ԼՈՒՐԵՐ
ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը
02 հուլիսի 2018

Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի՝ հունիսի 28-ի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձաժողովը գումարել է հերթական փակ նիստը: Նիստին հանձնաժողովի հրավերով ներկա է եղել նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Էթիկայի հանձնաժողովի հաջորդ փակ նիստը նախատեսվում է վաղը՝ հուլիսի 3-ին:

ԼՈՒՐԵՐ