Ընդունված է 2004 թվականի
սեպտեմբերի 15-ին
Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու ժամկետը լրանալուց, ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց կամ ազատազրկման վայրերից վերադառնալուց հետո իրավունք ունեն 3 ամսվա ընթացքում ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:
2. Բնակելի տարածություն չունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
13 հոկտեմբերի 2004թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-130 |