն մտցնելու ճանապարհով, թույլատրվում է տպագիր արտադրանքի ժամանակավոր կալանք` մինչևարտակարգ դրությունը հանելը, ինչպես նաև ձայնաուժեղացուցիչ տեխնիկական միջոցների և բազմացնող ապարատների ժամանակավոր առգրավում,
գ/ համապատասխան նախազգուշացումից հետո այն քաղաքային կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային շարժումների գործունեության ընդհարում, որոնք խոչընդոտում են իրադրության նորմալացմանը,
դ/ փաստաթղթերի ստուգում քաղաքացիների կուտակման վայրերում, իսկ բացառիկ դեպքերում, քաղաքացիների մոտ զենքի առկայության մասին տվյալներ ունենալիս` անձնական զննում, իրերի, բնակարանի և փոխադրամիջոցների զննում,
ե/ զենքի, թունավոր նյութերի, սպիրտային խմիչքների վաճառքի սահմանափակում կամ արգելք, բացառիկ դեպքերում թույլատրվում է քաղաքացիներից առգրավել հրազենը և սառը զենքն ու զինամթերքը, թունավոր և պայթուցիկ նյութերը, իսկ ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից` նաև ուսումնական ռազմական տեխնիկան ու ռադիոակտիվ նյութերը,
զ/ իրենց հաշվին հասարակական կարգը այն խախտողների արտաքսում, ովքեր տվյալ տարածքի բնակիչներ չեն, իրենց մշտական բնակության վայրի կամ արտակարգ դրություն մտցված տարածքի սահմաններից դուրս:
Հոդված 22. Սույն օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետում նշված հիմքերից ելնելով արտակարգ դրություն մտցնելու դեպքում, ի լրացումն 20-րդ հոդվածում թվարկված միջոցառումների, կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները.
ա/ քաղաքացիների ժամանակավոր դուրսբերում (էվակուացիա) բնակության համար վտանգավոր շրջաններից, նրանց պարտադիր կարգով տրամադրելով ստացիոնար կամ ժամանակավոր բնակելի շենքեր,
բ/ սննդամթերքների և առաջին անհրաժեշտության առարկաների բաշխման հատուկ կարգի մտցնում,
գ/ կարանտինի սահմանում և սանիտարա-հակահամաճարակային այլ միջոցառումների անցկացում,
դ/ պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ռեսուրսների մոբիլիզացում, նրանց աշխատանքի ռեժիմի փոփոխում, վերակողմնորոշում` արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտ արտադրանքի թողարկման, արտադրական գործունեության այլ փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են վթարային-փրկարար և վերականգնողական աշխատանքներ անցկացնելու համար,
ե/ արտակարգ դրության ժամանակաշրջանում պետական հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների այն ղեկավարների աշխատանքից հեռացում, ովքեր ըստ պատշաճին չեն կատարում իրենց պարտականությունները, և նշված ղեկավարների պարտականությունները ժամանակավոր կատարող այլ անձանց նշանակում,
զ/ վթարային-փրկարար աշխատանքների անհապաղ անցկացման անհրաժեշտության հետ կապված բացառիկ դեպքերում թույլատրելի է աշխատունակ բնակչություն և քաղաքացիների փոխադրամիջոցների մոբիլիզացումը` նշված աշխատանքները անցկացնելու համար, աշխատանքի անվտանգության պարտադիր ապահովմամբ հանդերձ:
Հոդված 23. 21-րդ և 22-րդ հոդվածներում նշված միջոցառումները կարող են կիրառվել միայն արտակարգդրության պայմաններում:
ԳԼՈՒԽ 5. Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների և պաշտոնատար անձանց իրավունքների երաշխիքները և պատասխանատվությունը
Հոդված 24. Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումները, որոնք առաջ են բերում պետական իշխանության և կառավարման մարմինների օրենքով սահմանված լիազորությունների հասարակական կազմակերպությունների իրավունքների, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների, ազատությունների և պարտականությունների փոփոխում, պետք է իրականացվեն այն սահմաններում, որը պահանջվում է ստեղծված դրության սրությամբ: Հանրապետության տարածքի մի մասում այդպիսի միջոցառումների կիրառումը չի կարող առաջ բերել առանձին վայրերի, ինչպես նաև ամբողջությամբ վերցրած, հանրապետությունում, պետական իշխանության և կառավարման մարմինների լիազորությունների, հասարակական կազմակերպությունների իրավունքների, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և պարտականությունների փոփոխություններ:
Այդ միջոցառումները պետք է համատեղելի լինեն այն պարտավորությունների հետ, որոնք բխում են մարդու իրավունքների ոլորտի գործող միջազգային պայմաններից, ինչպես նաև չպետք է առաջ բերեն առանձին անձանց կամ բնակչության խմբերի որևէ խտրականություն` բացառապես ըստ ռասայի, ազգության, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական համոզմունքների կամ սոցիալական ծագման:
Հոդված 25. Արտակարգ դրություն մտցնելը չի կարող հիմք ծառայել խոշտանգումների կիրառման, դաժան, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի համար, կյանքի, մտքի ազատության, խղճի, կրոնի իրավունքի սահմանափակումների համար` այդ իրավունքների և ազատությունների այն ըմբռնմամբ, որոնք ընդունված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային համաձայնության և դրանց չհակասող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով: Հավասարապես անթույլատրելի է այն քրեական օրենքի հակադիր ուժի կիրառումը, որը սահմանում է արածի պատժելիությունը կամ ուժեղացնում պատիժը:
Հոդված 26. Ներքին գործերի մարմինների տրամադրության տակ եղած ուժի, հատուկ միջոցների և հրազենի կիրառման կարգն ու պայմանները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և փոփոխման ենթակա չեն արտակարգ դրության պայմաններում:
Հոդված 27. Սույն օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` սահմանված պարետային ժամի կանոնները խախտած քաղաքացները կարգուկանոնի պահպանության ուժերի կողմից կալանվում են մինչև պարետային ժամի ավարտը, իսկ այն անձինք, ովքեր փաստաթղթեր չունեն իրենց մոտ` մինչև նրանց անձի հաստատումը, բայց ոչ ավել, քան երեք օր կալանված անձինք և նրանց մոտ եղած իրերը կարող են ենթարկվել զննման:
