Ընդունված է 2018 թվականի
մարտի 29-ին
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.1-ին հոդվածում «և դրանց վերամշակման,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13.2-րդ հոդվածում «շահագործող» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոններ վերամշակող,» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-3-Ն