Հոդված 28. Սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան` սահմանված արտակարգդրության ռեժիմի պահանջները քաղաքացիների կողմից խախտումը, բացառությամբ պարետային ժամի կանոնների, ենթակա են վարչական տույժի` 50-ից մինչև 5000 ռուբլու տուգանքի ձևով, եթե այդ խախտումներն ենթակա չեն քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 29. Արտակարգ դրության ռեժիմի սահմանված պահանջների բազմակի խախտումը, կարգուկանոնի խախտում սադրող կամ ազգամիջյան թշնամանք հրահրող գործողությունները, ինչպես նաև հաստիքային կարգը խախտողները, քաղաքացիների և պաշտոնատար անձանց կողմից իրենց օրինական իրավունքների և պարտականությունների իրականացմանը ակտիվ խոչընդոտումը, հավասարապես հասարակական կարգի պահպանության իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ներքին գործերի կամ ՊԱԿ-ի մարմինների աշխատակցի օրինական կարգադրությանը կամ պահանջին չհնազանդվելը ենթակա է մինչև 1000 ռուբլի չափով տուգանման կամ մինչև երեսուն օր ժամկետով վարչական կալանքի, եթե այդ գործողությունները ենթակա չեն քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Պաշտոնատար անձանց կողմից կատարված նույն գործողություններն ենթակա են մինչև 3000 ռուբլու չափով տուգանման կամ մինչև 30 օր ժամկետով վարչական կալանքի:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասով նախատեսված խախտումների մասին գործերը քննվում են ժողովրդական դատախազի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մինչև երեք օր ժամկետում: Վարչական խախտումներ կատարած անձինք կարող են կալանված լինել ընդհուպ մինչև ժողովրդական դատավորի կողմից գործի քննումը:
Հոդված 30. Արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար ընդունված ակտերը ուժը կորցնում ենարտակարգ դրությունը դադարեցնելու հետ միաժամանակ, առանց այդ մասին հատուկ տեղեկացման:
Արտակարգ դրության վերացումը հատուցում է արտակարգ դրության ռեժիմի խախտումների առնչությամբ ստեղծված գործերի դատավարության դադարեցում և վարչական կալանքի ենթարկված անձանց անհապաղ ազատ արձակում:
Հոդված 31. Ներքին գործերի մարմինների աշխատակիցների և զինծառայողների կողմից ուժի ոչ իրավասու կիրառումը, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունների չափազանցումը, ներառյալ` սույն օրենքով սահմանված քաղաքացիների իրավունքների երաշխիքների խախտումը, պատասխանատվության է ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համաձայն:
Հոդված 32. Արդարադատությունը այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, իրականացվում է միայն դատարանի կողմից: Արտակարգ դատարանների որևէ ձևերի կամ տեսակների հիմնադրումը արգելվում է, բոլոր դատարաններում ամբողջ դատարանակազմությունը կատարվում է արտակարգ դրություն մտցնելու պահին գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան: Արագացված կամ արտակարգ դատավորության ամեն մի տեսակի և ձևի օգտագործումը արգելվում է:
Այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ կարող է փոխվել քրեական և քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը:
Հոդված 33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինների գործունեությունը այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 34. Արտակարգ դրության գործողության ժամանակաշրջանում կատարված հանցանքների համար արձակված վճիռները մահապատիժ կիրառելու մասին ի կատար չեն ածվում արտակարգ դրության ամբողջ ժամանակի ընթացքում և նրա դադարեցումից կամ վերացումից հետո երեսուն օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 6. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 35. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը, որը որոշում է ընդունել կամ հաստատել արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը, արտակարգ դրության ողջ ժամանակաշրջանի ընթացքում վերահսկում է սույն օրենքի պահպանումը և անց է կացնում համապատասխան տարածքների հրահանգավորում: Բոլոր պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել Գերագույն խորհրդի նշված ֆունկցիաների իրականացմանը և անհապաղ ներկայացնել պահանջված տեղեկատվությունը:
Հոդված 36. Սույն օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում հավասարապես նաև նրա տարածքի մի հատվածում արտակարգ դրություն գործողության ժամանակաշրջանում չի թույլատրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և ընտրական օրենքների փոփոխում, չեն անցկացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինների ընտրություններ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեներ:
Այն տարածքներում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում արտակարգ դրության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում:
Հոդված 37. Արտակարգ դրություն մտցնելը հարուցած հանգամանքների պատճառների և հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորման կարգը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:
Հոդված 38. Քաղաքացիներին և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրին համապատասխան, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը կամ նրա նախագահությունը եռօրյա ժամկետում միջոցներ են ձեռնարկում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրազեկելու քաղաքացիների այն իրավունքների ազատությունների սահմանափակումների մասին, որոնք շեղումներ են նշված միջազգային պայմանագրի պարտավորություններից, այդ շեղումների ծավալների և նման վճռի պատճառների մասին:
Իրազեկման մեջ հաղորդվում է նաև այն պարտավորություններից հղված շեղումների ենթադրվող դադարեցման ամսաթվի մասին, որոնք նախատեսված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմաններով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` |
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ |
8 հունվարի 1992 թվականի, ք. Ստեփանակերտ Հ.Ն-0016-1 |